«Օրինապաշտ հայրենասերների» հանգամանքը

Մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի երկերում երկու բարեկամների մեջ տեղի ունեցող մի ինքնատիպ զրույցի դրվագ կա.

-Գիտե՞ս, այդ պարոնը ի՜նչ պատվարժան, ի՜նչ առաքինի, ի՜նչ ազնիվ մարդ է:

-Ո՞վ ըսավ:

-Ինքը ըսավ:

Հար եւ նման այս պատմությանը, Արեւմտյան Հայաստանի պետական համակարգից դուրս մնացած մի խումբ անջատողականներ խոսում են սեփական օրինապաշտության, հայրենասիրության մասին: Մնում է հարցնել, «Ո՞վ ըսավ»: Եվ ստանալ գրեթե նույն պատասխանը, «Ինքը ըսավ»:

Որեւէ այլ օրինակ կա աշխարհում տեղի ունեցած քաղաքական գործընթացներից, երբ կառավարության մի քանի անդամով, առանց վարչապետի թույլատվության, ապօրինի նիստ հրավիրեն, նիստին մասնակից դարձնեն մեկ պատգամավորի, մեկ-երկու քաղաքացիների եւ հարցերի ու խնդիրների ճարպիկ քննարկման ավարտին բոլորին ապօրինի որոշումներ դեմ տան՝ իրենք իրենց նշանակելով վարչապետ ու նախարար: 2014-ի հուլիսին 21-ին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատված Արամ Մկրտչյանը հենց այդպես վարվեց: Այն դեպքում, երբ ինքը նախարար էր նշանակվել վարչապետի ներկայացմամբ, խորհրդարանի համաձայնությամբ եւ նախագահի հաստատմամբ: Ցանկության դեպքում մեջբերված բոլոր փաստարկներին կարելի է ծանոթանալ ծանոթագրություն բաժնում դրված փաստաթղթերից:

Սա այն դեպքում, երբ Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի ձեւավորումն անցել է 10-ամյա մի ճանապարհ, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության ու քաղաքացիության ինստիտուտի կայացմամբ եւ դրա հիման վրա անցկացված ընտրություններով, որոնց համացանցային քվեարկության միջոցով մասնակցել են շուրջ 18 հազար ընտրողներ՝ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ:

Որեւէ այլ օրինակ կա, երբ պաշտոնանկ արված նախկին նախարարը չորս անձի միջոցով «իրավարար ատյան» կոչված մի կառույց է ստեղծագործում, որի մեկ անդամը՝ անշուշտ ղեկավարը, ինքն է, մնացած երեք անդամները՝ բանից անտեղյակ, խաբված ու մոլորեցված մտավորականներ: Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Արդարադատության նախարարի պաշտոնից ազատված Հրայր/Սուրիկ Ղազարյանը հենց այդպես վարվեց: Այն դեպքում, երբ ինքը նախարար էր նշանակվել վարչապետի ներկայացմամբ, խորհրդարանի համաձայնությամբ եւ նախագահի հաստատմամբ:

Որեւէ այլ օրինակ կա, երբ մտավորական համարվող անձը իր խմբագրած կայքէջը համառորեն ներկայացնում է, որպես կառավարության պաշտոնական կայք, այն դեպքում, երբ հայտնի է, որ վարչապետի որոշմամբ զրկվել է այդ իրավունքից: Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Լրատվական ծառայության պատասխանատուի հանգամանքից հեռացված Բակուր Կարապետյանը հենց այդպես վարվեց:

Հանրագումարում, բոլորը նշվածները, միաժամանակ խախտելով օրենքները եւ դեմ գնալով Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացին ու Արեւմտյան Հայաստանի պետական օրինական համակարգին, հանդես են գալիս նաեւ օրինապաշտ հայրենասիրությունից:

Քիչ է ասել զավեշտ:

Մեծ Պարոնյանի ապրած ու ստեղծագործած ժամանակից բավականին ժամանակ է անցել, սակայն երեւում է՝ մարդկանց որոշակի մի տեսակ կա, որ չի փոխվել եւ այդ նրանց նկատի ուներ մեծ գրողը, երբ այդպես տաղանդաշատ կերպով «վշտի ծիծաղ» էր առաջացնում:

Մնում է հուսալ, որ իրավ մտավորականների եւ ճշմարիտ հայրենասերների տեսակը նույնպես չի փոխվել, այլապես այս «ծուռ աշխարհում» դժվար կլիներ մի բան փոփոխել-կարգավորելը, ինչի անկասելի հույսով ու հավատով դարեր շարունակ ապրում ու մաքառում են բազում հասարակություններ ու ժողովուրդներ:

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության

Լրատվական ծառայություն

 

19.02.2015 թ.

 

———————-

Ծանոթագրություն

  1. Այս թեմայով տես, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության հայտարարությունը-28.07.2014:
  2. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան որոշումը-25.07.2014:
  3. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան որոշումը-30.07.2014:
  4. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան պարզաբանումը-11.08.2014:
  5. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան պարզաբանումը-25.08.2014:
  6. Տես, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության պարզաբանումը տեղի ունեցած պաշտոնանկությունների դրդապատճառների մասին-26.08.2014:
  7. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի պարզաբանումը-28.08.2014:
  8. Տես, Մեկ օրվա «լեգիտիմության» զավեշտը-16.11.2014:
  9. Տես, Զգույշ եղեք կեղծարարներից ու կեղծիքներից-22.11.2014:
  10. Տես, Կեղծիքների միջոցով հնարավոր չէ վարկանիշ սարքել-11.02.2015:
  11. Տես, Սեփական լինելիության գինը-11.02.2015:
  12. Տես, Բամբասանքը հասարակական-քաղաքական կատեգորիա չէ-13.02.2015:
  13. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի չեզոքության մասին որոշումը-29.03.2011:
  14. Տես, Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագիրը-26.12.2012:
  15. Տես, Հայության պաշտպանության ուժեր կազմավորելու հարցի վերաբերյալ-28.03.2014:

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)