Թուրքիան կարող է ապահովել Քաթարի բոլոր պահանջները

14:50 • 03.08.17

Թուրքիան կարող է ապահովել Քաթարի բոլոր պահանջները։ Այդ մասին թուրք-քաթարական գործարար համաժողովի ժամանակ ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։

Թուրք նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Ամբողջ աշխարհում Քաթարի ներդրումների ընդհանուր ծավալը 335 մլրդ դոլար է, Թուրքիայում Քաթարի ներդրումների ծավալը՝ 18 մլրդ դոլար, նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ Պարսից ծոցի պետությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար։ Դոհային ներկայացվել է տասներեք պահանջներից բաղկացած ցուցակ, որոնց կատարման դեպքում միայն երկրի հետ հարաբերությունները հնարավոր է վերականգնվեն։

http://www.tert.am/am/news/2017/08/03/turkey-qatar/2448789

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)