Ֆրանսիայի Սենատը պատռեց Փաշինյան-քպ թշնամու «խաղաղության օրակարգը», 10:30 18.01.2024

Ֆրանսիայի Սենատի գրեթե միաձայն ընդունված բանաձեւը պարզապես ապտակ է Հայաստանում իշխանության դրված Փաշինյան-քպ-ին։ Ըստ ամենայնի, դրա համար էր երեկ ընկճված սիգի հետ հարաբերվող Փաշինյանը ԱԺ-ում իր «տեսլականների» կեղտաջուրը հեղելիս՝ նա տեղյակ էր բանաձեւի դրույթներին։

Հիմա ռուսներն ու ցապարները կդատապարտեն Ֆրանսիայի Սենատի բանաձեւը եւ կասեն, որ դա սադրիչ է եւ չի նպաստում խաղաղության հաստատմանը։ Հայաստանյան սպասարկու «քաղաքագիտությունն» էլ կկրկնի այդ թեզերը, ավելացնելով, որ այդ բանաձեւը պարտադիր ուժ չունի, որեւէ հետեւանք չի ունենալու, Ֆրանսիան իր շահերն է հետապնդում եւ այլն։ Դա բնական է՝ հայկական քաղդասի ու մեդիայի 99 տոկոսը Փաշինյան-քպ-ի առաջնորդությամբ սպասարկում է հայկական իրավունքների չեզոքացման Մոսկվայի եւ Անկարայի ծրագրերը։

Բանաձեւի դրույթները լիովին հակասում են Փաշինյան-քպ թշնամու «խաղաղ օրակարգին»՝ Բաքվի զորքերի դուրսբերում օկուպացված տարածքներից, պատժամիջոցներ աբշերոնյան հանցախմբի եւ դրա պարագլխի դեմ, ազերբայդժանական նավթի ու գազի էմբարգո, Արցախի ժողովրդի ինքնորոշման, վերադարձի իրավունք՝ որպես խաղաղության միակ պայման, Հայաստանի՝ բոլոր միջոցներով, այդ թվում՝ ռազմական, պաշտպանվելու իրավունք, ինչը ենթադրում է սպառազինության մատակարարումներ, եւ այլն։

Բանաձեւի դրույթները ոչ միայն հակասում են Փաշինյան-քպ թշնամու «խաղաղ օրակարգին», այլեւ ընդգծում են այն հանգամանքը, որ Փաշինյանն ինքն է առաջնորդում այդ դրույթներին հակառակ գործողությունները՝ Արցախի խնդիրը վերջնականապես փակելու, ՀՀ տարածքների օկուպացիան օրինականացնելու, ՀՀ ինքնիշխանությունը վերացնելու, Մոսկվային, Անկարային ու նրանց գործիք Բաքվին պատասխանատվությունից զերծ պահելու, երկրի պաշտպանությունը բացառելու համար։ Փաշինյանի ամեն մի ելույթ դրա ապացույցն է։

Փաշինյան-քպ թշնամին լռության է մատնել Եվրախորհրդարանի զույգ բսնսձեւերը, որոնք պահանջում էին Արցախի խնդրի կարգավորում միջազգային երեք հիմնարար սկզբունքներով։ Անտեսվել ու լռության են մատնվել Փարիզի, Բեռլինի եւ այլ մայրաքաղաքների այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են հայկական քաղաքական իրավունքների պաշտպանությանը։ Ավելին, Փաշինյան-քպ-ն խոչընդոտել է այդ նախաձեռնությունները, այդ թվում՝ Բաքվի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու պահանջները։

Նույնը լինելու է Ֆրանսիայի Սենատի բանաձեւի պարագային, որի նշանակությունը փորձելու են նսեմացնել Փաշինյան-քպ-ն ու նրա ռուսապատկան հենակներն իրենց ավանդական ապուշություններով։ Սա իրավունքի, իրավական փաստաթղթերի նշանակության ընկալման բացակայության հետեւանք չէ, այլ ագենտուրային հստակ առաջադրանք։ Բանաձեւերն արժեք չունեն այն պարագային, եթե համապատասխան քայլեր չեն արվում հայկական կողմից։ Ընդգծենք՝ հայկական կողմից։

Ֆրանսիայի Սենատի բանաձեւին դեռ կանդրադառնանք։

https://www.lragir.am/2024/01/18/798802/

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)