Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության կրճատման մասին փոփոխությանը, 28.07.2021

Փալոնեի կողմից 2022 ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության մասին օրենքում (HR4373) առաջարկված փոփողության մեջնշվում է. «Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման եւ արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում սույն օրենքով [HR4373] հատկացված կամ այլ կերպ տրամադրված միջոցներից որեւէ մեկը չի կարող իրացվել կամ հասանելի լինել Ադրբեջանին»:

Փոփոխությունը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկան, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից՝ համաձայն Միացյալ Նահանգների օրենքի 333-րդ հոդվածի:

Փալոնեն (Նյու Ջերսի նահանգ) ողջունել է Ներկայացուցիչների պալատի կողմից փոփոխության ընդունումը:

Փալոնեի առաջարկած փոփոխության մեջ, մասնավորապես, նշվում է.

– ԱՄՆ-ի ավելի քան 120 միլիոն դոլարի ռազմական օգնությունը, որն ԱՄՆ-ն անխոհեմ տրամադրել է Ադրբեջանին, համարձակություն հաղորդեց Բաքվի բռնակալ ռեժիմին՝ զգալիորեն ուժեղացնելով էթնիկ զտումներն Արցախում անցած սեպտեմբերին եւ դրդելով Բաքվին շարունակել հայկական հողեր ներխուժումն ու օկուպացիան այսօր:

– Այժմ, առավել քան երբեւէ, Կոնգրեսը պետք է գործի՝ Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի ոգին եւ տառը պահպանելու համար, որն օրենքի երկարատեւ դրույթ է, որի նպատակն է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայերի նկատմամբ իր անխնա ագրեսիայի համար:

«Ադրբեջանի նման մարդու իրավունքների ոտնահարողներին ԱՄՆ-ի ռազմական օգնության փոխանցումը ոչ միայն անխոհեմ կերպով խթանում է Բաքվի ագրեսիան, այլեւ խարխլում է մարդու իրավունքների նկատմամբ վարչակազմի հանձնառությունը՝ որպես մեր արտաքին քաղաքականության հիմնական սկզբունք:

– Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատասխանատվություն է ենթադրում, այդ թվում՝ զենքի կամ օգնության մերժում այն պետություններին, ինչպիսիք են Ադրբեջանը, որոնք բացահայտ փորձում են ավարտել այդ հանցագործությունը:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)