Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը մասնակցել է խորհրդարանական հանձնաժողովի փակ նիստին

16:35, 30.01.2018

Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի փակ նիստը ավարտվեց: Հայտնի է, որ նիստին մասնակցում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, խորհրդարանկան հանձնաժողովի նիստը խիստ գաղտնի էր: Նա նշեց, որ նիստին մասնակցում էին բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ նիստի ընթացքում քննարկված թեմաների վերաբերյալ՝ նշելով, որ մանրամասները չեն հրապարակվի: Կարելի է միայն կարճ մամուլի հաղորդագրության սպասել:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)