Հակաաստվածային – քաղաքական մի հանցախումբ կա, որի ղեկավարների հայրը մեր Հայր Աստվածը չէ, այլ նրա ոխերիմ հակառակորդը` Սատանան` հայտնի նաև օձ, առաջին օձ, վիշապ անվանումներով 

Հակաաստվածային – քաղաքական մի հանցախումբ կա, որի ղեկավարների հայրը մեր Հայր Աստվածը չէ, այլ նրա ոխերիմ հակառակորդը` Սատանան` հայտնի նաև օձ, առաջին օձ, վիշապ անվանումներով

Որոշեցի բացահայտել այս ճիվաղային ծրագրի էությունը, նպատակը ու մի քիչ էլ այն, թե ովքեր են նրա ետևում կանգնած

02-11-2017 19:47:59   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ստեղծելով առաջին մարդկանց, «Աստված ասաց նրանց` աճեցեք և շատացեք, և լցրեք երկիրը» (Գիրք Ծննդոց, Ա.28): Համաշխարհային տարածում և ազդեցություն ունեցող մի կազմակերպություն, հակաաստվածային-քաղաքական մի հանցախումբ կա, որի ղեկավարների հայրը մեր Հայր Աստվածը չէ, այլ նրա ոխերիմ հակառակորդը` Սատանան (Ավետարան ըստ Հովհաննեսի, Ը.44), որը հայտնի է նաև օձ, առաջին օձ, վիշապ անվանումներով (Հայտնություն, Ի.2): Այդ կազմակերպությունը վաղուց իր տիրոջից ստացած առաջադրանքին համապատասխան, ունի Աստծո խոսքին դեմ գնալու և մարդկության քանակը տարբեր միջոցներով կրճատելու խնդիր ու նպատակ:
Բազմաթիվ դեղերի, տարբեր թույներ պարունակող սննդամթերքների, պատերազմների և ահաբեկչությունների, ինչպես նաև մահվան հանգեցնող բազմաթիվ այլ միջոցներով կրճատվում է մարդկության քանակը, բայց դա էլ դեռ բավարար չի համարվում, որովհետև մարդիկ ամուսնանում են, երեխաներ ծնում, մարդկությունը բնական աճ է ունենում, որի դեմը հիշյալ հանցախումբը նույնիսկ ընտանիքի պլանավորմամբ, հակաբեղմնավորիչներով և աբորտներով չեն կարողանում առնել:
Ամեն ինչ արեցին միասեռականությունն աշխարհում տարածելու համար, որով մի գնդակով միանգամից երկու խնդիր են լուծում` սոդոմգոմորյան ճանապարհ ոտք դրածների հոգուն տալիս են Դժոխքի ուղեգիր, քանի որ իրենց հորից պատվիրան ունեն հնարավորինս շատ մարդկանց հոգիներ կործանելու, և երկրորդ` կրճատում են ծնելիությունը, քանի որ միասեռական զուգընկերներից երեխաներ չեն ծնվում: Սակայն դա էլ դեռ իրենց ցանկալի արդյունքը չի տալիս, քանի որ միասեռականները, գոնե դեռ այժմ, մարդկության բնական ճանապարհից, կյանքից շեղված փոքրամասնությունն են կազմում, ավելի շատ են նորմալ և բարին ու չարն իրարից տարբերող մարդիկ: Կարճ ասած, միասեռականության տարածմամբ էլ աշխարհում ծնելիությունը նրանց ուզած չափով դեռ չի կրճատվում:
Հիշյալ հանցախումբը վերոնշյալ նպատակին հասնելու համար դեռ անցյալ դարում իր առջև խնդիր է դրել հասնել նորմալ մարդկանց ամուսնությունների և այդպիսով ծնելիության կրճատման: Ինչպե՞ս… Բավական է ամուսնական կյանքը մարդկանց համար դարձնել մի ահավոր գլխացավանք, նրա սրբավայր հանդիսացող ընտանիքը` դժոխք, և նրանք իրենք այլևս չեն ցանկանա ամուսնանալ, ինչը հենց այսօր Արևմուտքում առկա իրականությունն է: Հենց այս նպատակին հասնելու համար էլ հիմնականում Արևմուտքի երկրներում, իսկ հետագայում իր կաշառատվության դիմաց Եվրամիության պահանջով կամ առաջադրած պայմանով` աշխարհի նաև այլ երկրներում ընդունվել են իբր թե ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքներ:
