Աղդամով ապրանքների մատակարարումը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել, 00:58, 27.07.2023

«Դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա կամ  դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ ունի տեղի բնակչության համար:

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրում։

Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Աղդամ քաղաքով ապրանքների մատակարարման՝ Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք։

ԵՄ-ն նաև շեշտում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է, և դրա ամբողջական վերսկսման կոչ է անում՝ ներառյալ բժշկական տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական մուտքրը կողմերից ոչ մեկի կողմից չպետք է քաղաքականացվեն։

Եվրամիությունը և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակտիվորեն ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի աջակցման, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության խթանման գործում։ Դա նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ապագային՝ հիմնված ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա», – ասվում է հայտարարության մեջ:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)