Category: Հրապարակումներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հայ ժողովրդի քաղաքական խորհրդատվական ատյան (խորհուրդ) կազմավորելու եւ Ժողովուրդների դատական ատյանի (տրիբունալի) ձեւավորման ուղղությամբ աշխատանքները կտրուկ արագացնելու մասին, 10.11.2021

Հաշվի առնելով` հայ ժողովրդի նկատմամբ արդեն 130 տարի չդադարող ցեղասպանական գործողությունները, մասնավորապես՝ 2020 թվականին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած 44-օրյա ագրեսիան ու պատերազմը, Ցեղասպանությունը շարունակելու ահաբեկությունը, դրան հաջորդած, Հայաստանին՝ ագրեսորի կողմից, 2020 թվականի նոյեմբերի 9-ի արցախյան հիմնախնդրի մասին եռակողմ հայտարարության պարտադրանքը, որը փորձ է իրավաչափություն հաղորդելու Արեւմտյան Մերձկասպյան ավազանի հայերի Ցեղասպանությանը եւ …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ՈՒՂԵՐՁԸ Աֆղանստանի ժողովրդին, 30.10.2021

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)  ՈՒՂԵՐՁԸ  Աֆղանստանի ժողովրդին  Հազարամյակների ընթացքում ձևավորվել, կատարելագործվել և ընդլայնվել է մարդկային քաղաքակրթության գոյության, ամբողջականության ու զարգացման ապահովող կարևորագույն գործիքներից մեկը` Կոմունիկատորը (Հաղորդակցողը), որն ապահովում էր ինչպես հնդեվրոպական, այնպես էլ համամարդկային քաղաքակրթության երկու բևեռների` Արևելքի և Արևմուտքի համագործակցությունը: Առանձնակի արժևորվում էր «Կոմունիկատորի պահապանների» միջավայրը` տարածաշրջանում անհիշելի ժամանակներից բնակվող և հաղորդակցողի գործառույթներն …

Continue reading

Ամբողջ հայ ժողովուրդն արդեն իսկ քաղաքական սուբյեկտ է (Արցախյան 44-օրյա պատերազմի խորքային հիմքերը և հարկադիր սահմանազատման խնդիրները), 21.09.2011

Սույն ուղերձով հանդես գալու համար խորհրդարանին են դիմել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Տնտեսագիտության եւ խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի թեկնածու (2020 եւ 2021 թթ.), Միջազգային անկախ իրավաբանական եւ գիտական փորձագիտական կենտրոնի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը, Համշենահայերի կանանց միջազգային ասոցիացիայի՝ «ՀԱՄՇԵՆԿԱ»-ի ղեկավար, լրագրող-ազգագրագետ Սայիդա Օհանյանը, Քաղաքակրթական խորհրդի համանախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի …

Continue reading

«Մեր մշակութային ժառանգությունը մեր նավթն է, մեր գազը»: «Պետք է ոչնչացնենք ցեղասպան մեքենան բոլոր միջոցներով»: Հունիսի 9, 2021

«ՀՀ»-ի հարցազրույցը Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Հայկական գիտական կենտրոնի ղեկավար Մարտիկ Գասպարյանի հետ: -Պրն Գասպարյան, այսօր բոլորը խոսում են ոչ միայն 44-օրա վերջին պատերազմի, այլեւ այն իրավիճակի մասին, որում հայտնվել է երկիրը: Խնդրում եմ ձեւակերպել Ձեր տեսակետը: -Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակը կապված է աշխարհաքաղաքական շատ հարցերի հետ: Ինչպես հարյուր տարի առաջ, …

Continue reading

ՆԺԴԵՀԸ, ՍՅՈՒՆԻՔԸ եւ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ, 31 մայիսի 2021 թ.

