ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՕՐԵՆՔ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին», 23․06․2023

 

Ընդունված է՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

21 հունվարի 2014 թ. որոշմամբ

Հաստատված է՝

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի

21 հունվարի 2014 թ. որոշմամբ

 

Լրացումներն ու փոփոխություններն ընդունված են

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

07 մարտի 2014 թ. որոշմամբ

Լրացումներն ու փոփոխությունները հաստատված են՝

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի

14 մարտի 2014 թ. որոշմամբ

 

Լրացումներն ու փոփոխություններն ընդունված են՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

29 մայիսի 2018 թ: որոշմամբ

Լրացումներն ու փոփոխություններն հաստատված են՝

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Նախագահի

01 հունիսի 2018 թ. Հրամանագրով

 

Լրացումներն ու փոփոխություններն ընդունված են՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

14 հունիսի 2023 թ: որոշմամբ

Լրացումներն ու փոփոխություններն հաստատված են՝

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Նախագահի

20 հունիսի 2023 թ. Հրամանագրով

 

 

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

Օ Ր Ե Ն Ք

 

«Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին»

 

ԳԼՈՒԽ I

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ (ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ) ՄԱՍԻՆ

 

1) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառույցները

Սույն օրենքի տեքստում պետական կառույցների անվանումները տրվում են հետեւյալ ձեւով եւ հապավումներով․

– Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան պետություն)` Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն, ԱՀՀ,

  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Նախագահ` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ, ԱՀՀ Նախագահ,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան)՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով, ԱՀ ԱԺ,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահություն՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահություն, ԱՀ ԱԺ, Նախագահություն,
  • -Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Կառավարություն՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության՝ Կառավարություն, ԱՀՀ Կառավարություն,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Վարչապետ՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ, ԱՀՀ Վարչապետ,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Անվտանգության Խորհուրդ՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհուրդ, ԱՀՀ Անվտանգության Խորհուրդ,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով, ԱՀՀ ԿԸՀ:

 

2) Արեւմտյան Հայաստանի Հայերի Առաջին Համագումարը տեղի է ունեցել Երեւանում` 1917 թվականի մայիսի 2-ից մինչեւ 11-ը: Մասնակցել են 80 պատվիրակներ, որոնցից 15-ը Արեւմտյան Հայաստանի բռնազավթված տարածքներից էին, 27-ը` Կովկասի հայ փախստականների ներկայացուցիչներն էին, իսկ մնացածը` հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, մամուլի ներկայացուցիչներ եւ հասարակական գործիչներ էին` մարդիկ, ովքեր պայքարել են Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների եւ ինքնահաստատման համար:

 

Համագումարի բացումը կատարել է Զորավար Անդրանիկը:

Համագումարը քննարկել է Արեւմտյան Հայաստանի հայերի ֆ‎իզիկական գոյության պահպանման, տնտեսության վերականգնման, Արեւմտյան Հայաստանի վերաշինման հարցերը: Ընդունել է, որ Հայկական Հարցի արծարծումը պետք է վստահվի Եվրոպայում հայկական պատվիրակությանը, որի կազմի մեջ էին մտնում նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերը: Համագումարը քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, որոշել է նպաստել հայ ժողովրդի ուժերի համախմբմանը` գաղթականներին օգնելու հարցում, կոչ է արել Հայկական Հարցի լուծման գործում միասնության, դատապարտել է թուրքական իշխանությունների կողմից կազմակերպած հայերի ցեղասպանությունը:

Համագումարը ձեւավորել է Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ` կազմված 15 անդամներից, որոնց շարքում հանդիպում ենք հանրաճանաչ, գրողներ` Զաբել Եսայանին, Լեւոն Շանթին, ֆիդայիններ` Անդրանիկին, Սմբատին, Սեպուհին…

 

3) Արեւմտյան Հայաստանի Հայերի Երկրորդ Համագումարը տեղի ունեցավ Երեւանում` 1919 թվականի փետրվարի 6-ից մինչեւ 13-ը, որտեղ Համագումարի ներկայացուցիչները հարց բարձրացրին Միացյալ եւ անկախ Հայաստան հայտարարելու մասին:

1919 թվականի փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 22-ը ընկած ժամանակահատվածում Փարիզում կազմակերպվում է համահայկական համաժողով, որը ներառում է ներկայացուցիչներ ոչ միայն Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանից, այլեւ ամբողջ աշխարհից:

Համաժողովը ընտրեց մի նոր Ազգային պատվիրակություն` բաղկացած 6 անդամներից, որի ղեկավարն էր Պողոս Նուբարը:

Համաժողովի որոշման համաձայն` Հայաստանի պատվիրակությունը եւ Ազգային պատվիրակությունը պետք է ձեւավորեին Միացյալ Հայաստանի պատվիրակություն, որը պետք է զբաղվեր համահայկական բոլոր խնդիրներով:

 

4) 2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Արցախի Շուշի քաղաքում, հիմնադրվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Հիմնադիր – գաղափարախոսներից են` Լեոնիդ Ազգալդյանը, Ժոզեֆ Ներսիսյանը (ովքեր զոհվել են Արցախի ազատագրության համար): Հիմնադիր ժողովին մասնակցում էին՝ Արմենակ Աբրահամյանը, Հովսեփ Հովսեփյանը, Աշոտ Բաբայանը, Վաչագան Իշխանյանը, Հրաչյա Փիլիպոսյանը, Վիտալի Բալասանյանը, Կոմիտաս Դանիելյանը, Մելանյա Բալայանը, Սամվել Կարապետյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գագիկ Սարգսյանը…

 

5) Հետխորհրդային ժամանակաշրջանում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 1-ին համագումարը տեղի է ունեցել Ատեփանակերտում, Արցախ, 2008 թվականի ապրիլի 10-ին,

2-րդ համագումարը` Սեւրում, Ֆրանսիա, 2009 թվականի նոյեմբերի 21ից մինչեւ 22-ը,

3-րդ համագումարը` Մարսելում, Ֆրանսիա, 2010 թվականի նոյեմբերի 27ից մինչեւ 28-ը,

4-րդ համագումարը` Փարիզում, Ֆրանսիա, 2011 թվականի նոյեմբերի 25ից մինչեւ 27-ը:

5-րդ համագումարը` Փարիզում, Ֆրանսիա, 2012 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերը 1-ը:

 

6) 2011 թվականի փետրվարի 4-ին` ձեւավորվեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը:

 

7) 2011 թվականի մարտի 29-ին ընդունվեց «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշումը:

 

8) 2013 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ ամբողջ աշխարհում բնակվող հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ իրականացվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների 1-ին գումարման ընտրություններ:

Ընտրություններին մասնակցեցին 17.837 ընտրող՝ 41 երկրներից, ընտրվեցին 64 պատգամավոր:

2014 թվականի հունվարի 17-ից մինչեւ հունվարի 20-ը` Փարիզում, Ֆրանսիա, տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի առաջին գումարման առաջին նստաշրջանը, որը հաստատեց ԱՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը` 2013 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ընտրված պատգամավորների լիազորությունները:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովն առաջին նիստի ընթացքում ձեւավորեց ղեկավար մարմինները եւ մշտական հանձնաժողովները: Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահ ընտրվեց Արմեն Տեր-Սարգսյանը (Ռուսաստան): Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից հաստատվեցին մշտական հանձնաժողովների նախագահները եւ անդամները: Հաստատվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի վերաբերյալ Օրենքը, ըստ որի Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նախագահա-խորհրդարանական հանրապետություն է, ինչպես նաեւ Օրենք, որը հնարավորություն է տալիս Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին` երկրում ուղղակի նախագահական ընտրություններ կազմակերպելու անհնարինության դեպքում` ինքնուրույն ընտրել պետության գլուխ՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ:

Պատգամավորները առաջադրեցին թեկնածություններ նախագահական ընտրության համար: Քննարկումներից եւ համապատասխան քվեարկությունից հետո պետության գլուխ՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ ընտրվեց Արմենակ Աբրահամյանը (Ֆրանսիա):

