Category: Լուրեր

Պարույր Սևակ, «Եռաձայն Պատարագ»

Եվ ասում եմ ձեզ` մարգարեի պես. -Օ՜, կնատարազ այրերի ոխի՛ց վախեցեք կյանքում և սարսափեցեք նրանց վրեժի՜ց անբեկանելի: Եվ ո՜ւր էլ լինեն այդ կնատարազ այրերի որդիք, ինչքա՜ն էլ լինեն իրարից բաժան, իրար անճանաչ` նրանց էլ հաշվեք հատո՛ւկ զորագունդ, և նրանց շնչից դեռ օդը պիտի լցվի սարսուռով, ու հողն ունենա երկրաշարժային գլխապտույտներ… Օ՜, կնատարազ այրերի քենի՛ց դողացեք …

Continue reading

ԾՐԱԳԻՐ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի, 1991 թ.

Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի Կարգախօսները՝ – Զինեալ պայքարը եւ քաղաքական ճիշդ գիծը ուղին են Հայաստանի – Կեցցէ՛ իրաւազրկուած ժողովուրդներու յեղափոխական միասնութիւնը ԾՐԱԳԻՐ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի 1991 թ. 1- Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը ծնունդն է հայ նորագույն սերունդին եւ իր մեջ կը մարմնացնէ համայն Հայութեան դարավոր ձգտումներն ու իր ճակատագրին եւ երկրին …

Continue reading

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարը հուսով է, որ ԱԺ-ն կընդունի Բաքվում հայերի ջարդերը որպես ցեղասպանություն որակող փաստաթուղթ

20:29, 17 Հունվար, 2019 ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից իրականացվող «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը հուսով է, որ հաջորդ տարի՝ Բաքվում հայերի ջարդերի 30 տարելիցին ՀՀ Ազգային ժողովը կընդունի Բաքվում հայերի ջարդերը որպես ցեղասպանություն որակող փաստաթուղթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը, ներկայացնելով «Լռությունը …

Continue reading

1975 թ. հունվարի 20-ը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ծննդյան օրն է: Գրքեր եւ ուսումնասիրություններ ԱՍԱԼԱ-ի մասին:

«Սովետական գրականություն» հանդեսի 1985թ. օգոստոսի համարում մեջբերում կա «Վաթան ալ Արապի» շաբաթաթերթի թղթակցի հարցին, թե «ինչպե՞ս կը սահմանեք ձեր պահանջները», ասալայականի հետեւյալ պատասխանը. «Կը պահանջենք յստակ՝ ճանաչում մեր ազգի ցեղասպանութեան ու ետքը՝ մեր սեփական հողի վրայ հայրենիք հիմնելու իրավունքը… Ապա թե ոչ մենք պատրաստ ենք վճարելու յեղափոխութեան պարտքը, որքան էլ ան մեզմե արիւն եւ նահատակ …

Continue reading

Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է. Հարութ Սասունյան

16-01-2019 18:23:00 | ԱՄՆ | Հոդվածներ Ըստ ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի Վաղ նախազգուշացման ծրագրի՝ Թուրքիան ութերորդն է զանգվածային սպանությունների իրականացման ամենաբարձր ռիսկ ունեցող երկրների շարքում: Ադրբեջանը անճշտորեն ավելի ցածր՝ 87-րդ տեղում է, իսկ Հայաստանը իրավամբ զբաղեցնում է նույնիսկ ավելի ցածր՝ 102-րդ տեղը: Թուրքիան գնահատվում է որպես 11.2 տոկոս կամ իննից մեկ հնարավորություն ունեցող երկիր՝ 2019 թ. …

Continue reading

Լավրովի նոր պլանն Արցախում. ինչ է սպասվում

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան 22:07 16.01.2019 | Մեկնաբանություն | Դիտումներ՝ 1854 Ռուսաստանը 2019 թվականին առաջընթաց է ակնկալում Արցախի կարգավորման գործընթացում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, թե Արցախի հակամարտությունն արդեն ձեռք է բերում հնացող հակամարտության հատկանիշ, սակայն անգամ այդ դեպքում հնարավոր է լուծումներ, եթե լինի բարի կամքի դրսեւորում թե Երեւանից, թե Բաքվից: Միաժամանակ, …

Continue reading

Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

Մեծահարգ պարոն Միրզոյան Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների եւ անձամբ իմ անունից շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաեւ շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր նորընտիր պատգամավորներին: Թավշյա հեղափոխության առաջին փուլի հաջող իրականացման արդյունքում այլեւս ունենք աշխարհին հայտնի ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն եւ խանդավառ ու լիահույս աշխարհասփյուռ հայություն, որի …

Continue reading

Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծահարգ պարոն Փաշինյան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շնորհավորում է Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թավշյա հեղափոխության առաջին իսկ օրերին հայտնեցինք այն կարծիքը, որ «Եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը, ապա 2018-ի շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը»: 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններն ու դրանց արդյունքները, ապա եւ Ձեր ընտրվելը …

Continue reading

Մահացել է Հովհաննես Փիլիկյանը

Սույն թվի դեկտեմբերի 22-ին, Լոնդոնում, իր մահկանացուն կնքեց՝ Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի անխոնջ աջակից, բանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր և թատերագետ, պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը: Հովհաննես Փիլիկյանը թեև ապրեց գիտությամբ ու արվեստով, բայց նաև իր ներդրումը ունեցավ ազգային կյանքում՝ մանավանդ աջակցելով Սփյուռքում ծավալվող և այնուհետ Արցախում շարունակվող Հայ նորագույն ազատագրական պայքրին: Պրոֆեսոր Փիլիկյանը հատկապես մեծ դերակատարություն ունեցավ …

Continue reading

Եվրոպայի հայերի համագումարը շնորհավորում է հայրենի ժողովրդին եւ հեղափոխությունը առաջնորդող ուժին

Դեկտեմբերի 9-ին արտահերթ Ազգային Ժողովի ընտրություններում ժողովուրդը կողմ քվեարկելով հեղափոխությանը, ո’չ ասաց երկիրը թալանած նախկին իշխանություններին ու նրանց արբանյակներին: Եվրոպայի հայերի համագումարը շնորհավորում է հայրենի ժողովրդին եւ հեղափոխությունը առաջնորդող ուժին՝ ակնկալելով, որ հերթականությամբ կիրականացվեն ժողովրդի արդարացի սպասումներն ու երազանքները: Սփյուռքը նույնպես մեծ անձկությամբ հետեւում էր ընտրությունների ամբողջ ընթացքին եւ ճնշող մեծամասնությունը խանդավառությամբ եւ գոհունակությամբ ընդունեց …

Continue reading

Load more

Enjoy this blog? Please spread the word :)