Ժան-Քրիստոֆ Բյուսոն, Le Figaro. Բաքուն եւ Փաշինյանը գրոհ են նախապատրաստում Երեւանի վրա, 23:19 19.01.2024

Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնն X-ի իր էջում տեղադրել է աբշերոնյան հանցախմբի պարագլխի վերջին հայտարարությունների տեսագրությունը եւ գրել․ «Ալիևն այստեղ բացատրում է, որ Երևանն ազերբայդժանական քաղաք էր, որը 1918 թվականին ավերվել և թալանվել է հայերի կողմից։ Պատմական ռեվիզիոնիստական ​​սուտ, որը թույլ է տալիս նրան արդարացնել Հայաստանի վրա հարձակվելու և նրա մայրաքաղաքը նվաճելու՝ իր ներկայիս իմպերիալիստական ​​նկրտումները»։

Նախօրեին Բյուսոնը X-ի իր էջում գրել էր, որ «Իլյուշին բեռնատար ինքնաթիռը (50 տոննա բեռնատարողությամբ) ռազմական տեխնիկայով վերջին 2 շաբաթվա ընթացքում 14 թռիչք է կատարել Բաքվի և Նախիջևանի միջև, այս էքսկլավը գտնվում է Երևանից 100 կմ-ից պակաս հեռավորության վրա, որի մասին վերջերս ասել է Ալիեւը»:

Նիրհում գտնվող հայ ընթերցողի համար պետք է հավելել կարճ թարգմանություն ֆրանսերենից։ ՀՀ ՀՕՊ համակարգին անշուշտ հայտնի է այս չարտերի մասին, իսկ ՀՀ կառավարությունն արտոնել է թուրքական նորագույն TRG-300 Kasirga 120 կմ հեռահարությամբ կառավարելի հրթիռակայանների փոխադրումը Երեւանի մատույցներ։ Թիրախում հայկական ռազմական օբյեկտներն են եւ Երեւանի բաժանումից հետո արեւմտյան, «հայկական» հատվածում մնացող բնակելի թաղամասերը։

  • «Կանաչ գիծը» Աբովյան փողոցի ուղղությամբ․ Ինչ է թաքնված «Ակադեմիական քաղաքի» եւ պետական հիմնարկները տեղափոխելու ծրագրի տակ

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հատուկ այդ նպատակով հրավիրած ասուլիսին հրապարակեց Մոսկվայի առաջնորդությունը եւ օպերատիվ երաշխավորությունը Նախիջեւանից եւ ՀՀ արեւելյան շրջաններից Երեւանի դեմ գրոհին, «օրինականացնելով» թուրքական ստորաբաժանումների ներկայությունը Նախիջեւանում։ Մանրամասն՝ այստեղ․

  • ՌԴ-ն Հայաստանի վրա գրոհի հրահանգ է տվել

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)