Հաշուի առնելով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի թիւ 33 եւ թիւ 34 հրամանագրերը (06.04.2015) ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնը դատապարտելու մասին,
առաջնորդուելով` ՄԱԿ-ի «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» եւ «Պատերազմի յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին» Կոնուենցիաների յօդուածների պահանջներով,
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) դատապարտում է թուրքական իրարհաջորդ կառավարութիւնների կողմից 1915-1923 թթ. իրականացուած ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնը:
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) զօրակցում է բարեկամ ժողովուրդներին նրանց իրաւունքների պաշտպանութեան հարցերում եւ աջակցում ցեղասպանութեան հետեւանքների վերացման ու արդարութեան հաստատման գործում:
Արմէն Տէր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
07.04.2015 թ.
Please follow and like us: