Ուղերձ (կոչ) աշխարհի ժողովուրդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայ ժողովրդի համախմբման մասին՝ հանուն ինքնապահպանման եւ համաժողովրդական ինքնապաշտպանության. Հայրենիքի վերադարձի օրը /Հայրենապաշտության օր, Պահանջատիրության օր/ – 22.11.2021

«Մշակութային ցեղասպանություն», «Լեռնահայաստան», «1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ստորագրման հարյուրամյակը եւ դրանց չեղյալ հայտարարման խնդիրը» (հայերեն, ռուսերեն, անգլերեն), եւ Ա.Մարուքյանի, Մ.Գասպարյանի, Ա.Աստոյանի եւ Ա.Ոսկանյանի համահեղինակած «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանություն եւ գործիքակազմ» կոլեկտիվ մենագրության, որը վերջերս հրատարակվել է ՀՀ Գիտությունների ակադեմիայի եւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից՝ ՆՈՐ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ մասնակիցների ու համահեղինակների Ուղերձը (կոչը) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանից աշխարհի ժողովուրդներին, Վուդրո Վիլսոնի որոշման ընդունման օրը. Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի իրավարարության, հանուն՝ հայ ժողովրդի համախմբման եւ ինքնապահպանման։

Այսօր թուրքական 150-ամյա Ցեղասպան մեխանիզմն իր գործողություններով եւ անգործությամբ, համախմբելով ժամանակակից աշխարհի վաշխառու – մակաբուծական կենսակերպի ավերիչ ուժերը, օգտագործելով բարձր տերությունների ցանկացած ծրագիր, անցել է հայ ժողովրդի լիակատար ոչնչացման փուլին:

Հայաստանի օրինապաշտ ժողովրդի մեջ ոտնահարվել են կյանքի եւ տեղաշարժման ամենատարրական մարդու իրավունքները… Հատկապես հրատապ են դարձել երեխաների, կանանց եւ տարեցների կյանքի ապահովման խնդիրները։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման քողի ներքո արգելափակված են երկրի քաղաքացիների ներքին տեղաշարժերը։

Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայերի մարդասիրական աղետից մեկ տարի անց, 150-ամյա թուրքական Ցեղասպան մեխանիզմը, որ ստեղծվել է 100 տարի առաջ Հայերի ցեղասպանությունից հետո, թուրքերի ձեռքով հայերի, հույների, ասորիների, եզդիների, արաբների, մոլոկանների եւ այլ բնիկ ժողովուրդների ցեղասպանությունից հետո թեւակոխել է ոչնչացման նոր փուլ, Հայկական ռեզերվացիա՝ Հայաստանի Հանրապետություն։

Այս պայմաններում հայ ժողովուրդը ստիպված է համախմբվելու իր բոլոր ուժերը, պաշտպանելու համար իրեն, իր օջախն ու ընտանիքը։

Այսօր, առանց համաշխարհային հանրության կողմից ընդհանուր ճանաչված եւ սահմանված սահմանների եւ միջազգային իրավունքի հիման վրա, Դե ֆակտո եւ Դե յուրե արհեստականորեն ստեղծված իրավաբանական սուբյեկտների՝ Թուրքիա, Ադրբեջան եւ թուրքական Կիպրոս կոչումներով, 150-ամյա Ցեղասպանության մեքենան ավերելում ու քանդելում է Հայկական աշխարհը, ոչ մայն վաշխառու – մակաբույծ քաղաքակրթության ներկայացուցիչների օգնությամբ, այլեւ կոռումպացված պաշտոնյաների, հասարակական-քաղաքական գործիչների, գիտնականների, ստեղծագործ մտավորականության՝ բուն հայ հասարակության եւ պետական, գործադիր, օրենսդիր եւ դատական ​​իշխանությունների օժանդակությամբ, հիմնվելով փողամոլության սկզբունքների վրա (ժամանակակից քաղաքակրթության 12 սպառնալիքներից եւ մարտահրավերներից մեկը) … Վերափոխելով Վ.Չերչիլի խոսքերը կարելի է ասել, որ 150-ամյա թուրքական ցեղասպան մեխանիզմը գտել է մեկ-երկու դավաճանի եւ ոչնչացնում է Հայաստանի ժողովրդին ու Հայոց պետականությունը։

Նկատենք, որ իսլամ դավանող ժողովուրդները ներգրավված չեն թուրքերի վայրագությունների մեջ։ Հայոց ցեղասպանությունը, ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ իրականացնում են թուրքերը։ Մեծ Մերձավոր Արեւելքի ժողովուրդները, որոնք դավանում են իսլամ, ցեղասպանության ժամանակ փրկեցին հայերին եւ այլ բնիկ ժողովուրդներին, եւ մենք մեծապես պարտական ​​ենք այդ ժողովուրդներին։

Թուրք վաշխառու – մակաբույծները թուրքացնում են իսլամը։

Փակելով ռեզերվացիան ու Արեւելյան հարցը՝ թուրքերը յուրացնում եւ ոչնչացնում, երկրի երեսից ջնջում են հայկական ամեն ինչ. նրանք շարունակում են մշակութային ցեղասպանության սարսափելի գործը։ Կոչ ենք անում անհապաղ համախմբել մեր բոլոր ուժերը, որպես միասնական ճակատ, հանուն ինքնապահպանման։ Միայն մեր սեփական ուժերով կարող ենք կանգնեցնել թշնամուն։

Կոչ ենք անում նաեւ համաշխարհային հանրությանը ստեղծելու նոր արդյունավետ մեխանիզմ՝ ապահովելու քաղաքակրթությունների, կրոնների եւ մշակույթների միջեւ երկխոսությունը, ժամանակի դարչնագույն ժանտախտի դեմ պայքարելու համար:

Կոչ ենք անում եւ պահանջում։

22.11.2021

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)