«Հայքի» մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը վստահ է՝ Ադրբեջանի նպատակն է կեղծ թեզերով «պատմական հիմքեր» ստեղծել ու իբր ապացուցել, որ Հայաստանի տարածքն իրենց «պատմական տարածքն է»։

«Հայքի» մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը վստահ է՝ Ադրբեջանի նպատակն է կեղծ թեզերով «պատմական հիմքեր» ստեղծել ու իբր ապացուցել, որ Հայաստանի տարածքն իրենց «պատմական տարածքն է»։
«1918 թվականին Թուրքիայի ցեղասպան քաղաքականության հետևանքով աշխարհի քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան արհեստածին պետությունը, որը չուներ սեփական ոչինչ՝ ոչ պատմություն, ոչ տիտղոսակիր ազգ, ոչ առավել ևս Ադրբեջան անվանումը, ոչ սեփական տարածք, ոչ մշակույթ, որպես ադրբեջանցի ներկայացնելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներին՝ թալիշներ, ուդիներ և այլ։ Կեղծելով այդ ամենը և փորձելով ստեղծել սեփական ազգ, մինչ օրս գտնվելով ինքնության փնտրտուքի մեջ, առաջ քաշելով ադրբեջանցիների ծագման տասնյակ վարկածներ՝ Ադրբեջանը որդեգրել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականություն, որը, բնականաբար, իրականացնում է նաև հայերի նկատմամբ, որը լինելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից մեկը, ունենալով սեփական քաղաքակրթությունը՝ համաշխարհային քաղաքակրթության մաս է կազմում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Ավանեսովը։
https://www.facebook.com/OmbudsmanofcultureofHayk/posts/pfbid02qpT9UndhRLy8cqP7vxLt1BmyS5KfYTzUzggQeeRRU7MerH4NHo3mbdbkGkjUGAmTl

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)