ԼՂ-ում ապրող հայերը չունեն ձայն և քաղաքակական ներկայացվածություն․ դուք կարող եք օգնել նրանց․ Օկամպոն կոչ է արել դառնալ արցախցիների ձայնը (տեսանյութ), 12:06 12.08.2023

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն:

Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ գրառմանը կից հրապարակելով տեսաուղերձ, որում կոչ է անում մարդկանց օգնել ԼՂ հայերին՝ իրենց ձայնը հացնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը չունեն ձայն և քաղաքակական ներկայացվածություն։ Դուք կարող եք օգնել նրանց՝ տալով ձեր ձայնն ու ու ներկայացվածությունը, ինչը կօգնի նրանց հասնել պետքարտուղար Բլինքենին։ Նա է որոշում կայացնողը և միայն նա կարող է փոխել եղած քաղաքականությունը՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը 2023-ին», – ասված է տեսաուղերձում։

Հատկանշական է, որ իր գրառման մեջ Օկամպոն նշել է հայկակնան արմատներով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին։

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)