Եգիպտոսում Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով 29 մարդ է ձերբակալվել

18:13 • 22.11.17

Եգիպտոսում Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու, ինչպես նաև «Մահմեդական եղբայրներ» խմբավորմանն աջակցելու կասկածանքով 29 մարդ է ձերբակալվել, այս մասին տեղեկանում ենք թուրքական diken.com.tr կայքից, որը հղում է կատարում եգիպտական MENA գործակալությանը:

Նշվում է, որ վերոնշյալ 29 անձինք պարբերաբար կապի են դուրս եկել Թուրքիայի հետախուզական կոմիտեի աշխատակցիների հետ ու տեղեկություններ փոխանցել նրանց:

Բացի այդ՝ ձերբակալվածները մեղադրվել են արտարժույթի անօրինական փոխանակման գործարքներ կատարելու համար:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու համար ձերբակալվել ու դատարանի առաջ են կանգնել Գերմանիայում և Ավստրիայում ապրող թուրքեր: Նրանցից մեկը դատարանում խոստովանել էր իր մեղքն ու նշել, որ տեղեկություններ է հավաքել Գերմանիայի քրդերի ու Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների մասին:

http://www.tert.am/am/news/2017/11/22/egypt-turkey/2546252

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)