Այն երկրներում, որտեղ նույնաբնույթ օրենք դեռ չի ընդունվել, փորձ է արվում այն անցկացնել: ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն հրապարակել է աշխատանքային մի խմբի հետ իր մշակած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ ընտանիքաքանդ օրենքի նախագիծը, ինչն օրենքի վերածվելու պարագայում միանշանակ հանգեցնելու է Հայաստանում ամուսնալուծությունների էական աճի, ամուսնությունների ու մանկածնության ցուցանիշների աղետալի նվազման: Այդ խայտառակ և ՀՀ ազգային անվտանգության համար հույժ վտանգավոր նախագծի ջերմեռանդ պաշտպաններ ու գաղափարախոսներ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և նրա տեղակալ Վիգեն Քոչարյանը մտադիր են առաջիկայում հիշյալ փաստաթուղթը ներկայացնել ՀՀ կառավարություն, որպեսզի վերջինս էլ, օրենսդրական նախաձեռնության կարգով, այն ընդունման համար ներկայացնի Ազգային ժողով: Այդ նախագծի և Արևմուտքում նմանաբնույթ օրենքների անվանումները շղարշ են, որպեսզի հասարակության մոտ այն տպավորությունն առաջացվի, թե դրանք ձգտում են մարդասիրական նպատակների, մինչդեռ այդ փաստաթղթերն իրենց բովանդակությամբ իրականում հենց ընտանիքի դեմ են, հակամարդկային են և հակաաստվածային: Դրանք, ըստ էության, ընտանիքի նկատմամբ բռնության մասին օրինագծեր և օրենքներ են:
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած օրենքի նախագծում և այլ երկրների համանման օրենքներում բացարձակապես անտեսված են ընտանիքներում միջանձնային բարդ փոխհարաբերությունները, շատ ընտանիքներում անձանց հոգեբանական անհամատեղելիությունը և այն հանգամանքը, որ ընտանիքը զերծ չէ կոնֆլիկտներից, ընտանիքում բացառված չեն կոնֆլիկտները: Նշված օրենքները հիմնված են իդեալական ընտանիքի կանխադրույթի վրա, որի բոլոր անդամներն իրենց կյանքի ողջ ընթացքում իրար հետ այնքան սիրով, այնքան հաշտուհամերաշխ և, ընդգծում ենք, միմյանց և իրենք իրենց հանդեպ այնքան անսխալ են, որ անհրաժեշտություն չեն ունենում կամ ստիպված չի լինում ընտանիքի անդամներից որևէ մեկի ինչ-ինչ խոսքերին, գործողություններին հակազդելու համար պատժիչ- դաստիարակիչ կամ կանխարգելիչ նպատակով համապատասխան խոսքեր ասել կամ գործողություններ կատարել, ընտանիքի անդամներից որևէ մեկին չեն ասում նույնիսկ մի այնպիսի բան, որը կարող է նրա դուրը չգալ, նրա կողմից վիրավորական կամ հոգեբանական բռնություն համարվել:
Իսկ ընդհանրապես կա՞ն անսխալ, անթերի մարդիկ և այդպիսի իդեալական ընտանիքներ, և եթե կան այդպիսի ընտանիքներ, ապա պարզ է, որ նրանք աշխարհում փոքրամասնություն են կազմում: Իհարկե, շատ լավ կլիներ, որ բոլոր ընտանիքներն այդպիսին լինեին, բայց մենք ոչ Դրախտում ենք ապրում, ոչ էլ Էլդորադոյում: Ընտանիքի բոլոր անդամները, հատկապես անչափահաս երեխաները այս կամ այն չափով կրում են դրսի, արտաքին աշխարհի, այդ թվում նաև` հեռուստատեսության և համացանցի բացասական ազդեցությունները:
Բացի վերոնշյալից, հատկապես Հայաստանում ու մեր նման սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվող երկրներում ընտանիքի կարիքները հոգալու, իսկ հաճախ պարզապես օրվա հացը վաստակելու հոգսերով ծանրաբեռնված, ոչ բոլոր ընտանիքներում է, որ ծնողները ժամանակ ու հնարավորություն ունեն իրենց երեխաների դաստիարակությամբ լիարժեքորեն զբաղվելու:
Նկատի ունենաք նաև այն, որ ոչ բոլոր ծնողներն է, որ տիրապետում են երեխաների դաստիարակության ճիշտ մեթոդներին, այդ առումով համապատասխան գիտելիքներ ու փորձ ունեն (անհրաժեշտ է, որ ունենային, բայց չկտրվենք իրականությունից, նկատի ունենանք նաև, որ գիտելիքներ յուրացնելու առումով բոլոր մարդկանց կարողությունները նույնը չեն):
