Բարեգործական ջազային համերգ եւ աճուրդ՝ ի սատարումն «Թալիշ» – սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրին 

19-09-2017 23:26:56  | Հայաստան | Մշակույթ

 

http://nt.am/am/news/244056/

 

2017 թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 21:00-ին՝ Երեւանի «MEZZO» Classic House Club»-ի դահլիճում տեղի ունեցավ ջազային բարեգործական համերգ եւ հայ արվեստագետների զարդերի ու նկարների աճուրդ, որից ստացված ամբողջ գումարը փոխանցվեց «Թալիշ» – սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրին, (ղեկավար՝ Էդուարդ Փոլատով, «Պատրիդա», Հայաստանի եւ Արցախի հունական համայնքների կազմակերպության նախագահ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր):

 

Միջոցառումը կազմակերպել էր Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշակույթի հանձնաժողովի կողմից, (նախագահ՝ Յուլիա Գյուլոյան, արվեստագետ, Մոսկվա)։

 

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության «Դո՞ւ ինչ ես արել Արցախի համար» խորագրով նախաձեռնության շրջանակներում, փախստականներին աջակցելու եւ հակամարտություններին խաղաղ լուծումներ գտնելու միջազգային կառույցների ջանքերի ու ծրագրերի տրամաբանության համաձայն:

 

Բարեգործական համերգին հրավիրված են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պետական այրերը, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված դեսպանատների ներկայացուցիչները, գործարարներ ու բարերարներ:

 

«MEZZO» Classic House Club -ի հասցեն է՝ Երեւան, Իսահակյան 28:

 

Նոյյան տապան  –  Մշակույթ

 

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

 

 

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)