101 տարեկան հասակում մահացել է Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը

101 տարեկան հասակում մահացել է Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը

Lragir.am
02:04 07.08.2018

Մահացել է Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ նացիստների դեմ պայքարած Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Monde պարբերականը, Չաքարյանը մահացել է 101 տարեկան հասակում:

Նա մահացել է օգոստոսի 4-ին, Փարիզի հարավային արվարձան Վիլժյուիֆի Պոլ Բրուսի հիվանդանոցում: Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ, որի 22 անդամների 1944 թվականի փետրվարին մահապատժի են ենթարկել Փարիզի արվարձաններից Մոն Վալերիենում:

Ինչպես նշում է պարբերականը, Չաքարյանը մինչև իր կյանքի վերջը հարյուրավոր հանդիպումներ է անցկացրել դպրոցներում, խորհրդատվություն մատուցել զինվորականներին ու քաղաքացիական անձանց, հանդես եկել հեռուստատեսությամբ ու ռադիոյով, հանդիսավոր միջոցառումների ժամանակ:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)