Բամբասանքը հասարակական-քաղաքական կատեգորիա չէ

Տեւական ժամանակ է, սկսած 2014 թ. փետրվարից, երբ առաջին բամբասանքը հրապարակվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի հասցեին, եւ ապա 2014 թ. հուլիսից, երբ Արամ Մկրտչյանը հրավիրեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապօրինի նիստ եւ անօրինական որոշումներ կայացրեց, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցները, նրանց իրավասության հարցը (լեգիտիմության), համակարգի ու կառույցների պատասխանատուները դարձել են կեղծիքների, շահարկումների, հարձակումների ու բամբասանքների թիրախ: Հատկապես թիրախավորված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Արմենակ Աբրահամյանի անձն ու գործը:

Ըստ էության, փորձ է արվում կասեցնել հայության իրավունքների պաշտպանության գործընթացը, որը սկսվել է դեռեւս 2004 թ. դեկտեմբերին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կազմավորմամբ եւ վերջնականապես ամբողջացել 2014 թ. հունվարին՝ Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի բաղկացուցիչ մասերի՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի ձեւավորմամբ:

Հաջորդ քայլը Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների իրավական-քաղաքական միասնական փաթեթի ընդունումն էր, որն անջատողական գործողությունների պատճառով հետաձգվեց 8 ամսով եւ իրականացվեց 2014 թ. օգոստոսին միայն: Հիմա փորձ է արվում այս 10-ամյա՝ 2004-2014 թթ., աշխատանքները սկզբում կասկածի ենթարկել եւ ապա խանգարել ու կասեցնել: Այդ ամենն արվում է լայնատարած բամբասանքների տարածման միջոցով: Այսինքն, հասարակական-քաղաքական խնդիրների զարգացումը փորձ է արվում կասեցնել բամբասանքի միջոցով:

Նախ եւ առաջ, հարկ կա հստակեցնելու, որ բամբասանքը հասարակական-քաղաքական կատեգորիա չէ:

Ինչպես նաեւ հասարակական-քաղաքական կատեգորիա չէ՝ «Ցանկացածի հետ կհամագործակցեմ, միայն թե խնդիրը լուծեմ…» ոճը: Այդպիսի մոտեցման աղետալի հետեւանքներն ենք տեսնում ամեն օր եւ ամենուր:

Բամբասանքը հասարակական-քաղաքական կատեգորիա չէ: Բամբասանքը հասարակական-քաղաքական գործընթացը կասեցնելու գործիք է, ընդամենը: Ըստ այդմ, մոլորություն է կարծել, թե միաժամանակ հնարավոր զբաղվել ե՛ւ բամբասանքով, ե՛ւ քաղաքականությամբ: Որովհետեւ, բամբասանքը, որպես գործիք, գործածում են հատուկ ծառայությունները շատ որոշակի գործընթացներ կասեցնելու նպատակով: Մինչդեռ, հասարակական-քաղաքական գործընթացների հաջողությունն ապահովելու համար, նախ եւ առաջ, պետք զբաղվել հենց դրանով՝ քաղաքականությամբ, եւ ոչ թե՝ բամբասանքով:

Ակնհայտ է դրանց տարբերությունը. մի ուղղությունը սպասարկման ուղղությունն է, մյուսը՝ նվիրումի:

Ակնհայտ է նաեւ, որ ազգային-պետական նշանակության խնդիրները կարգավորվում են ոչ թե սպասարկման, այլ նվիրումի միջոցով:

Բամբասանքը չարիք է ու մեղսագործություն, որից չեն փրկում նույնիսկ կիրակնօրյա պատարագները, պահքն ու աղոթքները:

Ավելացնենք նաեւ, որ այս նյութը չենք պատրաստել պաշտպանելու համար Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ու կառույցների պատասխանուտերին: Նրանք դրա կարիքը չունեն: Մենք այն շարադրել ենք անջատողականների ու կեղծարարների խմբից պաշտպանելու համար այն մարդկանց, ովքեր՝ ամենատարբեր պատճառներով, ժամանակ առ ժամանակ, գայթակղություն են ունենում բամբասանքի գործընթացի մեջ ներքաշվելու, առանց նկատելու, որ այդպիսով իրականում ակամայից հայտնվում են կործանման տանող ամենակուլ ճահճում, ամենակուլ ու անողոք ճահճում:

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության

Լրատվական ծառայություն

 

13.02.2015 թ.

 

———————-

Ծանոթագրություն

  1. Այս թեմայով տես, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության հայտարարությունը-28.07.2014:
  2. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան որոշումը-25.07.2014:
  3. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան որոշումը-30.07.2014:
  4. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան պարզաբանումը-11.08.2014:
  5. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան պարզաբանումը-25.08.2014:
  6. Տես, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության պարզաբանումը տեղի ունեցած պաշտոնանկությունների դրդապատճառների մասին-26.08.2014:
  7. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի պարզաբանումը-28.08.2014:
  8. Տես, Մեկ օրվա «լեգիտիմության» զավեշտը-16.11.2014:
  9. Տես, Զգույշ եղեք կեղծարարներից ու կեղծիքներից- 22.11.2014:
  10. Տես, Կեղծիքների միջոցով հնարավոր չէ վարկանիշ սարքել-11.02.2015:
  11. Տես, Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագիրը-26.12.2012:
  12. Տես, Հայության պաշտպանության ուժեր կազմավորելու հարցի վերաբերյալ -28.03.2014:
  13. Տես, Սեփական լինելիության գինը-11.02.2015:

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)