19-09-2017 23:26:56 | Հայաստան | Մշակույթ
http://nt.am/am/news/244056/
2017 թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 21:00-ին՝ Երեւանի «MEZZO» Classic House Club»-ի դահլիճում տեղի ունեցավ ջազային բարեգործական համերգ եւ հայ արվեստագետների զարդերի ու նկարների աճուրդ, որից ստացված ամբողջ գումարը փոխանցվեց «Թալիշ» — սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրին, (ղեկավար՝ Էդուարդ Փոլատով, «Պատրիդա», Հայաստանի եւ Արցախի հունական համայնքների կազմակերպության նախագահ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր):
Միջոցառումը կազմակերպել էր Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշակույթի հանձնաժողովի կողմից, (նախագահ՝ Յուլիա Գյուլոյան, արվեստագետ, Մոսկվա)։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության «Դո՞ւ ինչ ես արել Արցախի համար» խորագրով նախաձեռնության շրջանակներում, փախստականներին աջակցելու եւ հակամարտություններին խաղաղ լուծումներ գտնելու միջազգային կառույցների ջանքերի ու ծրագրերի տրամաբանության համաձայն:
Բարեգործական համերգին հրավիրված են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պետական այրերը, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված դեսպանատների ներկայացուցիչները, գործարարներ ու բարերարներ:
«MEZZO» Classic House Club -ի հասցեն է՝ Երեւան, Իսահակյան 28:
Նոյյան տապան — Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից