Քաղվածք № 6
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)
1-ին գումարման 7-րդ նստաշրջանի 2-րդ նիստի արձանագրությունից
29 մայիսի 2018 թ.
Լսեցին – «ԱՄՆ 28–րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճռի իրականացման վերաբերյալ, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» ՄԱԿ-ին ուղղված դիմումնագրի մասին:
Դիմումնագիրը ներկայացված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից: Դիմումնագիրը քննարկվել եւ հաստատվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հետեւյալ չորս Մշտական հանձնաժողովներում՝
1. Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարցերով հանձնաժողով,
2. Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի հանձնաժողով,
3. Պաշտպանության հարցերով հանձնաժողով,
4. Հայրենակցական միությունների եւ հայրենասիրական կազմակերպությունների հանձնաժողով:
Որոշեցին
Ընդունել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Խորհրդարանի համատեղ ներկայացրած «ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճռի իրականացման վերաբերյալ, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» ՄԱԿ-ին ուղղված դիմումնագիրը:
Սույն դիմումնագիրը ուղարկել՝
ա/ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին,
բ/ Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին,
գ/ Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի անդամ պետություններին:
Քվեարկության արդյունքները
Կողմ – 52, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Սաիդա Օհանյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 7-րդ նստաշրջանի քարռուղար
29.05.2018 թ., Երեւան