Ռուսական կողմը հրաժարվել է կատարել Թուրքիայի խնդրանքը և նրան Ս-400 ներքին համակարգերի հասանելիություն տալ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru–ն՝ հղում կատարելով ռուս–թուրքական բանակցությունների ընթացքին տեղյակ իր աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուրային–օտար» ճանաչման համակարգերը ռուսական արտադրության Ս–400 համակարգերի վրա կտեղադրեն ռուս մասնագետները։
«Էլեկտրոնային գաղտնաբառերը մենք չենք փոխանցի նրանց: Պայմանագրի համաձայն՝ համակարգերի սպասարկումն իրականացնելու է ռուսական կողմը, թուրքերն այդ համակարգերը բացելու հնարավորություն չեն ունենա», — նշել է աղբյուրը:
http://armedia.am/arm/news/52610/rusastany-hrazharvel-e-turqiayin-tal-s-400-hamakargeri-gaxtnabarery.html