1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման իրագործում, Բերձորի միջանցքի ուժային ապաշրջափակում․ իրավունքը հայերի կողմն է, 10:42 29.06.2023

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում», «էթնիկ զտում» եւ նման ագենտուրային շաղակրատանքի իմաստը Արցախը «Ադրբեջանի» կազմում ճանաչելն է։ Բերձորի միջանցքի շուրջ հայկական մեդիա-քաղաքագիտական ու քաղաքական դասի 99 տոկոսի բալագանի իմաստը բուն խնդրի աղավաղումն է նույն նպատակով։ Նիկոլ-քպ-ական հավաքական տականքի ու նրա հենակ ռուսապատկան «ընդդիմության» եւ արեւմտամետի դիմակով գաճաճների, կոպիրկինյան տրցակից կազմված միավորումների բառապաշարում իսպառ բացակայում են հայկական քաղաքական իրավունքների, Արցախի կարգավիճակի, ՀՀ եւ Արցախի խորհրդարանների 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման իրագործման հարցերը։ Չխոսելով արդեն Նախիջեւանի կարգավիճակի, 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերի մասին, որոնք խնամքով լռության են մատնված Նիկոլի ու նրա «ընդդիմության» կողմից։ Եվ դա պատահական չէ։

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» տիպի անշառ հայտարարությունները եւ միջազգային հանրության հասցեին նվնվոցը ողորմելի ալիբի են Հայաստանի դեմ օտար թշնամական ծրագրերը սպասարկող հայ քաղդաս կոչվածի ու մեդիա-քաղաքագետների համար։ Նիկոլի գլխավորությամբ ու համակարգմամբ սրանց խնդիրը մեկն է՝ չեզոքացնել հայկական իրավունքները եւ սուբյեկտությունը հայ հանրությանը դատապարտվածության եւ անայլընտրանքայնության ներշնչմամբ։ Տարիներ շարունակվող սրանց նողկալի բանավեճերը ընդամենը շղարշի դեր են խաղում եւ ծառայում են այս նպատակին։

Վերջին իրադարձությունները, որոնց Լրագիրը մանրամասն անդրադարձել է, Արցախի հայաթափության գործընթացի մեկնարկն են։ Փաշինյանը իր հայտնի գրառմամբ տվել է այդ հրահանգը։ ՀՀ ԱԳ նախարար կոչվածը ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարել է անկախ պետականությունից հրաժարվելու մասին։ Արցախի խորհրդարանն ընդունել է հայտարարություն, որով աջակցում է այդ ծրագրերին։

Ահա սա է իրավիճակը, եւ վաղուց պետք է հասկանալի լիներ, թե ուր է սա տանում։ Իսկ խնդիրը պարզ է՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման իրագործում եւ Բերձորի միջանցքի ուժային բացում։ Սա է հայության անելիքը։ Անհնա՞ր է, ուրեմն տեղի է ունենալու անխուսափելին։ Եվ այդ անխուսափելին միայն Արցախի կորուստը չէ, ինչպես փորձում են համոզել հանրությանը։ Անխուսափելին նկարագրենք ավելի պարզ՝ Հարավային Կովկասում չի լինելու «հարատեւ խաղաղություն ՀՀ եւ Ադրբեջանի փոխադարձ ճանաչմամբ»․ կամ Հայաստանը անցնում է Բաքվի տիրապետմանը, կամ Հայաստանը իրականացնում է Մերձկասպյան արեւմուտքի լայն վերաձեւումը։ Ավելի պարզ ասած՝ կամ Հայաստան է լինելու, կամ «Ադրբեջան»։

Բանալին, իրավունքը Երեւանի ձեռքին է, դա է Իսրայել-Ռուսաստան-Թուրքիա եռյակ կոալիցիայի ռազմական ու քաղաքական աննախադեպ արշավի ու ճնշման պատճառը։ Հայաստանի պետականության վերացման եռյակ կոալիցիայի ծրագրերն անհնար են առանց Երեւանի ստորագրության եւ լեգիտիմացման։ Հենց այս պատճառով ենք մեր հրապարակումներում շեշտում «Նիկոլի հրահանգով, Նիկոլի համակարգմամբ»։ Պարզապես հետեւեք Նիկոլի ելույթներին ու գրառումներին՝ դրանք հայկական իրավունքներն ուրանալու մասին են։

Իրավունքն է ծնում ուժ, սա Հայաստանի թշնամիները լավ գիտեն, բայց հայերի համար սա դեռ անհասանելի մի բան է։ Բաքուն 30 տարի շարունակ փողով, խավիարով, ինչով կուզեք, փորձում էր հիմնավորել իր իրավունքները, ինչը կարող է լինել միայն հայկական իրավունքների չեզոքացման դեպքում։ Նիկոլի ու նրա հենակ ռոբասերժ «ընդդիմության», արեւմտամետի դիմակով գաճաճների եւ մեդիա-քաղաքագիտության 99 տոկոսի մեծագույն ոճրագործությունը հայկական իրավունքների ուրացումն է, իրավունքի գիտակցումը հանրության շրջանում թույլ չտալը։

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)