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման արարողությունից հետո, ԱՀՀ Նախագահի առաջարկությամբ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը հաստատեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին (Հայաստան), որին հանձնարարվեց ձեւավորել Կառավարության կազմ եւ երկամսյա ժամկետում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հաստատմանը ներկայացնել Կառավարության ծրագիրը:

9) 2018 թ. սեպտեմբերի 1-ից 5-ը կայացան Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 2-րդ գումարման ընտրությունները, որին մասնակցեցին 51.505 ընտրող՝ 47 երկրից, միասնական ցուցակով ընտրեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 101 պատգամավոր:

2018 թ․ սեպտեմբերի 26-ից 28-ը Երեւանում (Հայաստան) տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 2-րդ գումարման 1-ին նստաշրջանը, որը հաստատեց ԱՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի որոշումը՝ 2018 թ․ սեպտեմբերի 1-ից 5-ը խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ ընտրված 101 պատգամավորների լիազորությունները։

Նստաշրջանը ձեւավորեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ղեկավար մարմիններըը եւ մշտական հանձնաժողովները:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահ ընտրվեց Արմեն Տեր-Սարգսյանը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվեց Ռադիկ Խամոյանը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը հաստատվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի թեկնածությունը։

 

 

ԳԼՈՒԽ II

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին Оրենքը հենվում է`

 

Ա)

  • 1860 թվականի Հայ ազգային սահմանադրության – հաստատված օսմանյան կառավարության կողմից,
  • 1878 թվականի մարտի Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի,
  • 1878 թվականի հուլիսի Բեռլինի պայմանագրի 61 րդ հոդվածի բարենորոգումների պահանջի, հետեւյալ նահանգներում՝ Էրզրում, Վան, Բիթլիս, Խարբերդ,Դիարբերքիր եւ Սեբաստիա, որի մակերեսը կազմում է 242.000 քառ. կմ,
  • 1895 թվականի հուշագրում դեսպանների կողմից նշված հայ ժողովրդին վերաբերվող ռեֆորմների պահանջի՝ 6 նահանգներում եւ Կիլիկիայում՝ ճանաչված, որպես Թուրքա -Հայաստան:
  • 1914 թվականի փետրվարի 8-ի Ռեֆորմի, համաձայնեցված մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Գերմանիայի, Ռուսաստանի, որ ներկայացնում էր Անտանտը եւ հայերի միջեւ, մյուս կողմից՝ 1913 թվականի Լոնդոնի դեսպանների համաժողովի որոշման համաձայն, որ 6 հայկական նահանգները եւ Տրապիզոն նահանգը, կազմում է 282.000 քառ.կմ (96.000 մղոն) ճանաչված են որպես Թուրքա-Հայաստան:
  • 1915 թվականի մայիսի 24-ի Ատանտի Եռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան) հայերի կոտորածների դատապարտման, որ նշեց թե՝ թուրքական կառավարությունը պատասխանատու է համարվում կոտորածների համար, այսինքն՝ «նոր հանցագործությունների մարդկության եւ քաղաքակրթության դեմ», «կատարված Թուրքայի կողմից հայերի դեմ»:
  • 1917 թվականի դեկտեմբերի 29-ին (11 հունվարի 1918-ին նոր տոմարով) Խորհրդային Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի «Թուրքա-Հայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին) դեկրետի համաձայն, որով ռուսական կառավարությունը պաշտպանում էր օկուպացված Թուրքա-Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ ընդհուպ մինչեւ անկախություն:
  • 1918 թվականի հոկտեմբերի 30-ին ընդունված 14-րդ հոդվածի պայմանների համաձայն՝ Մուդրոսի զինադադարի պայմանների Թուրքիայի եւ դաշնակից երկրների միջեւ, որտեղ նշված է 6 նահանգները այսկերպ. «6 Հայկական նահանգներ», 16-րդ հոդվածում նշվում է Կիլիկիան:
  • 1920 թվականի հունվարի 19-ին, հայութեան պահանջներին ի պատասխան, Խաղաղության Վեհաժողովի Գերագույն Խորհուրդը կայացրեց հետեւյալ որոշումը. ա) Հայկական պետութեան կառավարությունը <<դե ֆակտո>> ճանաչվում է որպես կառավարություն: բ) Սույն ճանաչումը նախապես չի որոշում տվյալ պետութեան հնարավոր սահմանների հարցը:
  • 1920 թվականի մայիսի 11-ին դե յուրե Սեւրի պայմանագիրը հանձնվում է Թուրքիային:
  • 1920 թվականի մայիսի 20-ին «Խաղաղության պայմաններ» նախաբանի համաձայն, որը հետագայում դարձավ Սեւրի դաշնագրի նախաբանը, որտեղ Հայաստանը նշված է դաշնակից ուժերի միջեւ: Հայկական Պետությունը նույնպես «դէ յուրէ» ճանաչվել է 1920 թվականի մայիսի 20-ին, թուրքական պատվիրակությունը կանչվել է խորհրդաժողովի կողմից, որպեսզի ընդունի «Խաղաղության պայմանները», որտեղ դաշնակից երկրների մեջ ընդգրկված էին նաեւ Հայկական Պետության ներկայացուցիչները:
  • 1920 թվականի օգոստոսի 10-ի կնքված Սեւրի դաշնագրի, որի 88-93 հոդվածները վերաբերում են Հայաստանին: Ըստ Սեւրի Դաշնագրի 88-րդ հոդվածի Թուրքիան հայտարարում է, որ՝ ինչպես մինչ այդ դա արել էին դաշնակից ուժերը, ինքը եւս ճանաչում է Հայաստանը, որպես ազատ եւ անկախ պետություն:
  • 1920 թվականի նոյեմբերի 22-ի ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի համաձայն, որի ամբողջական անունն է՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»:
  • 1920 թվականի օգոստոսի 4-ի Կիլիկյան Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման համաձայն:
  • 1921 թվականի մարտի Լոնդոնի վերհաժողովի որոշման համաձայն, որտեղ Գերագույն Խորհուրդը ճանաչեց հայ ժողովրդին, որպես Արեւմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդ, ով իրավունք ունի կառուցել իր անկախ ազգային օջախը:
  • 2004 թվականի դեկտեմբերի 17-ի, Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի պաշտոնական հայտարարության հիման վրա,
  • 1960 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած «Գաղութացված երկրներին երկրներին անհապաղ անկախություն շնորհելու» կոնվենցիայի բանաձեւի համաձայն, 1514 (XV),
  • 2007 թվականի հունվարի 20-ի Արեւմտյան Հայաստան պետության Մայր օրենքի՝ «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին» Հռչակագի համաձայն,
  • 2007 թվականի սեպտեմբերի 13-ի ՄԱԿ-ի «Բնիկ ժողովրդների իրավունքների մասին» հռչակագրի համաձայն,
  • 2011 թվականի փետրվարի 4-ի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ստեղծման որոշման համաձայն,
  • 2011 թվականի մարտի 20-ի Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն պետական համակարգի մասին որոշման համաձայն,
  • 2011 թվականի մարտի 29-ին ընդունված «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշման համաձայն:
  • 2011 թվականի նոյեմբեր 26-ի Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 4-րդ Համագումարի որոշման համաձայն՝ աշխատանքներ սկսելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու համար:
  • 2013 թվականի մայիսի 24-ին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հռչակագրի համաձայն՝ «Ձեւավորելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան):
  • 2013 թվականի դեկտեմբերի 16-ի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 2013 թվականի նոյեմբերին անցկացված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավորների ընտրությունների մասին:
  • 2014 թվականի փետրվարի 16-ի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի թիվ 11-րդ որոշման համաձայն՝ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի վերաբերյալ»
  • 2014 թվականի մարտի 1-ի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն՝ «Որոշում՝ հիշեցում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920 թվականի Հայկական պետության շարունակությունը»:
  • 2018 թվականի սեպտեմբերի 15-ի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 2018 թվականի օգոստոսին անցկացված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունների մասին:

 

Բ)

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) իրավասությունը տարածվում է ինչպես Արեւմտյան Հայաստան Հանրապետության քաղաքացիների, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի բռնագրավված երկրամասի՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) փաստական (de facto) եւ իրավական (de jure) վերոհիշյալ տարածքների վրա՝

  1. Վան,
  2. Բիթլիս,
  3. Էրզրում (Կարին),
  4. Տրապիզոն (Համշեն),
  5. Սիվաս (Սեբաստիա),
  6. Դիարբեքիր (Տիգրանակերտ),
  7. Խարփութ (Խարբերդ),
  8. Կիլիկիա (այդ թվում՝ Կեսարիա, Մարաշ, Ադանա, Զեյթուն, Այնթափ, Անտիոք),
  9. Կարս (եւ Սուրմալու),
  10. Ջավախք,
  11. Նախիջեւան:

 

Գ)

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը կազմված է չորս հիմնական մարմիններից եւ համակարգերից`

  • Ղեկավար մարմին` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահական համակարգ,
  • Օրենսդիր մարմին` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան),
  • Գործադիր մարմին` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարություն,
  • Դատաիրավական մարմին` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան եւ Դատաիրավական համակարգ:

 

Դ)

Սույն Оրենքով առաջնորդվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը):

 

 

ԳԼՈՒԽ III

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ (ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ)

ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) խնդիր ունի՝

  • Մշակել, պատրաստել ու ընդունել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Օրենքները:
  • Մշակել, պատրաստել ու ընդունել իրավական օրենսդրական փաթեթներ, որոնք կդառնան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Օրենսգրքի հիմքը:
  • Մշակել, պատրաստել ու ընդունել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը:

 

Սահմանադրության նախագիծը մշակելիս՝

Խնդիր ունի ուսումնասիրելու եւ հաշվի առնելու`

  • հայության կողմից նախկինում ստեղծված օրենսգրքերը:
  • հայության կողմից պատմության մեջ նախաձեռնված իրավական, սահմանադրական փաստաթղթերը,
  • օսմանյան կայսրության իրավունքների շրջանակներում հայությանը վերաբերող իրավական փաթեթները,
  • այլ երկրների կողմից հայությանը եւ Արեւմտյան Հայաստանի հայությանը վերաբերող իրավական որոշումներն ու փաթեթները,
  • ներկայում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ընդունված հռչակագրերը, իրավական փաթեթներն ու որոշումները:

 

Խնդիր ունի`

  • պատրաստելու հայոց իրավունքները միջազգային դատական ատյաններ ներկայացնելու ամենատարբեր փաթեթներ:
  • ներկայացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) եւ Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային անվտանգության եւ պաշտպանության հայեցակարգը, որը կդառնա համապարփակ ծրագրի հիմքը:
  • մշակելու ու ներկայացնելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի), Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության, Արեւմտյան Հայաստանի հայերի, Արեւմտյան Հայաստան պետության մեջ ապրող հայերի եւ մյուս ժողովուրդների արտաքին քաղաքականության ձեւավորման եւ խորհրդարանական կապերի իրավական, քաղաքական, ռազմավարական բովանդակային հայեցակարգը, որը կդառնա նաեւ Արեւմտյան Հայաստան պետության արտաքին քաղաքականության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) իրավական, քաղաքական, ռազմավարական համապարփակ ծրագրի հիմքը:

 

Խնդիր ունի հաշվի առնելու, որ առաջնային նպատակներից են՝

  • 1878 թ. Սան Ստեֆանոյի դաշնագրից սկսած հայկական տարածքներում, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու հանձնառություն վերցնելու, իսկ իրականում հայերի բռնագաղթ եւ ցեղասպանություն իրականացնելու թուրքական իրարհաջորդ կառավարությունների ցեղասպան քաղաքականության դատապարտումը,
  • Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող դրույթների իրականացումը,
  • ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի իրագործումը՝ Արեւմտյան Հայաստանում,
  • Կիլիկյան Հայաստանի Անկախության հռչակագրի իրականացումը,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկյան Հայաստանի ծովային սահմանազատման՝ ծովային սահմանների խնդիրը,
  • Հայերի Ցեղասպանության (1894-1923 թթ.) ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրը,
  • Հայերի Ցեղասպանությունը, որը սկիզբ է առել դեռեւս 1894-1896 թթ. Արեւմտյան Հայաստանում, շարունակվել 1904 թ. Սասունում, 1909 թ. Ադանայում, 1915-1923 թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Օսմանյան կայսրության մեջ եւ Արեւելյան Հայաստանում, 1937-1938 թթ. Դերսիմում, 1905 թ. Անդրկովկասում, 1918 թ. Բաքվում, 1920 թ. Շուշիում, 1988-1990 թթ. Ադրբեջանում՝ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, իրականում՝ շարունակվում է մինչեւ այսօր եւ դա թուրքական ու ադրբեջանական իրարհաջորդ կառավարությունների հայատյաց, այլատյաց քաղաքականության անմիջական հետեւանքն, որը որպես մարդկության դեմ հանցագործություն՝ ռասիզմ, պետք է դատապարտվի:

 

Այլ կերպ հնարավոր չէ ապահովել հայության եւ Հայաստանի լիարժեք անվտանգության խնդիրը ողջ աշխարհում:

1970 ական թթ. սկսած հալածանքների թիրախ դարձան Միջին Արեւելքում ապրող հայերը, մասնավորապես 1979 թ. սեպտեմբերին բռնության ու հալածանքի մի նոր փորձ իրականացվեց Լիբանանի հայության նկատմամբ, ԱՄՆ-ի Իրաք ներխուժումից հետո կազմալուծվեց Իրաքի հայկական գաղթավայրը, այսօր վտանգված է Սիրայի հայությունը: Նաեւ Միջին Արեւելքի հայության անվտանգության խնդիրներն են ստիպում մտածել հայության դեմ ուղղված ռասիզմի ու այլատյացության դատապարտման խնդրի հույժ կարեւորության մասին:

 

Արեւմտյան Հայաստանի հայությունը բնիկ է եւ Ցեղասպանության զոհ դարձավ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, որը պատմության մեջ հայտնի է բոլորին:

Ցեղասպանությունից վերապրած հայությունը տարածված է ամբողջ աշխարհով, զրկված իր բնօրրան երկրի քաղաքացիությունից, ինչպես նաեւ հավաքականություն կազմելու հնարավորությունից:

 

Խնդիր ունի՝

  • վերականգնել եւ պահպանել բնիկ հայերի իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, որտեղ հայերի մեկ մասը դեռ շարունակում է ապրել վտարանդու կարգավիճակով,
  • վերականգնել բնիկ հայերի իրավունքները եւ Հայերի ցեղասպանության իրավանաբանական եւ դատավարական խնդիրը բարձրացնել ազգային եւ
  • միջազգային ատյաններում:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը պատմական եւ իրավական անհրաժեշտություն է եւ նպատակ ունի վերականգնել եւ պահպանել բնիկ հայերի բոլոր իրավունքները, այդ թվում արծարծելու՝

  • Հայերի Ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի հատուցման խնդիրը,
  • Հայկական տարածքների օկուպացիայի համար փոխհատուցման խնդիրը,
  • Հայկական պատմամշակութային հուշարձանների պաշտպանության խնդիրը,
  • Հայկական պատմամշակութային եւ քաղաքակրթական արժեքների պաշտպանության խնդիրը,
  • Հայկական տարածքների բնական ռեսուրսների պաշտպանության խնդիրը,
  • Գենետիկ պաշարների, մտավոր սեփականության, ավանդական գիտելիքների եւ բանահյուսության, մշակութային դրսեւորումների պաշտպանության խնդիրը:
  • Հայերի հայրենիք վերադարձի խնդիրը:

 

Կազմակերպել աշխատանքներ հայ անհատների եւ այն հայկական կառույցների ու կազմակերպությունների հետ, որոնք ընդունում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) եւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթը եւ, որոնք ապրում եւ գործում են Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհի բոլոր այն վայրերում, որտեղ ապրում են Արեւմտյան Հայաստանի հայերը:

 

Մաս 1-ին.

Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հետ հիմնական խնդիրները.

  • մշակել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) քաղաքականությունը Հայոց աշխարհի՝ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի, բնօրրան բնակավայրերի ու հայրենակիցների վերաբերյալ,
  • մշակել քաղաքականություն ՀՀ-ի, Արցախի եւ արտերկրի Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների նկատմամբ,
  • մշակել իրավական փաթեթներ լավագույն ձեւով պաշտպանելու համար հայրենակիցների իրավունքները բնօրրանի նկատմամբ:

 

Այդ աշխատանքները իրականացնելու նպատակով մշակել ու մեկտեղել տվյալներ`

  • բնակավայրի պատմության, աշխարհագրության եւ ազգագրության վերաբերյալ,
  • անցյալի եւ ներկայի մարդկային ներուժի,
  • մշակույթի,
  • պատմամշակութային հուշարձանների,
  • գենետիկ ռեսուրսների,
  • հայ ազգային ինքնության եւ ինքնագիտակցության,
  • կրթական եւ գիտական ներուժի:

 

Մաս 2-րդ.

Ֆինանսական եւ տնտեսական հարցեր:

  • ուսումնասիրել եւ պատրաստել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման աշխարհում գոյություն ունեցող սոցիալական ամենաընդունելի մոդելը, կամ մշակել տնտեսության զարգացման սոցիալական սեփական այն մոդելը, որը կապահովի՝ եւ՛ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատ ստեղծագործելու իրավունքը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախությունը:
  • մշակել տնտեսության բոլոր ճյուղերի՝ գյուղատնտեսության, արտադրության եւ ֆինանսների հավասարաչափ զարգացումը, պետության կրթության եւ գիտության համակարգերի հետ սերտ համագործակցությամբ:
  • մշակել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Հիմնադրամի հայեցակարգը,
  • հիմնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկյան Հայաստանի Կենտրոնական բանկերը,
  • ուսումնասիրել եւ հետազոտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկյան Հայաստանի տնտեսական աշխարհագրությունն ու դրանից բխած ներուժը:

 

Մաս 3-րդ.

Կրթության եւ գիտության հարցեր

Իրականացնել Հայոց լեզվի ուղղագրության միասնականացման հարցը:

Կրթության բնագավառում ազգային դպրոցի ձեւավորումը, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող եւ համակողմանիորեն զարգացած, պետականության, հայրենասիրության եւ ազգային ավանդների մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձեւավորումն է:

Նպաստել արեւմտահայերենի եւ բարբառների ուսումնասիրման աշխատանքներին:

Արեւմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի Արտերկրի Հայկական կրթական եւ մշակութային կենտրոններում իրականացնել միատար կրթական եւ մշակութային քաղաքականություն, հանուն հայ ազգային արժեքների պահպանման եւ զարգացման:

Կազմակերպել ազգային կայուն, գիտական եւ կրթական համակարգ, հետեւյալ բաժիններով․

նախակրթական եւ միջնակարգ կրթություն իրականացնող ուսումնա-դաստիարակչական հաստատություն,

հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն,

վարժարան՝ ավանդական եւ այլընտրանքային մանկավարժական մեթոդների զուգորդմամբ հանրակրթական ծրագրերի դասավանդման համար:

Կրթահամալիր՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում:

Համալսարան՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության եւ տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական եւ լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների եւ ուսումնառության կազմակերպմանը:

Բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իրականացնում է գիտության, տնտեսության եւ մշակույթի մի շարք ուղղություններ:

Ակադեմիա բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է որոշակի ոլորտներում՝ գիտության, տեխնիկայի, տնտեսության, կրթության, մշակույթի համապետական զարգացմանը:

Որպես կրթության, գիտության եւ հասարակական դաստիարակության եւ ազգային գաղափարախոսության կարեւորագույն գործոն, հասարակական ասպարեզում հատուկ ուշադրություն եւ ուղղություն սահմանել զանգվածային լրատվական ոլորտների վրա՝ հրատարակչական գործ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, համացանց:

 

Մաս 4-րդ.

Մշակույթի հարցեր

Մշակել ու ներկայացնել Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական մշակութային նյութական արժեքների, մշակութային ոչ նյութական արժեքների, բնական մշակութային ժառանգության հայեցակարգը, ներառելով հայեցակարգի մեջ, որպես հիմք սույն փաստերը.

  • Մինչեւ Հայերի ցեղասպանության սկզբնավորումը Արեւմտյան Հայաստանում կար գործող հայկական 2,260 եկեղեցի եւ վանք, որից 2,150 ավերվել է:
  • 1974թ. ՅՈՒՆԵՍԿՈ-ն փաստեց, որ Հայերի ցեղասպանությունից հետո Արեւմտյան Հայաստանի 913 հայկական հուշարձաններից 464-ը ամբողջությամբ ավերված էին, 254 հավասարեցված էին գետնին, իսկ 197-ը անհապաղ վերանորոգման կարիք ունեին:
  • Հայկական պատմամշակութային հուշարձանների պաշտպանության խնդիրը։
  • Հայկական պատմամշակութային եւ քաղաքակրթական արժեքների պաշտպանության խնդիրը։
  • Արեւմտյան Հայաստանի տարածքների խնդիրը, որպես քաղաքակրթության մշակութային բնօրրան՝ արգելոց հայտարարելու մասին:
  • Կիլիկիան, որպես միջնադարյան քաղաքակրթության բնօրրան:
  • Հայկական պատմամշակութային հուշարձանների վերակառուցման եւ վերականգնման խնդիրը, խստագույնս պահպանելով ճարտարապետական ուրույն ոճը:

 

Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական բնական մշակութային ժառանգություն.

  • Ազգային եւ միջազգային մակարդակներում ներկայացնել, պաշտպանել Արեւմտյան Հայաստանի բնական, նյութական շարժական մշակութային ժառանգությունը.
  • Բուսական, կենդանական եւ երկրաբանական հազվագյուտ նմուշներ եւ հավաքածուներ:
  • Մշակութային ժառանգությունը ներկայացնող պատմական արժեքներ, ներառյալ գիտության եւ տեխնիկայի, ռազմական արվեստի ժառանգությունը:
  • Կանոնավոր եւ պատահական հնագիտական պեղումներից ստացված գտածոները:
  • Գրքերը, ձեռագրերը, արվեստի գործերը, գեղանկարչության եւ կիրառական արվեստի գործերը, զարդերը, զգեստները, ձեռագործ իրերը, գործվածքները, ձայնագրությունները:
  • Կատարողական արվեստի արժեքները՝ ինչպիսիք են երաժշտական գործիքները, ավանդական արհեստների գործիքները, ազգային տարազը, ազգագրական ուսումնասիրությունները եւ այլ միջոցները:

Մշակել վերոնշյալ ողջ ժառանգության ոչ միայն ուսումնասիրության, պաշտպանության ու ներկայացման քաղաքականության հայեցակարգ, այլեւ այդ ամբողջի զարգացման հայեցակարգը:

 

Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական մշակութային ոչ նյութական արժեքների խնդիրները.

Ելնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների» Հռչակագրի դրույթներից, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշակույթի հանձնաժողովին պետք է հիմնավորի եւ ներկայացնի Արեւմտյան Հայաստանում ստեղծված հայկական մշակութային ոչ նյութական արժեքների հիմնախնդիրները․

  • ազգային եւ միջազգային մակարդակներում ներկայացնելու, պաշտպանելու հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը,
  • Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական պատմական առասպելական արժեքների խնդիրները, օրինակ՝ Բիբլիական Արարատ սարը,
  • կատարողական արվեստները՝ թատրոնը, երգը, երաժշտությունը, պարը, ավանդազրույցները, էպոսը,
  • ազգային ուտեստները,
  • բնությանը եւ տիեզերքին վերաբերող գիտելիքները եւ սովորույթները,
  • սոցիալական սովորույթները՝ ծեսերը, տոնակատարությունները, ավանդույթները,
  • ավանդական արհեստները՝ գորգագործությունը, քարտաշությունը, ատաղծագործությունը, մեղվաբուծությունը եւ այլն,
  • ժամանակակից արվեստի եւ մշակույթի բոլոր ճյուղերը, որոնք կհամապատասխանեն եւ կգերազանցեն միջազգային ժամանակակից արվեստի ու մշակույթի գանձերի լավագույն նվաճումները, պահպանելով ազգային ավանդական նորմերը,
  • աջակցելու ժամանակակից եւ պատմական արվեստի եւ մշակույթի զարգացմանը եւ տարածմանը միջազգային արվեստի եւ մշակույթի ասպարեզում:

 

Մաս 5-րդ.

Երիտասարդության եւ սպորտի հարցեր

  • Մշակել ու պատրաստել իրավական օրենսդրական փաթեթներ, որոնք կդառնան երիտասարդների գործունեության, ավանդական հիմքերի, երկրի, պետության եւ հասարակության գործերի, մեր երկիրը, մեր հայրենիքը հզորացնելուն կառուցողական մասնակցություն ունենալու հիմնական դրույթները.

Աջակցել ու կազմակերպել՝

  • համահայկական մարզախաղեր Արեմտյան Հայաստանում,
  • միջնահանգային մրցաշարերը Արեւմտյան Հայաստանում,
  • պահպանել եւ զարգացնել հայկական սպորտային պատմական եւ ավանդական մարզաձեւերը,
  • զարգացնել երկրում տարածված մարզաձեւերը,
  • սպորտային ակումբները, մարզահամալիրները,
  • մեծարել, փառաբանել հաղթանակած մարզիկների նվաճումները,
  • ստեղծել երիտասարդական ակումբներ Արեւմտյան Հայաստանում,
  • կազմակերպել երիտասարդական փառատոններ,
  • ձեւավորել երիտասարդական բիզնես ենթակառուցվածքներ,
  • երիտասարդության մեջ սերմանել սեր, հոգատարություն եւ հարգանք հայկական ինքնության, հայոց լեզվի, հայ գրականության, հայ մշակույթի, նկատմամբ,
  • զարգացնել մարզական կրթությունը երկրում,
  • անցկացնել հուշամրցաշարեր:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովին (Խորհրդարանին) կից ստեղծել Երիտասարդական Խորհրդարան, որտեղ կկազմակերպվեն կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ:

Ստեղծել Երիտասարդական Խորհրդարանի մշակութային կառույցներ, օգնել երիտասարդ առաջատար անհատների ձեւավորմանը:

Երիտասարդական Խորհրդարանի միջոցով երիտասարդությանը մասնակից դարձնել օրինաստեղծ աշխատանքներին:

Երիտասարդների հասարակական – քաղաքական գործունեության ոլորտները`

  • արտերկրի հետ կապեր,
  • զանգվածային լրատվական միջոցներ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, համացանց պահել եւ զարգացնել ազգային գաղափարախոսության շրջանակում,
  • պետական աջակցություն երիտասարդ ընտանիքներին,
  • ֆինանսական, տնտեսական օգնություն եւ աջակցություն երիտասարդ ընտանիքներին:

Երիտասարդության հիմնահարցերը, նրանց հուզող խնդիրները հասցնել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամներին:

 

Մաս 6-րդ.

Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի ոլորտներն են՝

  • Հանրային առողջապահության,
  • Մոր եւ մանկան առողջապահություն,
  • Ծնելիություն,
  • Ծերացում,
  • Մահացություն,
  • Հաշմանդամների առողջապահություն,
  • Առողջապահական միջազգային ստանդարտների հաստատում եւ պահպանում,
  • Աշխատավայրում առողջապահական միջազգային ստանդարտների ապահովում,
  • Բանակում առողջապահական միջազգային ստանդարտների ապահովում,
  • Առողջապահության ոլորտի գիտական հետազոտություն եւ զարգացում,
  • Առողջապահական կրթական համակարգի ստեղծում եւ զարգացում,
  • Բժշկական ավանդույթների, հարաբերությունների եւ կուլտուրայի պահպանում եւ
  • զարգացում, եւ կիրառում,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • Առողջապահական կրթական համակարգի ստեղծում եւ զարգացում:

 

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հոդված 1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) նախագահա-խորհրդարանական հանրապետություն է:

 

 

ԳԼՈՒԽ IV

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ (ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ) ԿԱԶՄԸ, ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 2. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) Արեւմտյան Հայաստանի բարձրագույն օրենսդիր եւ ներկայացուցչական մարմինն է:

 

Հոդված 3. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կազմը բաղկացած է նվազագույնը 55, առավելագույնը 115 պատգամավորից:

 

Հոդված 4. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորի պաշտոնավարման ժամկետը հինգ (5) տարի է, Խորհրդարանի հաջորդ հերթական եւ արտահերթ ընտրություններում հնգամյա ժամկետով վերընտրվելու իրավունքով։

 

Հոդված 5. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունները անցկացվում են ուղղակի եւ գաղտնի քվեարկությամբ:

 

Հոդված 6. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հերթական ընտրությունների մասին որոշումն ընդունվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի, որի համաձայն ընդունվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

 

Հոդված 7. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հերթական ընտրությունների մասին որոշումն ընդունվում է 3 ամսից ոչ վաղ եւ 2 ամսից ոչ ուշ ժամանակահատվածում մինչեւ գործող Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների լիազորությունների ավարտը։

 

Հոդված 8. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հերթական ընտրությունների ժամանակ, պատգամավորների թեկնածուների առաջադրումը կատարվում է ընտրություններից ոչ ուշ, քան 40 օր առաջ։

 

Հոդված 9. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հերթական ընտրությունների ժամանակ, պատգամավորների թեկնածուների գրանցումը սկսվում է ընտրություններից ոչ ուշ, քան 20 օր առաջ։

 

Հոդված 10. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հերթական ընտրությունների ժամանակ, պատգամավորների թեկնածուների գրանցումն ավարտվում է ընտրություններից 24 ժամ առաջ։

 

Հոդված 11. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի առաջին նիստի բացումը կատարում է տարիքով ամենամեծ պատգամավորը, ով վարում է այն մինչեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի ընտրությունը։

 

Հոդված 12. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նոր նստաշրջանի աշխատանքների սկզբի եւ նորընտիր պատգամավորների լիազորությունների եւ մանդատների հաստատման պահից նախորդ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի եւ պատգամավորների լիազորությունները դադարեցվում են։

 

Հոդված 13. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում պարտադիր կերպով անցկացվում է նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) նախագահի նոր ընտրություններ։

 

Հոդված 14. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրանցումը կատարվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում։

 

Հոդված 15. Ընտրություններին մասնակցում են միայն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր պաշտոնապես ընդունում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) եւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթը:

 

Հոդված 16. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու համար, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը ձեւավորում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

 

Հոդված 17. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները հաստատում եւ հրապարակում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում, ընտրությունների ավարտից հետո 10 օրվա ընթացքում։

 

Հոդված 18. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նոր նստաշրջանը անցկացվում է ընտրությունների ավարտից հետո, մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված 19. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներն օգտվում են խորհրդարանական անձեռնմխելիությունից:

 

Հոդված 20. Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը հնարավոր է միայն որակավորված մեծամասնության (ձայների 2/3-ից ավելին) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ՝ պայմանով, որ այդ որոշումը 15 – օրյա ժամկետում կհաստատվի նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից՝ պարզ քվեարկությամբ եւ կամ հատուկ հարցման միջոցով, որ՝ նախատեսված է օրենքով:

 

