Սեփական լինելիության գինը

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի

հաղորդագրությունը

 

Սեփական լինելիության գինը

 

Ժամանակին մեզ ուղղված մի հարց էր հնչել. «Հիմա այդ լեգեոնը կա՞, թե՞ ոչ», որին մենք պատասխանել էինք. «Իսկ ձեր ինչ գործն է՝ կա, թե ոչ», չցանկանալով այդ լուրջ ու կարեւոր խնդիրը շահարկուների ու կեղծարարների ձեռքին որպես խաղալիք թողնել: Հիշեցնենք, որ ուրախների եւ հնարամիտների մրցույթներում հնչած հարցերի պարզամիտ անհօգությունն ու անմեղսունակ զվարճանքը հիշեցնող հարցախույզն արված էր հայության պաշտպանության կազմակերպչական աշխատանքների կապակցությամբ:

Մի նոր հրապարակման մեջ հարցը կրկնվում է, բայց այժմ արդեն դրա արժեքը պարզ է դառնում, քանի որ՝

  • եթե լեգեոնը կա, ապա իրենց գոյությունն է իմաստազրկվում,
  • եթե չկա, ապա հայության ապահովությունն է վտանգվում:

Ահա այս փխրուն հավասարակշության մեջ է, որ կարեւորվում է կամ սեփական լինելիության իմաստավորումը, կամ փորձանքի մեջ հայտնված ժողովրդի ապահովությունը:

Իսկ քանի որ հարցը կրկնվում է ու դրանով կրկնվում են սադրանքներն ու շահարկումները, ուրեմն ընտրությունը կատարվել է հօգուտ սեփական լինելիության: Այսինքն, երկրորդական նշանակության շարքին է դասվել ժողովրդի ապահովության եւ անվտանգության խնդիրը:

Այնուհանդերձ կրկին հնչած հարցին պատասխանենք. «Իսկ ձեր ինչ գործն է՝ կա, թե ոչ»,, չէ որ, հավանաբար, մի ներքին խռովքի ու հակասության հաղթահարման ճանապարհին ընտրություն եք կատարել սեփական լինելիության եւ ոչ թե ազգային-պետական անվտանգության օգտին, որով եւ ձեզ համար արժեւորել սեփական լինելիության գինը ու հարցը փակված համարել:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի  

Լրատվական ծառայություն

 

11.02.2015 թ.

 

———————-

Ծանոթագրություն

  1. Այս թեմայով տես, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության հայտարարությունը-28.07.2014:
  2. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան որոշումը-25.07.2014:
  3. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան որոշումը-30.07.2014:
  4. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան պարզաբանումը-11.08.2014:
  5. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան պարզաբանումը-25.08.2014:
  6. Տես, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության պարզաբանումը տեղի ունեցած պաշտոնանկությունների դրդապատճառների մասին-26.08.2014:
  7. Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի պարզաբանումը-28.08.2014:
  8. Տես, Մեկ օրվա «լեգիտիմության» զավեշտը-16.11.2014:
  9. Տես, Զգույշ եղեք կեղծարարներից ու կեղծիքներից- 22.11.2014:
  10. Տես, Կեղծիքների միջոցով հնարավոր չէ վարկանիշ սարքել-11.02.2015:
  11. Տես, Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագիրը-26.12.2012:
  12. Տես, Հայության պաշտպանության ուժեր կազմավորելու հարցի վերաբերյալ -28.03.2014:

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm

error

Enjoy this blog? Please spread the word :)