Այսօր Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դիտավորյալ ներկայացվում են որպես լոկալ իրադարձություններ` Արցախի դեմ 44-օրյա ահաբեկչական պատերազմի հետքի տեսքով: Իրականում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են ոչ միայն համաշխարհային աշխարհաքաղաքականությանը, այլեւ որոշիչ են հնդեվրոպական քաղաքակրթության ապագայի համար: Հնդեվրոպական քաղաքակրթությունը տարածվել է ամբողջ Եվրոպայում, ընդհուպ մինչեւ Կովկաս եւ Ուրալյան լեռներ, ինչպես նաեւ ներառյալ Փոքր Ասիան, Անդրկովկասը, …

Continue reading

Տիգրան Փաշաբեզյան․ «Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր․ պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն», 20․01․2023

Արցախյան ազատագրական պայքարի սկզբնավորումից, այսինքն՝ 1988 թ․ փետրվարից ի վեր, հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու ուղին համազգային պաշտպանության եւ իրավունքների պաշտպանության ուղին է։ Ադրբեջա՞նն է առաջարկում Հայաստանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործողություններ իրականացնել։ Բայց Ադրբեջանի ու Հայաստանի սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի 1920 թ․ …

Continue reading

Նախագահ Ջոզեֆ Բայդենի 2021 թ. ապրիլի 24-ի ուղերձը եւ ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում, 24 ապրիլ 2021 թ.

ԱՄՆ-ի կողմից Օսմանյան կայսրությունում 1894-1923 թթ. հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ընդունումը հին պատմություն ունի։ Այն հստակեցնում է ԱՄՆ քաղաքականությունը եւ կոնկրետ քայլերը այս հարցում եւ սկիզբ է առնում դեռեւս 1894 թ․-ին։ Համառոտ թվարկենք դրանք․ ԱՄՆ Կոնգրեսում Սենատի (հունվարի 24) եւ Ներկայացուցիչների պալատի (հունվարի 27) 1896 …

Continue reading

Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի կրած վնասները հատուցելու, քաղաքակրթական հաղորդակցությունը Հայկական լեռնաշխարհում վերականգնելու ժամանակը, 24.04.2021

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը իրավական, քաղաքական, քաղաքակրթական շատ նշանակալի ու կարեւոր քայլ է կատարել։ ԱՄՆ Նախագահի ապրիլի 24-ի ուղերձը հայ ժողովրդին, որտեղ նա ճանաչում է Հայերի ցեղասպանությունը, ամենատարբեր հասցեատերեր ունի։ Դրանից մեկը տարածաշրջանի բնիկ ժողովուրդներն են, որոնք 100-ամյակներ ի վեր ենթարկվել են թուրքական պետական մեքենայի ահաբեկչական գործողություններին, ենթարկվել ցեղասպանության, ոչնչացման, բռնագաղթի, հայրենազրկման։ Տարածաշրջանում քաղաքակրթական հաղորդակցությունը կանգ …

Continue reading

Հատուցման եւ վերականգման հարցերի միջազգային կենտրոնի հայտարարությունը ՄԻԵԴ-ի համար Ադրբեջանի դեմ 44 օրյա պատերազմի հետեւանքով Արցախին հասցված վնասի փորձագիտական եզրակացության վերաբերյալ, 11.03.2021

Հատուցման եւ վերականգման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավա-դատական  ու գիտական կենտրոնի հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) համար Ադրբեջանի Հանրապետության դեմ 2020 թ. ագրեսիայի եւ 44 օրյա պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը) հասցված վնասի համար փորձագիտական եզրակացություն պատրաստելու վերաբերյալ: ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) համար Ադրբեջանի Հանրապետության դեմ փորձագիտական ​​եզրակացություն պատրաստելու մասին  Տնտեսագիտության և խաղաղության գծով Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, …

Continue reading

Արցախի վերաբերյալ 09.11.2020 թ. Հայտարարության անվավերությունը և հայ ժողովրդի խնդիրները ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի սպառնալիքներն ու մարտահրավերները կանխելու համար, 10.11.2020

Ստորագրված Հայտարարությունը ստորագրման պահից անօրինական է տասնյակ կոպիտ խախտումների և պատճառաբանությունների հետևանքով. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած Հայտարարությունը չի ստորագրվել ՀՀ Սահմանադրության երաշխավորի` ՀՀ Նախագահի կողմից, չի ներկայացվել և (կամ) վավերացվել ՀՀ Ազգային ժողովում, չկա Սահմանադրական դատարանի Կարծիքը կամ Եզրակացությունը: Հայտարարության հայտնվելը խոսում է Հայաստանի և Արցախի ներկայիս և նախկին ղեկավարների կողմից հանցավոր դավադրության …

Continue reading

Load more

Enjoy this blog? Please spread the word :)