ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակազդել Ալիևի բացահայտ սպառնալիքներին, 21:16, 19 Հունվար 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները դատապարտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, ով պահանջներ է ներկայացնում հայկական տարածքի նկատմամբ և հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարությունը տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները ընդգծել են՝ ժամանակն է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Հարավային Կովկասում հայերի դեմ իր ձեռնարկած գործողությունների համար։

«Նախագահ Ալիևի վերջին էսկալացիոն հայտարարությունները, ներառյալ նրա մերժումը զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից, հետևում են այն նույն օրինակին, որը նա օգտագործել է անցած աշնանը Արցախում ավելի քան 100 000 հայերի էթնիկ զտմանը նախապատրաստվելիս։ Նա թշնամական հայտարարություններ է անում, այդ հայտարարություններն օգտագործում է իր զինված ուժերի հետագա մոբիլիզացիան արդարացնելու համար, իսկ հետո ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, քանի որ կարծում է, որ հետևանքներ չեն լինի։ Միջազգային հանրությունը, ցավոք, վերջին մի քանի տարիների ընթացքում իր անգործությամբ ապացուցեց նրա իրավացիությունը։

Ժամանակն է նրա ռեժիմին պատասխանատվության ենթարկել ռազմատենչ հռետորաբանության և Հարավային Կովկասում հայերի դեմ նրա ձեռնարկած գործողությունների համար։ Միացյալ Նահանգները և մեր տարածաշրջանային գործընկերները պետք է օգտագործեն բոլոր դիվանագիտական գործիքները, ներառյալ պատժամիջոցներ, որոնք կօգնեն երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կհակազդեն Ալիևի բացահայտ սպառնալիքներին։

Մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը և մեր միջազգային գործընկերներին անհապաղ գործողություններ ձեռնարկել ՝ կասեցնելու Ադրբեջանի հետագա ցանկացած ագրեսիա և ապահովելու Հայաստանի անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ։

 

error

Enjoy this blog? Please spread the word :)