Լինդսի Սնել․ Ես երբեք չեմ տեսել այնպիսի դաժանություն, ինչպիսին տեսել եմ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, 03.09.2023

Լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում նշել է, որ երբեք չի տեսել այնպիսի դաժանություն ու բռնություն, ինչպիսին տեսել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

«Ես նախկինի պես դեռ գնում եմ Սիրիա։

Ռեպորտաժներ եմ արել նաև Իրաքից, Լիբիայից, Պաղեստինից, Ուկրաինայից և 30 այլ երկրներից։ Ես ներթափանցել եմ տասնյակ բանակներ/զինված խմբավորումներ, այդ թվում՝ ահաբեկիչների։

Սակայնց երբեք չեմ նկատել  այնպիսի դաժանություն և ատելություն, որ տեսել եմ Ադրբեջանի զինված ուժերի  և նրանց թիկունքում գտնվող ռեժիմի կողմից»,- գրել է լրագրողը։

 

— Լինդսի Սնել (@Lindsey Snell) 2023 թվականի սեպտեմբերի 2

Լուրեր Հայաստանից – NEWS.am

!
Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)