15:10 • 31.10.17
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի անդամ 5 երկրում գտնվում է 150 միջուկային մարտագլխիկ:
Թուրքիայի խորհրդարանի ներկայացրած զեկույցում նշվում է, որ բազայի տարածքում հիմնականում գտնվում են B61 ռումբի միջուկային մարտագլխիկներ: 3.53 մետր երկարություն և մոտ 320 կգ քաշ ունեցող այս ռումբերը համարվում են ամերիկյան ռազմավարական զինատեսակներից մեկը:
Զեկույցում նաև նշվում է, որ աշխարհում գոյություն ունեցող միջուկային զենքի զգալի մասը՝ 93 տոկոսը, գտնվում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մոտ:
2017 թվականի հուլիսի դրությամբ աշխարհի 14 երկրի ավելի քան 107 ավիաբազաների տարածքում առկա է միջուկային զենք:
http://www.tert.am/am/news/2017/10/31/incirlik/2526636