Ֆրանսիայի Սենատն ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև, 21:25, 17 Հունվար 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև:

fr1.jpg (197 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Ֆրանսիայի Սենատն այսօր քննարկում էր 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»:

Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)