Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)   Ո Ր Ո Շ ՈԻ Մ Ը

«Կանոնակարգ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության

 Կառավարության եւ Վարչապետի մասին»

օրենքի նախագծի վերաբերյալ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահությունը, Մշտական հանձնաժողովները եւ նրանց աշխատանքային խմբերը քննության առնելով սույն օրենքի նախագիծը՝ այն ներկայացրին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներին քննարկման եւ վերջնական որոշում ընդունելու համար:

Նշենք, որ սույն օրենքի նախագիծը Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության նիստում շրջանառության մեջ է դրել Արդարադատության նախկին նախարար Հրայր / Սուրիկ Ղազարյանը, որը Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետը ներկայացրեց Խորհրդարանի քննարկմանը, որպես օրենսդրական նախաձեռնություն:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին (Խորհրդարանին) քննարկմանը ներկայացված վերոնշյալ օրենքի նախագծի վերաբերյալ նշում ենք, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին (Խորհրդարանին) քննության առնելով սույն օրենքի նախագիծը պարզեց, որ`

  1. Ներկայացված օրենքի նախագիծը ոչ մի կերպ չի համապատասխանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի տրամաբանությանը, ինչը դեռեւս 2004 թվականից ընդունված եւ 2014-ին ամբողջացած է՝ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Արեւմտյան Հայաստանի Օրենքի հիման վրա (07.03.2014թ.), ըստ որի՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը նախագահա-խորհրդարանական համակարգ է:
  2. Սա իրավական հիմնական անհամապատասխանությունն է, որովհետեւ մնացյալը, որ շարադրված օրենքի նախագծում՝ շարադրված է այս հիմնական սխալի կառուցվածքային տրամաբանության հիմքի վրա:
  3. Օրենքի նախագծի մեջ միտումնավոր սահմանափակված է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետի լիազորությունները, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) լիազորությունները եւ ակնհայտ միտումնավորությամբ ուռճածված է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության նախարարների կաբինետի եւ նախարարների լիազորություննները:
  4. Մինչդեռ իրականում կառավարության կազմը ներկայացնում է վարչապետը, քննարկման է ընդունում խորհրդարանը եւ հաստատում է նախագահը:
  5. Մինչդեռ իրականում կառավարության կազմի մեջ փոփոխությունների խնդիրը քննարկում է խորհրդարանը եւ հաստատում է նախագահը:
  6. Մինչդեռ իրականում վարչապետի հրաժարականը նշանակում է կառավարության հրաժարական:
  7. Այս ամենը նշանակում է, որ օրենքի նախագծի հեղինակը կամ հեղինակները խնդիր են դրել շրջանցել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի իրավական – քաղաքական բնույթը եւ շրջանառության մեջ դնել եւ օրենքի ուժ տալ մի օրենքի նախագծի, որը հակասում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգին եւ կարող է առաջացնել կառավարման ճգնաժամ:
  8. Այդ թվում մերժելի է կամայական ձեւով ներմուծված օրենքի նախագծի այն դրույթը, թե օրենքի նախագիծը ուժի մեջ է մինչեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը: Բնականաբար Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ձեւավորվելու է այն տրամաբանության համաձայն, որը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի իրավական-քաղաքական տրամաբանությունն է, որպես նախագահա-խորհրդարանական համակարգ:

Քննարկելով սույն օրենքի նախագիծը եւ նկատի առնելով վերոհիշյալ փաստերը, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը)

ՈՐՈՇՈԻՄ Է`

ա) Մերժել ներկայացված օրենքի նախագիծը, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի իրավական–քաղաքական տրամաբանությանը լիովին հակասող փաստաթուղթ:

բ) Ինչպես Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի մյուս ինստիտուտները՝ նախագահական եւ խորհրդարանական, պարտավոր են աշխատել եւ առաջնորդվել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի մասին Oրենքի դրույթների համաձայն, ընդունված՝ 07.03.2014-ին:

 

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ`

Արմեն Տեր-Սարգսյան

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Քարտուղար`

Սաթենիկ Ալեքսանյան

 

30.07.2014 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)