Ավելին. ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում հասարակությունը շատ հեռու է կատարյալ լինելուց, հակառակը` բազմաթիվ առումներով անառողջ է, հիվանդ: Մարդը դրսում տեսնում, զգում է և՛ բռնություն, և՛ անարդարություն, և՛ անբարոյականություն, Հայաստանում ու ՀՀ-ին նման այլ երկրում այս ամենին գումարած նաև` սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, գրեթե ամեն քայլափոխի իր իրավունքների ոտնահարում, առողջ ապրելակերպի և առողջ միջավայրի բազմաթիվ խախտումներ, օրինակ, հասարակական տրանսպորտում վարորդի ծխախոտի ծուխը, նյարդերի, առողջության վրա դարձյալ խիստ բացասաբար ազդող գրեթե համատարած ու հաճախ բարձր աղմուկը, անսարք ավտոտրանսպորտի արձակած թանձր ու թունավոր ծուխը և այլն: Մարդիկ այս ամենը, այդ թվում նաև` բռնությունը, անարդարությունը, իրենց իրավունքների ոտնահարումը ոչ միայն տեսնում, զգում են, այլև հենց իրենք երբեմն կամ հաճախ անմիջականորեն ենթարկվում են դրանց, ինչը պատճառահետևանքային կապով արտահայտվում է նրանց վարքում, ներառյալ նաև` ընտանիքում դրսևորվող վարքում: Հանրահայտ իրողություն է, որ թե՛ երեխաները, թե՛ ամուսինները, թե՛ ընտանիքում ապրող տատիկներն ու պապիկներն այս ամենից ազդված, նյարդայնացած տուն, ընտանիք են գալիս և նրանց այդ վիճակը, նրանց կրած ազդեցությունները ընտանիքում հաճախ այս կամ այն կերպ արտահայտվում են:
Ուրիշ ոչինչ չասենք, Երևանում ավտոտրանսպորտի անկանոն, գրեթե համատարած խախտումներով ուղեկցվող երթևեկությունը, մեկը մյուսին հաջորդող խցանումները, իրար վրա լցված, իրար ոտք տրորող ուղևորներով գերբեռնված երթուղային միկրոավտոբուսներով երթևեկությունը, գրեթե ամեն քայլափոխի մարդու և սպառողի իրավունքների ոտնահարումը, գրեթե ամեն օր այս կամ այն ապրանքի գների բարձրացմանն ականատես լինելը, չաշխատող վերելակը լիուլի բավարար են, որ առանձնակի կամային հատկանիշներ չունեցող մարդը տուն կա եթե ոչ հոգեկան հավասարակշռությունն  այս կամ այն չափով կորցրած, ապա առնվազն խիստ նյարդայնացած վիճակում, որը եթե ընտանիքում էլ լինում է համապատասխան պատճառ, կարող է արտահայտվել վարքի անցանկալի, երբեմն կամ հաճախ այդ պատճառին նույնիսկ անհամապատասխան, գերազանցող դրսևորումներով: Էլ որտեղի՞ց լինի մեր ուզած իդեալական ընտանիքը… Չանտեսենք այն իրողությունը, որ ոչ միայն ընտանիքներն են պայմանավորում հասարակության վիճակը, այլև հասարակությունը, միջավայրը` ընտանիքների: Ընտանիքը հասարակությունից, միջավայրից մեկուսացված, նրա բացասական ազդեցությունները չկրող, ինչպես նաև բամբակյա պայմաններում չի ապրում:
Նկատի ունենանք նաև, որ Հայաստանը բարեկեցիկ և օրենքի երկիր Շվեյցարիա չէ, որտեղ այդ արտաքին բացասական ազդեցությունները նվազագույն մակարդակի վրա են գտնվում: Եթե անթերի ընտանիք եք ուզում, ուրեմն բարի եղեք ապահովել նաև անթերի պետություն և հասարակություն, թեև այդ դեպքում էլ դեռ 100 տոկոսով երաշխավորված չէ, որ բոլոր ընտանիքներն անթերի կլինեն և նրանցում չեն լինի ինչ-ինչ խնդիրներ:
Ավելին. հիշյալ ընտանիքաքանդ և ընտանիքի դեմ ուղղված օրինագծերի և օրենքների ետևում կանգնածները միտումնավոր անտեսում են այն իրողությունը, որ մարդու բնավորությունն ու դրանից բխող վարքը պայմանավորված են ոչ միայն դաստիարակությամբ, այլև գենետիկ հատկանիշներով, և շատուշատ մարդիկ ծնվում են բնավորության բազմաթիվ բացասական հատկանիշների պատճառ հանդիսացող գենետիկ համակազմով:
Իսկ ի՞նչ է սպառնում իդեալական ընտանիքի չափանիշներին չհամապատասխանող ու մեծամասնություն կազմող մյուս ընտանիքներին… Սպառնում են այդ օրենքների պատժիչ սանկցիաները, օրինակ, երեխաների խլում և անհայտ վայրում գտնվող ապաստարաններ տեղափոխում, Հայաստանում տանից ամուսնու կամ կնոջ արտաքսում թեկուզ մինչև 20 օրով կամ 9 ամսով (կախված նրանից, թե ինչ որոշում է կայացվել` անհապաղ միջամտությա՞ն, թե պաշտպանական), մինչև 20 օրով կամ 9 ամսով տանից կնոջ հեռանալ և անհայտ վայրում գտնվող ապաստարանում ապրել, խայտառակություն, այդ սանկցիաներին ենթարկված անձանց պատվի և արժանապատվության ոտնահարում, ամուսնալուծություններ, և այլն, և այլն… Ի վերջո, իրենց կամ այլոց ընտանիքներում այսպիսի հետևանքներ տեսնելուց հետո, շատուշատ երիտասարդներ այլևս չեն ցանկանա ամուսնանալ, պարզապես չեն ամուսնանա ու դրանով իսկ կլուծվի հիշյալ հանցախմբի նպատակադրած մանկածնության կրճատման խնդիրը:
Պատկերացնո՞ւմ եք` ԱՄՆ-ում մառազմն այն աստիճանի է հասել, որ օրենքի մեջ «ֆիզիկական բռնություն», «սեռական բռնություն», «տնտեսական բռնություն», «հոգեբանական բռնություն» հասկացություններից բացի, ներառվել է նաև «զգայական (էմոցիոնալ) բռնություն» հասկացությունը: Բավական է, ամուսիններից մեկը մյուսին ասի, օրինակ, «Ինչ պարզունակ մարդ ես», «Մազերդ թափվում են», «Չափազանց գեր ես», «Գիշերը խռմփացնում ես», ու տվյալ արտահայտությունը կդիտարկվի իբրև զգայական բռնություն, որին, եթե կինը կամ ամուսինը դիմի համապատասխան մարմնին, կհաջորդի այդ արտահայտության հեղինակի նկատմամբ նախատեսված պատժամիջոցների կիրառումը: Պարզ չէ՞, որ դրանից հետո շատուշատ մարդիկ կամուսնալուծվեն, այսպիսի իրավիճակում ապրող շատուշատ մարդիկ պարզապես չեն ցանկանա ամուսնանալ, շատ ամուսիններ էլ պարզապես չեն ցանկանա երեխա ունենալ, որովհետև եթե երեխան ծնողի ապտակից, նույնիսկ գոռոցից, կամ ծնողի կողմից իր այս կամ այն պահանջմունքը (թեկուզ իր իսկ կամ այլոց համար վտանգավոր) չբավարարելուց հանկարծ զայրացավ, նեղացավ ու զանգահարեց թեժ գծի հեռախոսահամարով, ինչպես ասում են, վայն եկել, այդ ծնողին տարել է… Նույն խելագար և ազգակործան վիճակն է նաև Եվրամիության անդամ երկրներում, որոնք այդ օրենքներն ավելի վաղ են ընդունել: Եվրամիությունը տարիներ շարունակ ձգտում է, որ այդպիսի օրենքներ ընդունեն նաև իր անդամ չհանդիսացող պետությունները:
Ինչպես արդեն մեկ այլ առիթով նշել ենք, ընտանիքաքանդ և ընտանիքի նկատմամբ բռնության մասին հիշյալ օրենքի ընդունումից հետո Հայաստանում ժողովրդագրական բացասական միտումներն էլ ավելի են սաստկանալու` խթանվելու է արտագաղթը, էապես ավելանալու են ամուսնալուծությունները և էապես նվազելու` ամուսնությունները, բնականաբար հանգեցնելով երկրում մանկածնության կրճատման, ցածր ծնելիության, ինչն էլ հենց մեր արտաքին ու ներքին թշնամիների ուզածն է:
Հիմա, կարծում ենք, մեր հասարակությանը պետք է ավելի հասկանալի լինի, թե Եվրամիության երկրներում, որտեղ ավելի վաղ ընդունել են այսպիսի օրենքներ, ինչու են այդքան բարձր ցուցանիշների հասնում ամուսնալուծությունները, և ինչու են այդքան ցածր ամուսնությունների ու մանկածնության ցուցանիշները: Վերջինս ցածր է հիմնականում ոչ թե այն պատճառով, որ միասեռականների ամուսնություններից երեխաներ չեն ծնվում, այլ հենց այն պատճառով, որ այդպիսի օրենքների առկայության հետևանքով մարդիկ ուղղակի չեն համարձակվում ամուսնանալ միմյանց հետ, երեխաներ ունենալ և այդպիսով, մեղմ ասած, ընկնել գլխացավանքի տակ, կնոջ: Այսինքն` չեն ցանկանում կնոջ, ամուսնու կամ երեխայի` նույնիսկ չնչին առիթով թեժ գծի հեռախոսահամարին կատարած զանգի դեպքում խնդիրներ ունենալ օրենքի, ոստիկանության, դատարանի և այլ մարմինների հետ:
Օրինակ, Ֆրանսիայում չբավարարվելով թեժ գծի հեռախոսահամարը և ընտանեկան բռնության դեպքում այդ համարով զանգահարելու կոչը, իբրև սոցիալական գովազդ, հեռուստատեսությամբ օրնիբուն պտտացնելով, մտածելով, որ մարդիկ կան, որոնք, հնարավոր է, հեռուստացույց չեն դիտում, չեն գայթակղվում և ընկնում իրենց կամ այդ հրեշավոր համակարգի թակարդը, թեժ գծի հեռախոսահամարը գրում են հացի տոպրակների վրա: Տրամաբանությունը շատ պարզ է, դիտավորությունը շատ անվրեպ` մարդը կարող է հեռուստացույց չդիտել, բայց հաց չի կարող չգնել, հետևաբար կիմանա այդ հեռախոսահամարի ու դրանով զանգահարելու հնարավորության մասին նույնիսկ այն դեպքերում, երբ, ասենք, կինը զայրացել է իր վրա ամուսնու գոռոցից, կամ երեխան` հոր ապտակից:
Չամուսնանալու հետևանքով բազմահազար մարդիկ այդ նույն Եվրամիության երկրներում, ԱՄՆ-ում իրենց սեռական կարիքները բավարարում են պատահական սեռական կապերով, մարմնավաճառների, պոռնիկների ծառայություններից օգտվելով, ինչպես նաև շների, ձիերի և այլ կենդանիների հետ սեռական հարաբերություններով (զոոֆիլիա), որն Արևմուտքում (հատկապես ԱՄՆ-ում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում) հրեշավոր մասշտաբների է հասել ու ներթափանցելով Արևելյան Եվրոպայի երկրներ, տարածում է գտել նաև այնտեղ:
Հիմա, կարծում ենք, արդեն պարզ է, որ ընտանիքի, ամուսնությունների ու մանկածնության դեմ ուղղված հայաստանյան օրինագծի և արտերկրի համանման օրենքների ետևում իրականում կանգնած է հակաաստվածային-քաղաքական հիշյալ հանցախումբը:
Ինչպես արդեն մեկ այլ առիթով նշել ենք, ընտանիքաքանդ և ընտանիքի նկատմամբ բռնության մասին հիշյալ օրենքի ընդունումից հետո Հայաստանում ժողովրդագրական բացասական միտումներն էլ ավելի են սաստկանալու` խթանվելու է արտագաղթը, էապես ավելանալու են ամուսնալուծությունները և էապես նվազելու` ամուսնությունները, բնականաբար հանգեցնելով երկրում մանկածնության կրճատման, ցածր ծնելիության, ինչն էլ հենց մեր արտաքին ու ներքին թշնամիների ուզածն է:
ՀՀ իշխանությունները, ցավոք, անտեսում են վերոնշյալ իրողություններն ու վտանգները, ինչն ապացուցվում է Եվրամիության պահանջած կամ ուզած հիշյալ օրենքի նախագիծը մշակելով, ասպարեզ հանելով և առաջ մղելով, ինչպես նաև դարձյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակված ու հանրային քննարկման ներկայացված, միասեռականներին և բոլոր մյուս այլասերվածներին չափազանց լայն իրավունքներ տվող, նրանց նկատմամբ ցանկացած խտրականություն քրեորեն պատժելի համարող  ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով: Ապացուցվում է նաև Եվրամիության հետ մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրելու, իսկ հետագայում Եվրամիությանը մեր երկրի անդամակցությանը հասնելու ՀՀ իշխանությունների կամ, համենայն դեպս, իշխանության մի թևի պատրաստակամությամբ, ցանկությամբ ու ձգտմամբ:
Արթուր Հովհաննիսյան
Նոյյան տապան   –   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից
Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)