Հոդված 21. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հիմնական մեխանիզմների ձեւավորումը, այդ թվում՝ կանոնակարգերի նախագիծը, որը պարունակում է` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նիստի գումարման ժամկետը, պատգամավորների քանակը, հայրենակցական եւ հայրենասիրական հասարակական կազմակերպությունների եւ խորհուրդների մասնակցության կարգը, հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից:

 

Հոդված 22. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու համար պատգամավորներն ու թեկնածուները պարտավոր են ունենալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ սահմանված կարգով գրանցվել, ներկայացնելով`

  • անձը հաստատող փաստաթղթեր,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովում թեկնածության եւ պատգամավորական գրանցման հայտ,
  • նախընտրական ծրագիր,
  • ինքնակենսագրություն,
  • սահմանված նմուշով` պատգամավորի թեկնածուի հայտ,
  • թեկնածուի ինքնաառաջադրման դեպքում` ցուցակ` ոչ պակաս քան 100 (հարյուր) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստորագրություններով, ովքեր առաջադրում են նրա թեկնածությունը` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր:

 

Հոդված 23. Փոխարինման (կոոպտացիայի) եղանակով լրացուցիչ ընտրությունների դեպքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուն պարտավոր է ներկայացնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության` ոչ պակաս քան 200 (երկու հարյուր) քաղաքացիների ստորագրությունների ցուցակ, ովքեր առաջադրում են նրա թեկնածությունը` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր:

 

Հոդված 24. Ընտրված պատգամավորների լիազորությունները հաստատվում են`

– Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նիստի պատգամավորների հասարակ մեծամասնության որոշմամբ` համամասնական ընտրությունների դեպքում,

– Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) որոշմամբ` պարտավորությամբ ոչ պակաս քան 30 օրերի ընթացքում, նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) հաստատմամբ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից առկա քվեարկությամբ կամ գրավոր հարցումով` Փոխարինման եղանակով լրացուցիչ ընտրությունների դեպքում:

 

Հոդված 25. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներ, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել`

  • անձինք, ովքեր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն,
  • անձինք, ովքեր կատարել են քեական հանցագործություն եւ այդ պահին գտնվում են ազատազրկման վայրում,
  • անձինք, որոնց վրայից դատվածությունը հանված չէ՝ քրեական հանցագործության համար,
  • անձինք, ովքեր դատարանի որոշումով համարվել են անգործունյա,
  • անձինք, ովքեր իրենց գործունեությամբ կամ անգործությամբ վնաս են պատճառում՝ Արեւմտյան Հայաստանին եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցներին:

 

Հոդված 26. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունների դադարեցումը կարող է տեղի ունենալ հետեւյալ դեպքերում.

  • պատգամավորի ցանկությամբ եւ անձնական դիմումի համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության պարզ մեծամասնության համապատասխան որոշմամբ,
  • առողջական խնդիրների պատճառով՝ բժշկական եզրակացության հիման վրա եւ անձնական դիմումի համաձայն, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության պարզ մեծամասնության համապատասխան որոշմամբ,
  • պատգամավորի մահվան դեպքում՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության պարզ մեծամասնության համապատասխան որոշմամբ,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության գործադիր մարմիններ (Կառավարություն) կամ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դատական մարմիններ աշխատանքի անցնելու դեպքում, ինքնաբերաբար, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության պարզ մեծամասնության համապատասխան որոշմամբ կամ սեփական դիմումի հիման վրա,
  • ընտրությունների օրից սկսած` 3 ամիսների ընթացքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի աշխատանքներին, առանց հարգելի պատճառի, չմասնակցելու դեպքում, ինքնաբերաբար, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) որոշմամբ` տվյալ որոշման պարտադիր հաստատմամբ եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից՝ (ձայների ավելի քան 2/3-ը) առկա քվեարկության կամ գրավոր հարցման եղանակով,
  • այն դեպքում, երբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորը իր գործունեությամբ կամ անգործությամբ վնաս է հասցնում Արեւմտյան Հայաստանին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցներին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) որոշմամբ` տվյալ որոշման պարտադիր հաստատմամբ եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից՝ (ձայների ավելի քան 2/3-ը) առկա քվեարկության կամ գրավոր հարցման եղանակով: Սույն հոդվածի կետը վերաբերում է նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաներին,
  • այն դեպքում, երբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորը քրեական հանցանք է գործել` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) որոշմամբ` տվյալ որոշման պարտադիր հաստատմամբ եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից՝ (ձայների ավելի քան 2/3-ը) առկա քվեարկության կամ գրավոր հարցման եղանակով,

 

Հոդված 27. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի թափուր տեղերի համար լրացուցիչ ընտրությունների անցկացման անհրաժեշտության դեպքում, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը, գործող օրենքին համապատասխան, պարտավոր է կազմակերպել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների թեկնածուների գրանցումը` ոչ ուշ, քան 2 (երկու) ամսվա ընթացքում:

 

Հոդված 28. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի թափուր տեղերի լրացուցիչ ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ ուշ քան 1 (մեկ) ամսում` հաշվված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածուի պաշտոնական գրանցման պահից:

 

Հոդված 29. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքների մասին որոշումը ընդունվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) որոշմամբ` տվյալ որոշման պարտադիր հաստատմամբ եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից՝ (ձայների ավելի քան 2/3-ը) առկա քվեարկության կամ գրավոր հարցման եղանակով:

 

Հոդված 30. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքները հաստատվում եւ հրապարակվում են ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում` հաշվված տվյալ որոշման ընդունման օրից:

 

Հոդված 31. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները իրենց լիազորությունների հաստատումից հետո ստանում են սահմանված նմուշի պատգամավորի մանդատներ, որոնք ստորագրում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը եւ վավերացնում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կնիքով:

 

Հոդված 32. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները հաստատում են պետական բյուջեն` մշակված եւ ներկայացված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից, իրավունք ունեն նրանում լրացումներ եւ փոփոխություններ կատարել, ինչպես նաեւ ստուգել դրա ճիշտ իրականացումը:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահությունը

 

Հոդված 33. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի մշտապես գործող, կոլեգիալ մարմին է:

 

Հոդված 34. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները ստանձնում է Արեւմտյան Հայաստանի Ազգային

Ժողովի նախագահությունը:

 

Հոդված 35. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը իրավասու է բոլոր որոշումներն ընդունել ինքնուրույն, իսկ սույն Օրենքով սահմանված դեպքերում՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որոշումները հաստատվում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից, առկա քվեարկության կամ գրավոր հարցման եղանակով:

 

Հոդված 36. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը ներառում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահին, նրա տեղակալներին, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի քարտուղարներին: Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի առաջարկությամբ` նախագահության կազմում կարող են ներառվել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի այլ պատգամավորներ:

 

Հոդված 37. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության կազմը հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նստաշրջանի կողմից: Իսկ անհրաժեշտության դեպքում, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության նոր անդամները կարող են հաստատվել՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) որոշմամբ` տվյալ որոշման պարտադիր հաստատմամբ` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից (ձայների ավելի քան 2/3-ը)` առկա քվեարկության կամ գրավոր հարցման եղանակով:

 

Հոդված 38. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների կողմից կարող են ստեղծվել աշխատակազմ, փորձագիտական եւ աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ:

 

Հոդված 39. Խմբերի քանակը, խմբերի կազմը եւ գործունեության ոլորտը հաստատում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը:

 

Հոդված 40. Խմբերի ղեկավարները նշանակվում եւ հաստատվում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության կողմից:

 

Հոդված 41. Աշխատանքային եւ փորձագիտական խմբերը հաշվետու են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությանը եւ հանձնախմբի նիստերի ժամանակ ներկայացնում են իրենց ուսումնասիրություններն ու առաջարկները:

 

Հոդված 42. Աշխատանքային եւ փորձագիտական խմբերի ուսումնասիրություններն ու առաջարկները Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի որոշմամբ, կարող են ներկայացվել անմիջապես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությանը:

 

