ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջերս ստորագրած ազգային պաշտպանությանն առնչվող ակտը ներառում է կարևոր դրույթներ , որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Ակտը, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երեկ, ներառում է կարևոր դրույթներ, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար։ Ես կձգտեմ ապահովել, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այս հանցագործությունների փաստագրման ժամանակ»,-նշել է Փալոնը: