Օ Ր Ե Ն Ք «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ ընդունելու, ճանաչելու եւ վավերացնելու մասին»

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

«Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ ընդունելու, ճանաչելու եւ վավերացնելու մասին»

Ընդունված է՝
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից,
8 հոկտեմբեր 2016 թ.:

Համաձայն՝
 Ռուսաստանի Կառավարության Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 13 հունվար 1918 թ.,
 Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,
 Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
 ԱՄՆ Սենատի որոշման, որը ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, Թիւ 359, 11 մայիս 1920 թ.,
 Սեւրի խաղաղության պայմանագրի 88-րդ, 89-րդ եւ 93-րդ հոդվածների, 10 օգոստոս 1920 թ.,
 ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ, 22 նոյեմբեր 1920 թ.,

հաշվի առնելով՝
 «Գաղութացված երկրներին անհապաղ անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 14 դեկտեմբեր 1960 թ.,
 «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13 սեպտեմբեր 2007 թ.,

հիմնվելով՝
 Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի hիմնադիր ժողովի որոշման — 17.12.2004 թ.,
 Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդարանի պատգամավորների ընդունած հռչակագրի — 20.01.2007 թ.,
 Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին հռչակագրի — 04.02.2011 թ.,
 Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի չեզոքության մասին որոշման — 29.03.2011 թ.,
 Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի մասին հրամանագրի — 21.10.2011 թ.,
 Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագրի — 26.12.2012 թ.,
 Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին հռչակագրի — 24.05.2013 թ.,
 Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի (թիվ 12), Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920 թ.-ի Հայկական պետության Արեւմտյան շարունակությունը — 23.02.2014 թ.,
 Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Սահմանադրության նախագիծը մշակելու վերաբերյալ Հրամանագրի, Թիւ 23 – 2014.08.10,
 Արեւմտյան Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին հրամանագրի — 06.04.2015 թ.,

նկատի առնելով՝
«Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին Կոնվենցիայի» (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա) 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 16-րդ հոդվածների պահանջները, որտեղ նշված են պետության հատկանիշները եւ իրավունքները, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ.
1-ին հոդված — մշտական բնակչություն, որոշակի տարածք, կառավարություն, այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու ունակություն,
3-րդ հոդված — պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից,
6-րդ հոդված — ճանաչումը հանդիսանում է անխոս եւ անհերքելի,
7-րդ հոդված — պետության ճանաչումը կարող է լինել ուղիղ կամ ըստ կանխադրման,
16-րդ հոդված — սույն Կոնվենցիան բաց է միանալու այն պետությունների համար, որոնք Կոնվենցիայի կողմ չեն հանդիսանում,

Հոդված 1.
Ընդունել եւ Ճանաչել «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 2.
Վավերացնել «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 3.
Սույն օրենքի կրկնօրինակը ուղարկել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարություն:

Հոդված 4.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
8 հոկտեմբեր 2016 թ.

error

Enjoy this blog? Please spread the word :)