Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացնելու մասին

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր
№ 16/2018

01 հունիսի 2018 թ.

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացնելու մասին

Հիմնվելով՝
– Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման մասին Հռչակագրի, 24 մայիսի 2013 թ.,
– «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի, (լրացումներով ու փոփոխություններով ընդունված՝ 29.05.2018 թ.),
– Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7-րդ նստաշրջանի որոշման, 29.05.2018 թ.:

Հաստատել
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության 2018 թ. մայիսի 31-ի առաջարկները Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, այդ թվում՝ պատգամավորների ընտրությունների անցկացման ժամկետն ու վայրը:

1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացնել համացանցում հետեւյալ հասցեով՝ www.elections-western-armenia.info եւ, ըստ անհրաժեշտության, Արեւմտյան Հայաստանի տարածքային գրասենյակներում, 2018 թ. սեպտեմբերի 1-ից, ժամը 00-01-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 5-ը, ժամը 24:00, Երեւանի ժամանակով:
2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների թեկնածուների առաջադրումն ու նախընտրական արշավի քարոզչությունը սկսել 2018 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2018 թ. օգոստոսի 30-ը:
3. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների թեկնածուների պաշտոնական գրանցումն իրականացնել 2018 թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2018 թ. օգոստոսի 30-ը:
4. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու համար պատգամավորության թեկնածուն պարտավոր է ունենալ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն եւ սահմանված կարգով գրանցվել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում www.elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.nt.am:
5. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու թեկնածուների առաջադրումը կատարվում է՝
– քաղաքացու կողմից, ինքն իր թեկնածությունը առաջադրելու միջոցով,
– հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների եւ միությունների կողմից թեկնածու առաջադրելու միջոցով:
6. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուն պարտավոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնել գրանցման համար անհրաժեշտ հետեւյալ փաստաթղթերը.
– սահմանված նմուշով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորի թեկնածուի կողմից լրացված հարցաթերթ,
– լուսանկար,
– անձը հաստատող փաստաթուղթ – անձնագիր,
– ինքնակենսագրություն,
– նախընտրական ծրագիր,
– 100 (հարյուր) Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների ստորագրությունների ցուցակ, ովքեր առաջադրում են նրա թեկնածությունը, որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր:
7. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուն գրանցման համար անհրաժեշտ վերոնշյալ փաստաթղթերը ուղարկելու է խորհրդարանի պաշտոնական հասցեին՝ E-mail: [email protected] :
8. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում՝ www.elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.nt.am հրապարակել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուի հարցաթերթը՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ արաբերեն լեզուներով:
9. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պաշտոնական կայքում www.parliament-wa.info հրապարակել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների ցանկը, որպեսզի թեկնածուն հնարավորություն ունենա ընտրություն կատարելու խորհրդարանի մեկ, կամ մեկից ավելի հանձնաժողովներում իր մասնակցությունն ապահովելու եւ գործունեություն ծավալելու համար:
10. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների գրանցման գործընթացն իրականացնել 2018 թ. հուլիսի 1-ից մինչեւ ընտրությունների ավարտը՝ 2018 թ. սեպտեմբերի 5-ը ներառյալ:
11. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների գրանցումը կատարել հետեւյալ պաշտոնական կայքերում՝ www.elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.nt.am :
12. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) լիազորել կազմակերպել եւ անցկացնել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունների ողջ գործընթացը:
13. Ընտրությունների արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատվում ու հրապարակվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հետեւյալ պաշտոնական կայքերում՝ www.elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.nt.am , մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 15-ը:
14. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանը անցկացնել ընտրությունների ավարտից հետո, մեկ ամսվա ընթացքում:
15. Սույն հրամանագիրը հրապարակել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական կայքերում:

Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

01 հունիսի 2018 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)