Պուտինն Էրդողանի և Ռոհանիի հետ հանդիպմանն առաջարկել է Սիրիայի վերածննդի համալիր ծրագիր մշակել

19:29 • 22.11.17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի և Իրանի նախագահների հետ Սոչիում կայացած հանդիպմանն առաջարկել է Սիրիայի վերածննդի համալիր ծրագիր մշակել:

«Հաշվի առնելով ավերածությունների հսկայական մասշտաբները՝ կարելի է միասին մտածել Սիրիայի վերածննդի համալիր ծրագրի մշակման մասին»,-РИА Новости-ին մեջբերում է Պուտինի խոսքը:

Նա ընդգծել է, որ իրենց համատեղ աշխատանքի արդյունքում դեէսկալացիոն գոտիներ ստեղծելուց հետո հազարավոր փախստականներ վերադառնում են իրենց հայրենի տներ:

Պուտինն առաջարկել է հանդիպման մասնակիցներին քննարկել Սիրիայի հարցով ազգային երկխոսության համաժողովի անցկացման չափանիշները: «Սիրիացի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ապագան, համաձայնեցնի պետական կարգի սկզբունքները»,-շեշտել է ՌԴ նախագահը:

Իրանի ղեկավար Հասան Ռոհանին, իր հերթին, նշել է, որ Սիրիայում տիրող հակամարտությունը սկզբից ի վեր ուղեկցվել է օտարերկրյա միջամտությամբ և գրոհայիններին ցուցաբերվող արտաքին աջակցությամբ, ինչն էլ ձգձգել է իրավիճակի կարգավորումը:

http://www.tert.am/am/news/2017/11/22/sochi-meeting/2546349

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)