Նիստին մասնակցեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության 11 անդամներ: Հրավիրված էին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Ներքին գործերի նախարար Մարտիրոս Շահբազյանը:
4-րդ կետ. ԱՀԱԺ-ի նախագահության նիստի քննարկմանը ներկայացված ԱՀՀ Սահմանադրության նախագծի վերաբերյալ:
ԱՀԱԺ-ի Նախագահությունը եւ նրա աշխատանքային խմբերը քննության առնելով սույն օրենքի նախագիծը՝ այն ներկայացրին ԱՀԱԺ Մշտական հանձնաժողովներին քննարկման համար:
Սույն նախագիծը ԱՀԱԺ-ի նախագահի էլեկտրոնային հասցեին ուղարկել է ԱՀՎ Կառավարության Արդարադատության նախկին նախարար Հրայր / Սուրիկ Ղազարյանը, որպես ԱՀՀ Սահմանադրության նախագծի օրինակ:
ԱՀԱԺ-ի նախագահությունը ԱՀՀ Սահմանադրության նախագծի վերաբերյալ նշում է, որ
սույն փաստաթուղթը ձեւակերպված է մեկ այլ պետական կառավարման համակարգի տրամաբանությամբ, ինչը չի համապատասխանում ԱՀՀ պետական կառավարման համակարգի իրավական-քաղաքական տրամաբանությանը, որովհետեւ ԱՀՀ պետական կառավարման համակարգը նախագա-խորհրդարանական է:
Ներկայացված ԱՀՀ Սահմանադրության նախագիծը ոչ մի կերպ չի համապատասխանում ԱՀՀ պետական կառուցվածքի իրավական-քաղաքական տրամաբանությանը, ինչը դեռեւս 2004 թվականից ընդունված եւ 2014-ին ամբողջացած է «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Արեւմտյան Հայաստանի Օրենքի հիման վրա (07.03.2014), ըստ որի՝ ԱՀՀ պետական համակարգը նախագահա-խորհրդարանական համակարգ է:
Ավելացնենք, որ ԱՀՀ Սահմանադրության նախագիծը մշակելու է հատուկ ձեւավորվող Սահմանադրության նախագծի մշակման հանձնաժողովը, որը հաշվի է առնելու միջազգային ընտանիքի կողմից 1920-ին ընդունված որոշումները, դաշնագրերը, պայմանագրերը, ինչպես նաեւ 2004-ից հրապարակված հռչակագրերը, որոշումները, հրամանագրերը՝ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերաբերյալ:
ԱՀԱԺ-ի նախագահությունը շնորհակալություն հայտնելով պարոն Ղազարյանին, հայտնում է, որ սույն Սահմանադրության նախագիծ օրինակը չի կարող ընդունվել, որպես հիմք կամ օրինակ ԱՀՀ-ի համար:
Նկատի առնելով վերոհիշյալ փաստերը, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահությունը
ՈՐՈՇՈԻՄ Է`
Ներկայացված ԱՀՀ Սահմանադրության նախագծի սույն օրինակը ոչ մի կերպ չի համապատասխանում ԱՀՀ պետական կառուցվածքի իրավական-քաղաքական տրամաբանությանը եւ չի կարող ընդունվել, որպես հիմք կամ օրինակ ԱՀՀ-ի համար:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ՝
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար՝
Սաթենիկ Ալեքսանյան
25.07.2014 թ.