Category: Լուրեր

Բացի Արցախից՝ չկա չճանաչված այլ պետություն, որը հայտարարել է ՄԻ ազգային ռազմավարություն ունենալու մասին. Արցախի ՄԻՊ

20:42 • 02.01.18 2017 թվականին Արցախի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արված փոփոխությունների, վիճակագրության և 2018-ի անելիքների մասին Tert.am-ը զրուցել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:   -Պարոն Մելիքյան, 2017 թվականին ի՞նչ է արվել Ձեր ղեկավարած ոլորտում, և ո՞րն եք համարում ՄԻՊ-ի ձեռքբերումը: -2017 թվականը նախ սահմանադրական բարեփոխումների, ապա դրանցից բխող օրենսդրական բարեփոխումների տարի …

Continue reading

Հովհաննես Չեքիջյանին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում

20:13 • 30.12.17 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անվանի դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին  շնորհել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների …

Continue reading

Մոսկվան պատրաստվում է վերակառուցել Հայաստանի հետ կապող ճանապարհը

18:40 • 28.12.17 Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը դեկտեմբերի 28-ին հայտարարել է «Վերին Լարս» անցակետի հիմնովին վերանորոգման շուրջ Մոսկվայի ծրագրերի մասին: «Ներկա պահին նախապատրաստվում է լայնամասշտավ վերակառուցում իրականացնել «Վերին Լարս» անցակետում՝ ռուս-վրացական սահմանին: Այդ միջոցառման նպատակը մեր երկրների միջև ցամաքային հաղորդակցությունը թեթևացնելն է», – Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Կարասինը հայտնել է ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում: Փոխարտգործնախարարը նաև ընդգծել …

Continue reading

Նորաստեղծ «Մշակույթ համահայկական հիմնադրամ»-ն աջակցելու է արվեստագետներին ու մշակույթի գործիչներին իրենց նոր ծրագրերը կյանքի կոչելու գործում (տեսանյութ) 

28-12-2017 15:56:39   | Հայաստան  |  Հասարակություն Նորաստեղծ «Մշակույթ համահայկական հիմնադրամ»-ն աջակցելու է արվեստագետներին ու մշակույթի գործիչներին իրենց նոր ծրագրերը կյանքի կոչելու գործում: Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մշակույթ համահայկական հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Ըստ նրա՝ վերոնշյալ հիմնադրամը ստեղծելու գաղափարն առաջացել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպման …

Continue reading

ԱՄԷ ԱԳ նախարարը թուրք փաշային գող է ասել. Էրդողանը նրան խղճուկ է անվանել

16:47, 20.12.2017 Թուրքիայի եւ Արաբական միացյալ էմիրությունների միջեւ սկանդալ է հասունանում։ ԱՄԷ արտաքին գործերի Գ նախարար Աբդուլլահ բին Զայեդը Twitter–ում գրություն է թողել. «1916 թվականին թուրք Ֆահրի փաշան Մեդինե է մտել, թալանել ժողովրդի ունեցվածքը, առեւանգել շատերին ու Մեդինեից բազմաթիվ ձեռագրեր գողացել։ Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մուսուլման արաբների հարաբերությունները»։ Թուրքիայի …

Continue reading

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ՆԳՆ շուրջ 15 000 աշխատակից

23:44 • 12.12.17 Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր իրենց նախարարությունում կադրային զտումների է ենթարկվել 14 754 մարդ, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ քննության է առնվել 44 000 աշխատակցի դոսյե: Սոյլուն հայտնել է, որ ամբողջ Թուրքիայի տարածքում դեռևս շարունակում …

Continue reading

Եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից. Վիգեն Սարգսյան

17:35, 09.12.2017 Տարածաշրջան:Հայաստան Թեմա: Քաղաքականություն Եկեղեցին չի կարող անջատ լինել  ոչ պետությունից, ոչ բանակից: Այս մասին, դեկտեմբերի 8-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, զինված ուժերի հոգեւոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Գարեգին Բ Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հոգեւոր այրեր: …

Continue reading

Մեծ համաձայնություն Հայաստանի հարցում. Անտարբեր չէ նույնիսկ Անկարան

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան  Մեկնաբանություն – 02 Դեկտեմբերի 2017, 13:3 Նոյեմբերի 30-ին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր չինական խոշորագույն China Construction First Group կորպորացիայի պատվիրակությանը եւ քննարկել «ճանապարհաշինության և ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ներդրումային ծրագրերում չինական կորպորացիայի ներգրավման հնարավորությունները», ինչպես հայտնում էր կառավարության հաղորդագրությունը:Վարչապետի ու չինական խոշորագույն ընկերության ներկայացուցիչների հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը չափազանց …

Continue reading

Արցախ Մեկնած Թուրք Մտաւորականներու Դէմ Հետաքննութիւն Սկսած է Թուրքիոյ Մէջ․ Չաւուշօղլու

December 1, 2017 Lousavor Avedis Աշխարհ, Հայաստան 0   01 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2017 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Ատրպէյճան գտնուող Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մեւլութ Չաւուշօղլու լրագրողներու հետ զրոյցի ընթացքին խօսած է այն 4 թուրք մտաւորականներուն մասին, որոնք Սեպտեմբեր 22-ին ճանաչողական այցով մեկնած էին Արցախի Հանրապետութիւն: Միջանկեալ նշենք, որ Ատրպէյճանի դատախազութիւնը Արցախ այցելած Թուրքիոյ Կանաչներու եւ ձախակողմեաններու կուսակցութեան հիմնադիր անդամ, …

Continue reading

Արգելված չէ մեր երեխաների տեղափոխումն ապաստարաններ, որոնք կարող են հիմնվել արտերկրում 

Հուսանք, որ Ազգային ժողովը կչեզոքացնի ընտանիքաքանդ օրինագծի վտանգավորությունը 29-11-2017 20:57:17   | Հայաստան  |  Իրավունք ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նրա տեղակալ Վիգեն Քոչարյանը և այլ պաշտոնյաներ փորձում էին հերքել, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը Հայաստանին պարտադրվում է Եվրամիությունից, և որ այդ ընտանիքաքանդ, վտանգավոր օրենքն իրականում մեզ պետք չէ: Սակայն, բավական է ընթերցել ՀՀ կառավարության ս. թ. …

Continue reading

Load more

Enjoy this blog? Please spread the word :)