Ռուսաստանը հրաժարվել է Թուրքիային տալ Ս-400 համակարգերի գաղտնաբառերը

Источник: Дмитрий Виноградов/РИА «Новости»

Ռուսական կողմը հրաժարվել է կատարել Թուրքիայի խնդրանքը և նրան Ս-400 ներքին համակարգերի հասանելիություն տալ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru–ն՝ հղում կատարելով ռուս–թուրքական բանակցությունների ընթացքին տեղյակ իր աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուրային–օտար» ճանաչման համակարգերը ռուսական արտադրության Ս–400 համակարգերի վրա կտեղադրեն ռուս մասնագետները։

«Էլեկտրոնային գաղտնաբառերը մենք չենք փոխանցի նրանց: Պայմանագրի համաձայն՝ համակարգերի սպասարկումն իրականացնելու է ռուսական կողմը, թուրքերն այդ համակարգերը բացելու հնարավորություն չեն ունենա», – նշել է աղբյուրը:

http://armedia.am/arm/news/52610/rusastany-hrazharvel-e-turqiayin-tal-s-400-hamakargeri-gaxtnabarery.html

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)