Թուրքիան օկուպացրել է Սիրիայի հյուսիսային երեք շրջան. երկրի ՆԳՆ

13:15 • 30.01.18

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոստովանել է, որ Թուրքիան օկուպացրել է Սիրիայի հյուսիսային երեք շրջան, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

«Ես՝ որպես Թուրքիայի ներքին գործերի նախարար, հայտարարում եմ, որ Ազեզում, Ջերաբլուսում և Մերալում մեր կողմից նշանակվել են ոստիկանապետեր, գավառապետեր և ժանդարմերիայի հրամանատարներ», – ասել է Սոյլուն:

Թուրք նախարարը Սիրիայում տիրող իրավիճակի համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ երկրում այժմ քաոս է տիրում:

«Այսօր ԱՄՆ-ն իր հովանու տակ է առել Սիրիայում գործող ահակիչներին, քուրդ զինյալներն իր հովանու տակ են: Հազարավոր բեռնատարներով, հարյուրավոր ինքնաթիռներով զենք են ուղարկում նրանց: Դրանով իսկ հող է նախապատրաստվում այս տարածաշրջանում քաոս ստեղծելու համար»,- պնդել է Սոյլուն:

Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

http://www.tert.am/am/news/2018/01/30/soylu/2600960

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)