Հոդված 43. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները կարող են ունենալ աշխատակազմ, օգնականներ եւ խորհրդականներ, որոնք պարտավոր են ունենալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

 

Հոդված 44. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների օգնականների եւ խորհրդականների անձնակազմը հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության կողմից` պատգամավորի գրավոր դիմումի համաձայն:

 

Հոդված 45. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի, նրա նախագահության բոլոր փաստաթղթերն ու որոշումները՝ ստորագրվում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում՝ փոխնախագահի կողմից, եւ վավերացվում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կնիքով:

 

Հոդված 46. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հայտարարում է համաներում։

 

Հոդված 47. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նստաշրջանի օրակարգն ու ժամկետը հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որոշմամբ:

 

Հոդված 48. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության նիստերի օրակարգն ու ժամկետը հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ V

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՆԱԽԱԳԱՀԸ

 

Հոդված 49. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) նախագահը՝ պետության գլուխն է` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) բարձրագույն պաշտոնատար անձը, Սահմանադրության, մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորը: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համաձայն՝ նա միջոցներ է ձեռք առնում Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պահպանման, պետական իշխանության մարմինների միջեւ գործառույթների ներդաշնակ համադրման եւ համագործակցության:

 

Հոդված 50. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը` որպես պետության գլուխ, նեկայացնում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը երկրի ներսում եւ միջազգային հարաբերություններում:

 

Հոդված 51. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ կարող է ընտրվել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության 35-70 տարեկան քաղաքացին` ընտրված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կողմից:

 

Հոդված 52. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահն ընտրվում է 5 (հինգ) տարի ժամկետով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից: Միեւնույն անձը չի կարող զբաղեցնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը անընդմեջ երկու ժամկետով:

 

Հոդված 53. Արեւմտյան Հայաստանի տարածքում, որը ժամանակավորապես բռնազավթված է Թուրքիայի Հանրապետության կողմից, ուղղակի ընտրություններ անցկացնելու անհնարինության հետ կապված` այս փուլում ընտրված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը ինքն է ընտրում պետության գլխին` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) նախագահին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կազմից:

 

Հոդված 54. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը, պաշտոնը ստանձնելիս, ժողովրդին երդում է տալիս: Երդմնակալությունն անցկացվում է հանդիսավոր արարողությամբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների ներկայությամբ:

 

Հոդված 55. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Նախագահի երդումը.

Ստանձնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Նախագահի պաշտոնը երդվում եմ՝

«Անվերապահ կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պաշտպանել, կյանքի կոչել եւ իրականացնել հայ ժողովրդին տրված իրավունքները, ջանք չխնայել Հայկական Հարցի վերջնական ու արդարացի լուծման համար, ապահովել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը` ի փառս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) եւ ի բարօրություն նրա ժողովրդի»:

 

Հոդված 56. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) նախագահը՝

  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ նշանակում ու ազատում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետին,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ որոշում է կայացնում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ նշանակում ու ազատում է պաշտոնից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի փոխվարչապետներին եւ նախարարներին,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին է ներկայացնում Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի թեկնածուներին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին առաջադրում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահին պաշտոնից ազատելու հարցը,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին է ներկայացնում բոլոր դասերի դատավորների պաշտոնի թեկնածուներին, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածուին,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովում բարձրացնում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին եւ բոլոր դասերի դատավորներին պաշտոնից ազատելու հարցը,
  • ձեւավորում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը,
  • նշանակում եւ ազատում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչներին,
  • նշանակում եւ ազատում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ բոլոր ուժային կառույցների բարձրագույն հրամանատարությանը,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համապատասխան հանձնախմբերի հետ քննարկումներից հետո նշանակում եւ չեղյալ է համարում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության` օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հանդես եկող դիվանագիտական ներկայացուցիչներին,
  • նշանակում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունները Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ սույն օրենքի համաձայն,
  • իրավունք ունի լուծարելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, նշանակելով խորհրդարանական նոր ընտրություններ,
  • ներկայացնում է օրենքի նախագծեր Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովում,
  • 15-օրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենքները,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից օրենքի կամ որոշման անհամաձայնության դեպքում՝ իրավունք ունի վերադարձնել այն վերանայման,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից օրենքը կամ համապատասխան որոշումը վերանայելու եւ հաստատելու դեպքում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը պարտավոր է ստորագրել եւ հրապարակել այն սույն օրենքով ընդունված ժամկետում եւ կարգով,
  • որոշում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու եւ քաղաքական ապաստան տալու հարցերը,
  • պարգեւատրում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով, շնորհում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ,
  • շնորհում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բարձրագույն զինվորական եւ հատուկ կոչումներ,
  • ներում է շնորհում,
  • դիմում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին ամենամյա հաղորդագրություններով երկրի վիճակի, արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն)

Անվտանգության խորհուրդը

 

Հոդված 57. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Անվտանգության խորհուրդը նախագահին կից գործող մշտական բարձրագույն կոլեգիալ մարմին է։

 

Հոդված 58. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը ձեւավորում ու ղեկավարում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են հանրապետության վարչապետը, խորհրդարանի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, հանրապետության պետական ռազմավարական նշանակության կառույցների ղեկավարներ եւ պաշտոնատար այլ անձինք:

 

Հոդված 59. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդում քննարկումների ու որոշումների ընդունման միջոցով եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համաձայն, սահմանվում են պետության արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ռազմավարությունը։

 

Հոդված 60. Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրում եւ վարում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը։ Նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նիստը վարում է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

 

Հոդված 61. Անվտանգության խորհրդի նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում աշխատանքներն իրականացնում է Անվտանգության խորհրդի քարտուղարությունը, որը հանդիսանում է խորհրդի մշտական գործող մարմին։

 

Հոդված 62. Անվտանգության խորհրդի քարտուղարության աշխատանքները կազմակերպում եւ ղեկավարում է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Անվտանգության խորհրդի քարտուղարությունն իրականացնում է Անվտանգության խորհրդի որոշումների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի իրականացման հսկողությունը։

 

Հոդված 63. Անվտանգության խորհրդի նիստ անցկացվում է ամիսը մեկ անգամ։ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է անհրաժեշտության դեպքում։

 

ԳԼՈՒԽ VI

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 64. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) գործադիր իշխանությունն իրականացնում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 65. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը բաղկացած է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետից, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետներից եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախարարներից:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Վարչապետը

 

Հոդված 66. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակվում ու ազատում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ:

 

Հոդված 67. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջարկությունն ընդունվում է ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում` պաշտոնի ստանձնումից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի կամ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականից հետո, կամ 10 օրերի ընթացքում` հաշվված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության մերժման օրից` Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից:

 

Հոդված 68. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ներկայացված Արեւմտյան Հայաստանի վարչապետի թեկնածությունը դիտարկում է ոչ ավելի քան 7 օրերի ընթացքում` հաշվված թեկնածության առաջադրման օրվանից:

 

Հոդված 69. Եթե Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը երեք անգամ մերժում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացրած Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի նույն թեկնածուին, ապա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը կամ ներկայացնում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի նոր թեկնածություն, կամ նշանակում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի իր ներկայացրած թեկնածուին, լուծարում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը ու նշանակում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նոր ընտրություններ:

 

Հոդված 70. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ ուշ քան նշանակումից հետո 30 օրերի ընթացքում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնում է գործադիր իշխանության մարմինների կառուցվածքների մասին առաջարկություն եւ Արեւմտյան Հայաստան Հանրապետության կառավարության ծրագիր:

 

Հոդված 71. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության փոխվարչապետների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախարարներիի պաշտոնի թեկնածուներին՝ նախապես տեղյակ պահելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին եւ համապատասխան հանձնախմբերի հետ քննարկումներից հետո՝ ու հաշվի առնելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կարծիքները:

 

Հոդված 72. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ցուցումներով սահմանում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնական ուղղությունները եւ կազմակերպում է նրա աշխատանքը:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) կառավարությունը

