Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» և Հայաստանի Ժողովրդային Շարժում կազմակերպությունների համատեղ կոչը Հայաստանին սպառնացող մարտահրավերի կապակցությամբ, 26.12.2021

ՀԱՅԵ՜Ր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵ՜Ր:
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Այդ վտանգը մահացու է: Այսօր արդեն սա մերկապարանոց հայտարարություն չէ ՝ մեր հայրենիքը և մեր պետությունը կորցնելու վտանգը առավել քան առարկայական է: Ն. Փաշինյանի նախօրեի ելույթը, որ բառ առ բառ, նախադասություն առ նախադասություն կրկնում էր թուրք-ադրբեջանական քարոզի դրույթները՝ հիմնված բացահայտ ստի, կեղծիքի, անօրինակ լկտիության վրա, անթաքույց ցույց տվեց, որ Հայաստանի անվանական ղեկավարը դավաճանել է իր երդումը՝ տված Աստվածաշնչի վրա, դավաճանել է իր պետությունն ու ժողովրդին, ում երդվել էր ծառայել:

Մենք դիմում ենք աշխարհի բոլոր հայերին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց, մեր երկրի գիտնականներին, զինվորներին, զոհված մարտիկների ընռանիքներին՝ Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանը պետական հանցագործ է, որն իրավունք չունի զբաղեցնելու այդ պաշտոնը: Անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմադրություն կազմակերպել Ն. Փաշինյանի  պարտվողական քաղաքականությանը՝ սկսած նրա հրաժարականը պահանջող ստարագրահավաքներից ու ցույցերից մինչև քաղաքական կուսակցությունների հայտարարությունները՝ նրա վարած արտաքին քաղաքականության անընդունելիության մասին:

Երկրում վխտում են հինգերորդ շարասյուները, որոնք, դատելով իշխանության կեցվածքից, նրա հովանու տակ են գործում:

Ուստի մենք համապատասխան պետական կառույցներից պահանջում ենք անհապաղ անցնել գործի՝ կատարել երկիրը և ազգը պաշտպանելու իրենց պարտականությունը՝ ապահովել ազգային անվտանգությունը:

Հայաստանը բռնազավթված է:

Սա մեր վերջին և ճակատագրական մարտն է. հարցականի տակ է մեր պետության, մեր ազգի և ժողովրդի գոյությունը: Հապաղումը մահվան նման չէ՝ այն մահաբեր է:

Էդուարդ Պոլատով,
Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության Նախագահ

Վազգեն Պետրոսյան,
Հայաստանի Ժողովրդային Շարժում ՀԿ Համակարգող

Հրազդան Մադոյան, հրապարակախոս

26.12.2021 թ.

error

Enjoy this blog? Please spread the word :)