Category: Լուրեր

Ամերիկացի օրենսդիրները Բայդենի վարչակազմից պահանջում են թույլ չտալ հայերի երկրորդ ցեղասպանություն, 22.06.2023

Բաքուն Էրդողանի աջակցությամբ սեղմում է օղակը Արցախի շուրջ, Վաշինգտոնը պետք է կանխի հայերի վերահաս ցեղասպանությունը․ ամերիկյան Կոնգրեսում՝ Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության հարցով լսումներ են անցկացվել, որոնց մասնակցել են մի խումբ ազդեցիկ կոնգրեսականներ, ամերիկացի փորձագետներ, նախկին դեսպաններ: Նրանք իրենց ելույթներում նախազգուշացնում էին հայերի երկրորդ ցեղասպանության վտանգի մասին, կոչ անում Բայդենի …

Continue reading

ԱՄՆ-ն պետք է թույլ չտա, որ Ադրբեջանը ռազմատենչ վարքագիծ դրսևորի և թելադրի վերջնական համաձայնագրի պայմանները․ կոնգրեսական Փալոն, 22.06.2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ակնհայտորեն կանխամտածված քայլեր է ձեռնարկում Արցախից բնիկ հայ ազգաբնակչությանը հեռացնելու և նախնիների ժողովրդավար երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա, ըստ էության, զտումների հստակ նշան է, ինչը չպետք է անտեսվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան …

Continue reading

Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև․ԱՄՆ կոնգրեսական, 22.06.2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ժողովրդավար ու խաղաղասեր ազգաբնակչությունն այսօր ենթարկվում է ավտորիտար ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացվող էթնիկ զտումների և կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ուժ, սպառնալիքներ …

Continue reading

ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակմամբ, 23․06․2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակմամբ և համարում է, որ այն ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանն ու լուրջ մտավախություններ է առաջացնում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է  ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալիի տարածած հաղորդագրությունում: Ըստ աղբյուրի՝ ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի …

Continue reading

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության խախտում է. ՌԴ ԱԳՆ, 23․06․2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցք մուտքի արգելափակումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության խախտում, որը բերում է լարվածության խորացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է Զախարովան ՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի  մուտքը փակելու կապակցությամբ ուշադրություն ենք …

Continue reading

ԵԽԽՎ-ն ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, 22․06․2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ «Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Ադրբեջանի պատվիրակությունն արեց ամեն …

Continue reading

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՕՐԵՆՔ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին», 23․06․2023

  Ընդունված է՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 21 հունվարի 2014 թ. որոշմամբ Հաստատված է՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի 21 հունվարի 2014 թ. որոշմամբ   Լրացումներն ու փոփոխություններն ընդունված են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 07 մարտի 2014 թ. որոշմամբ Լրացումներն ու փոփոխությունները հաստատված են՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի 14 մարտի 2014 թ. որոշմամբ   …

Continue reading

Պետք է ուղարկել քաղաքական աքսոր, մենք այլևս նահանջելու տեղ չունենք․ «Հայկական ժողովրդային շարժում», 20:11, 24.05.2023

Նա, ով Հայրենի Արցախը, որի բազմահազար բնակչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, հանձնում է թշնամամու յաթաղանի քմահաճույքին, պետք է գամվի անարգանքի սյունին: Այս մասին ասվում  է 1980 թվականին ձևավորված և  Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) քաղաքական ուղուն համակիր «Հայկական ժողովրդային շարժումը»-ի տարածած հայտարարությունում: «Նրան, ով հրաժարվում է հազարավոր հայորդիների արյամբ ազատագրված պապենական հողից, պետք է …

Continue reading

Հայաստանը պետք է բացառի դրա շրջանառումը, դա վտանգավոր է, 24 Մայիս, 2023 15:30

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ «Մենք պետք է ընտրություն կատարենք պատերազմի, արկածախնդրության և խաղաղության միջև, քանի որ պատերազմն ու արկածախնդրությունը բերելու են Հայաստանի անկախության կորստի վտանգի, տարածքային ամբողջականության լրջագույն խնդիրների առաջացման և բազմատեսակ կորուստների», ասում է խորհրդարանական մեծամասնության մի պատգամավոր: Պատգամավորը շատ մեծ կարծիքի է այն մասին, թե «մենք» պետք է կատարենք որևէ ընտրություն՝ պատերազմ, թե խաղաղություն: …

Continue reading

ԱԺ-ն պետք է բաց քվերակությամբ վավերացնի Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու փաստաթուղթը. Բաբայան, 21:22, 22.05.2023

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իրավական փաթեթավորմամբ իրականացնել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը, նա չի կարող ուղղակի դրա մասին հայտարարել եւ անցնել առաջ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Ինքը պետք է փաստաթուղթ ներկայացնի դրա մասին, եւ Ազգային ժողովը պարտավոր է մասնակցել դրա վավերացման հարցին բաց …

Continue reading

Load more

Enjoy this blog? Please spread the word :)