Category: Լուրեր

Հայաստանը փակեց Ադրբեջանի ճանապարհը. Զատուլինին ոտքի հանեցին

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան 23:24 08.03.2019 | Մեկնաբանություն | Դիտումներ՝ 1208 Բաքվի արտգործնախարար Մամեդյարովը դժգոհել է պաշտոնական Երեւանի հայտարարություններից, կապված Արցախի բանակցային կողմ դառնալու հետ: Նրա խոսքով, «օկուպացված» տարածքները պետք է վերադարձվեն, եւ դա է կայուն խաղաղության գրավականը: Մամեդյարովը փաստորեն կրկնում է այն, ինչ ակնարկել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինը՝ ռուս հայտնի «լազարեւահենը», որը օրերս հայտարարել …

Continue reading

Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում բացվել է Անգլիայում առաջին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը

19:31, 5 Մարտ, 2019 ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում՝ Քենթերբերի քաղաքում մարտի 2-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Բրիտանահայ համայնքի նախաձեռնությամբ անգլիական գլխավոր եկեղեցու՝ Քրիստոսի մետրոպոլիտ տաճարի Հիշատակի այգում տեղադրված խաչքարն օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ: …

Continue reading

ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄ ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

Աթենքում, Հույն գրողների միությայն սրահում, հունվարի 15-ին, Հույն գրողների միությունը եւ Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնը, «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի համագործակցությամբ կազմակերպեցին ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ, որը նվիրված էր հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ մահվան 100-րդ տարելիցին։ Հանդիսության ընթացքում տեղի ունեցավ նաև Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից Յորղոս Սուրիսին նվիրված՝ «Ο Ρωμηός του Γεωργίου Σουρή και το …

Continue reading

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄ ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Հույն գրողների միությունը եւ Հայ- հունական ուսումնասիրությունների կենտրոնը, «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի համագործակցությամբ` կազմակերպում են Հուշ-երեկո՝ նվիրված հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող Յորղոս Սուրիսի մահվան 100-րդ տարելիցին։ Բանաստեղծ եւ լրագրող Սուրիսը Աթենքում 33 տարի հրատարակել է ROMIOS (Հույնը) շաբաթաթերթը, որտեղ նա հրապարակել է շատ կարեւոր տվյալներ 1895-1896թթ․ եւ 1909 թվականների հայերի կոտորածների մասին: …

Continue reading

ՀՀ օրհներգի փոփոխման առաջարկի մասին

ՀՀ օրհներգը (հիմնը) պիտի իր մեջ արտացոլի ամբողջական ազգի ինքնության հատկանիշները, պատմական անցյալի ոգեղեն մարմնացումը, ներկայի ու ապագայի լիարժեք իմաստավորումը եւ տեսլականը: ՀՀ օրհներգը ազգային արժեքների հիմքում՝ հպարտության զգացում պիտի ներշնչի յուրաքանչյուր հայի սրտում: ՀՀ օրհներգը անհրաժեշտ է, որ լինի զերծ խմբակային կամ կուսակցական շրջանակների նեղ շահադիտական նկրտումներից: Հարգելով բացառությունները, նշենք, որ ներկա օրհներգը փառաբանողների …

Continue reading

ՅՈՒՆԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Հ.Հ. ՕՐՀՆԵՐԳԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդառաջելով Հայաստանի Հանրապետութիւնում համաժողովրդական յեղափոխութեան ու նրա արդիւնքում 2018 թւականի Դեկտեմբերի 7-ի արդար ընտրութիւններով ձեւաւորւած Ազգային Ժողովի առաջին փոխնախագահ Ալէն Սիմոնեանի Հ.Հ. ազգային օրհներգի փոխելու առաջարկը քննարկման դնելուն, եւ ի պատասխան Սփիւռքի նախարարութեան պահանջին, յունահայ համայնքի ներքոյ ստորագրեալ կուսակցութիւններն ու կառոյցները գտնում են, որ պէտք է զորակցել նոր օրհներգի հանրային քննարկմանը, և տուրք չտալ նրա …

Continue reading

Կյանքից հեռացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Մկրտիչ Կազանչյանը

Փետրվար 3, 2019 19:13 Լուրեր, Հասարակություն Հայկական Ժողովրդային Շարժման կենտրոնական խորհուրդը տեղեկացնում է, որ մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Մկրտիչ Կազանչյանը: Հայկական Ժողովրդային Շարժման կենտրոնական խորհուրդը գույժ է տարածել, որում ասվում է. Խոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ փետրվարի 3-ին, առավոտյան ժամը 10-ին, 63 տարեկանում, ընկեր Մկրտիչ (Մայք) Քազանճյանը, Հայաստանում, կնքեց իր մահկանացուն: Այդ տխուր առիթով մեր …

Continue reading

Վարուժան Կարապետյանի հիշատակին

Վարուժան Կարապետյանն այն հերոսական սերնդի արժանավոր ներկայացուցիչն էր, որ Յանիկյանի ու նրա գործընկերների օրինակով 1970-80-ական թթ. ընդվզեց հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող անարդարության, կեղծիքի, բռնության ու իրավունքների ոտնահարման դեմ: Հայաստանի Ազատագրության Հայ գաղտնի Բանակի նվիրյալ մարտիկներից մեկն էր Վարուժանը ու այդպես կմնա հայ ժողովրդի անմար հիշողության մեջ: Երկարամյա բանտարկությունից հետո նա ոչ միայն ապաստան գտավ հայրենիքում, …

Continue reading

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների կանխարգելման Էլի Վիզելի ակտը

16 հունվարի 2019 – 12:12 AMT PanARMENIAN.Net – 2019թ. հունվարի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը (Elie Wiesel Genocide and Atrocities Prevention Act): Այս ակտը ընդունվել է Սենատի ու Սպիտակ տան կողմից, ասվում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ֆեյսբուքյան էջում: : Էլի Վիզելի բազմիցս հանդես է …

Continue reading

Պարույր Սևակ, «Եռաձայն պատարագ»

-Կոչեմ ապրողա՜ց: Եվ ո՞վ է ասում, թե դուք ծով չունեք: Ձեր Արյան ծովը ավելի մեծ է Մեծ կամ Խաղաղից, ծովը Քրտինքի` Ատլանտականից ավելի խորունկ, Վրեժի ծովը` ավելի ահեղ, քան Սառուցյալը, իսկ ծովն Արցունքի՜… Պե՛տք չեն արցունքներ: Նրանց փոխարեն թող հոսի ավյո՜ւն, թող հոսի քրտի՜նք ու սրբագրի վրիպակները նույնիսկ բնության` ապառաժները դարձնելով հնձան ճմլելիք գինու, առապարները` …

Continue reading

Load more

Enjoy this blog? Please spread the word :)