Նախօրեին Բյուսոնը X-ի իր էջում գրել էր, որ «Իլյուշին բեռնատար ինքնաթիռը (50 տոննա բեռնատարողությամբ) ռազմական տեխնիկայով վերջին 2 շաբաթվա ընթացքում 14 թռիչք է կատարել Բաքվի և Նախիջևանի միջև, այս էքսկլավը գտնվում է Երևանից 100 կմ-ից պակաս հեռավորության վրա, որի մասին վերջերս ասել է Ալիեւը»:
Նիրհում գտնվող հայ ընթերցողի համար պետք է հավելել կարճ թարգմանություն ֆրանսերենից։ ՀՀ ՀՕՊ համակարգին անշուշտ հայտնի է այս չարտերի մասին, իսկ ՀՀ կառավարությունն արտոնել է թուրքական նորագույն TRG-300 Kasirga 120 կմ հեռահարությամբ կառավարելի հրթիռակայանների փոխադրումը Երեւանի մատույցներ։ Թիրախում հայկական ռազմական օբյեկտներն են եւ Երեւանի բաժանումից հետո արեւմտյան, «հայկական» հատվածում մնացող բնակելի թաղամասերը։
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հատուկ այդ նպատակով հրավիրած ասուլիսին հրապարակեց Մոսկվայի առաջնորդությունը եւ օպերատիվ երաշխավորությունը Նախիջեւանից եւ ՀՀ արեւելյան շրջաններից Երեւանի դեմ գրոհին, «օրինականացնելով» թուրքական ստորաբաժանումների ներկայությունը Նախիջեւանում։ Մանրամասն՝ այստեղ․
• ՌԴ-ն Հայաստանի վրա գրոհի հրահանգ է տվել