Հաշվի առնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահի թիվ 33 եւ թիվ 34 հրամանագրերը (06.04.2015) ասորիների եւ հույների ցեղասպանությունը դատապարտելու մասին,
առաջնորդվելով՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» եւ «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիաների հոդվածների պահանջներով,
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) դատապարտում է թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից 1915-1923 թթ. իրականացված ասորիների եւ հույների ցեղասպանությունը:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) զորակցում է բարեկամ ժողովուրդներին նրանց իրավունքների պաշտպանության հարցերում եւ աջակցում ցեղասպանության հետեւանքների վերացման ու արդարության հաստատման գործում:
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
07.04.2015 թ.