«Ինջիրլիք» ավիաբազայի տարածքում ԱՄՆ-ի շուրջ 50 միջուկային մարտագլխիկ է տեղակայված

15:10 • 31.10.17

Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքում ԱՄՆ-ի շուրջ 50 միջուկային մարտագլխիկ է տեղակայված, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի անդամ 5 երկրում գտնվում է 150 միջուկային մարտագլխիկ:

Թուրքիայի խորհրդարանի ներկայացրած զեկույցում նշվում է, որ բազայի տարածքում հիմնականում գտնվում են B61 ռումբի միջուկային մարտագլխիկներ: 3.53 մետր երկարություն և մոտ 320 կգ քաշ ունեցող այս ռումբերը համարվում են ամերիկյան ռազմավարական զինատեսակներից մեկը:

Զեկույցում նաև նշվում է, որ աշխարհում գոյություն ունեցող միջուկային զենքի զգալի մասը՝ 93 տոկոսը, գտնվում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մոտ:

2017 թվականի հուլիսի դրությամբ աշխարհի 14 երկրի ավելի քան 107 ավիաբազաների տարածքում առկա է միջուկային զենք:

http://www.tert.am/am/news/2017/10/31/incirlik/2526636

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)