Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության հայտարարությունը

Ի տարբերություն 2011-2013 թթ. միասնական ու ներդաշնակ աշխատանքի ու գործունեության, որի հիմքում ձեւավորվեց Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների ամբողջական ու միասնական իրավական-քաղաքական փաթեթը եւ ձեւավորվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը, 2014-ի հունվարի վերջից եւ փետրվարի սկզբից նոր ձեւավորված պետական համակարգը եւ այդ համակարգում մասնավորապես Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը հայտնվեց կառավարման ճգնաժամի մեջ:

ԱՀՎ Կառավարման ճգնաժամը հաղթահարելու եւ աշխատանքները բնականոն շարունակելու համար կայացվեցին հետեւյալ որոշումերը.

ա/ Արամ Մկրտչյանը ԱՀԱԺ-ի Նախագահության նիստի 11.06.2014 որոշման հիման վրա, որը անվստահություն է հայտնել նրան, որպես ԱՀՎ Կառավարության Արտաքին գործերի նախարարի, ում գործունեությունը կասեցված ու սառեցված էր ԱՀՎԿ վարչապետի 08.07.2014 որոշմամբ, ԱՀՀ նախագահի հրամանագրով 03.07.2014 ազատվեց ԱՀՎԿ Արտաքին գործերի նախարարի պաշտոնից:

բ/ 2014 թ. հուլիսի 21-ին, առանց ստանալու ԱՀՎ Կառավարության վարչապետի համաձայնությունը, ԱՀՎ Կառավարության Արտաքին գործերի նախարարի պաշտոնից ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանի հրամանագրով (03.07.2014) ազատված Արամ Մկրտչյանը հրավիրել է ԱՀՎ Կառավարության ապօրինի նիստ, որտեղ կայացվել են ապօրինի որոշումներ: ԱՀՎ Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի թիվ 7 որոշման համաձայն՝ ԱՀՎ Կառավարության ապօրինի նիստին մասնակցելու ու ապօրինի որոշումներ կայացնելու համար ԱՀՎԿ Արդարադատության նախարար Հրայր Սուրիկ Ղազարյանը ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից եւ ԱՀՎԿ Կրթության եւ գիտության նախարար Կարինե Հայրապետյանը ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից:

Առաջիկայում ԱՀՎ Կառավարության կազմը կհամալրվի եւ նոր նախարարություններով, եւ նոր նշանակումներով:

Անվտանգության, Պաշտպանության, Դիվանագիտության հարցերը մնում է ԱՀՀ Նախագահական Խորհրդի իրավասության ներքո:

ԱՀՎ Կառավարությունը տեղեկացնում է նաեւ, որ Բակուր Կարապետյանը այլեւս չի ղեկավարում ԱՀՎ Կառավարության Լրատվական բաժինը եւ «Ավետիս» կայքը չի պատկանում ԱՀՎ Կառավարությանը եւ նրա տիտղոսաթերթից պետք է հանվի «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության լրատվական վերլուծական պաշտոնական կայք» հղումը:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ

28.07.2014

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)