 

Հոդված 73. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) կառավարությունը՝

  • մշակում եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին է ներկայացնում բյուջեն եւ ապահովում է նրա իրագործումը,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին է ներկայացնում բյուջեի հաշվետվությունը,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին է ներկայացնում ամենամյա զեկույց գործունեության արդյունքների մասին, այդ թվում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից առաջադրված հարցերով,
  • ապահովում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունում միասնական ֆինանսական, դրամավարկային քաղաքականության կիրառումը, իրականացնում է պետական սեփականության ղեկավարումը,
  • ապահովում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունում միասնական պետական քաղաքականության կիրառումը մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, բնապահպանության ոլորտներում,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ցուցումների համաձայն՝ իրականացնում է երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը ուղղված միջոցառումներ, իրականացնում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը,
  • իրականացնում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենքների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, սեփականության պահպանման միջոցառումներ,
  • իրականացնում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ցուցումներով իրեն վերագրված այլ լիազորություններ:

 

Հոդված 74. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ընթացակարգը որոշվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 75. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությունների հիման վրա եւ դրանց համաձայն, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակում է որոշումներ եւ կարգադրություններ եւ ապահովում է դրանց կատարումը:

 

Հոդված 76. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասելու դեպքում՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները եւ կարգադրությունները Արեւմտյան Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրություններով կարող են դադարեցվել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից:

 

Հոդված 77. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի առաջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները:

 

Հոդված 78. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է հրաժարական տալ, որը ընդունվում կամ մերժվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պարտադիր համաձայնության դեպքում:

 

Հոդված 79. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը կարող է որոշում կայացնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին, միայն Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պարտադիր համաձայնության դեպքում:

 

Հոդված 80. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ անվստահության որոշումը ընդունվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահության անդամների որակավորված մեծամասնության (ձայների 2/3-ից ավելին) որոշմամբ, տվյալ որոշման պարզ մեծամասնության (ձայների կեսից ավելին) պարտադիր հաստատումով` Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կողմից` առկա քվեարկությամբ կամ գրավոր հարցմամբ:

 

Հոդված 81. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը կարող է անվստահություն արտահայտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին անդամների նկատմամբ: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին անդամների նկատմամբ անվստահության որոշումը ընդունվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահության անդամների որակավորված մեծամասնության (ձայների 2/3-ից ավելին) որոշմամբ:

 

Հոդված 82. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ամբողջ կառավարության կամ առանձին անդամների նկատմամբ անվստահություն արտահայտելուց հետո Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահն իրավունք ունի հայտարարել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ամբողջ կառավարության կամ առանձին անդամների հրաժարականի մասին կամ չհամաձայնվել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի որոշման հետ:

 

Հոդված 83. Այն դեպքում, երբ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը երեք ամսվա ընթացքում անընդմեջ անվստահություն է հայտնում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարում է կառավարության հրաժարականի մասին կամ իրավունք ունի լուծարելու Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը եւ նշանակելու նոր ընտրություններ:

Այդ դեպքում պարտադիր կերպով անցկացվում է նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի նոր ընտրություններ։

 

Հոդված 84. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովին առաջադրել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության վստահության մասին հարցը: Եթե Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը մերժում է վստահություն հայտնել, ապա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը, տաս օրվա ընթացքում, որոշում է կայացնում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի կամ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի լուծարման եւ նոր ընտրություններ նշանակելու մասին:

Այդ դեպքում պարտադիր կերպով անցկացվում է նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի նոր ընտրություններ։

 

Հոդված 85. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի կամ լիազորությունները վայր դնելու դեպքում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի անունից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է գործել մինչեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձեւավորումը:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության անունից կատարվող հայտարարությունները

 

Հոդված 86. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հայտարարություններ կարող են անել՝

  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 87. Այս հայտարարությունները եւ պարզաբանումները` ի դեմս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահի, կարող են բարձրաձայնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների մամուլի ծառայության լիազորված աշխատակիցները, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը:

 

ԳԼՈՒԽ VII

ԱՇԽԱՏԱՎԱՅՐ, ՏԵԽՆԻԿԱ, ՄԻՋՈՑՆԵՐ

 

Հոդված 88. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի անդամները հրավիրվում են նիստի` նախօրոք պայմանավորված հարմար վայրում եւ ժամկետում:

 

Հոդված 89. Անհրաժեշտության դեպքում Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի կամ նրա նախագահության նիստը կարող է անցկացվել նախօրոք պայմանավորված ժամկետում, համացանցի ընձեռած միջոցներով:

 

Հոդված 90. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահության անդամները, աշխատողները, փորձագիտական խմբերը եւ հանձնաժողովները օգտվում են տրամադրված գրասենյակային տեխնիկայից, կապի միջոցներից, փոխադրամիջոցներից եւ տեղակայման վայրերից:

 

Հոդված 91. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահության անդամների, աշխատողների եւ փորձագիտական խմբերի ու հանձնաժողովների գործունեությունը իրականացվում է հաստատված դրամագլխի սահմաններում:

 

ԳԼՈՒԽ VIII

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՒ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

Մաս 1-ին – Մասնակցությունը

Հոդված 92. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները նիստի բացումից 10 օր առաջ պետք է տեղեկացված լինեն օրվա եւ վայրի մասին:

 

Հոդված 93. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամները պետք է տեղեկացված լինեն տեղի եւ ժամի մասին ոչ ուշ քան 24 ժամ առաջ:

 

Հոդված 94. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամները իրենց հերթին, հաստատում են իրենց ներկայությունը, բացակայության դեպքում՝ հիմնավորում իրենց բացակայության պատճառը էլեկտրոնային նամակով:

Հրավերքը պետք է բաղկացած լինի հետեւյալ կետերից`

  • Օրակարգը,
  • Նիստի համարը (թիվը),
  • Օրը, ժամը, վայրը,

 

Հոդված 95. Եթե նիստը գերազանցում է երկու ժամը, պետք է հայտարարել ընդմիջում 15 րոպե:

 

Հոդված 96. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամը կարող է առաջարկությամբ հանդես գալ նախագահության նիստերին՝ այդ մասին նախապես տեղեկացնելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահին:

 

Հոդված 97. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության նիստին հրավիրված անձը նախօրոք պետք է դիմում ներկայացնի, որտեղ պետք է տեղեկացնի իր պաշտոնի, գործունեության, ինչպես նաեւ Հատուկ հանձնախմբի նիստին մասնակցելու պատճառի մասին:

 

Հոդված 98. Երբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության նիստերին մասնակցելու փորձագետին (հյուրին) հրավիրում եւ ներկայացնում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը, ապա այդ դեպքերում դիմումը՝ համաձայն սույն գլխի 94 եւ 97 հոդվածների չի պահանջվում:

 

Մաս 2-րդ. – Օրակարգ

Հոդված 99. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահն է որոշում օրակարգը եւ հարցերը, որոնք պետք է քննարկվեն:

 

Հոդված 100. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամներն օրակարգի վերաբերյալ կարող են առաջարկություններ կատարել նախօրոք այն ներկայացնելով նամակի կամ էլեկտրոնային գրության միջոցով: Ընդ որում, օրակարգի մասին վերջնական որոշումը ինքնուրույն կայացնում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը:

 

Հոդված 101. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը ներկայացնում է օրակարգը, ձայնը փոխանցում է բանախոսին, որը ներկայացնում է քննարկվող փաթեթը:

 

Հոդված 102. Քվեների հավասարության դեպքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

 

Մաս 3-րդ. – Ելույթ ունենալու հնարավորության եւ ժամանակի մասին

Հոդված 103. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամները, ովքեր ուզում են խոսել պետք է գրանցվեն քարտուղարությունում: Միայն Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահն է որոշում անդամների խոսքի կամ քննարկման հերթականությունը:

 

Հոդված 104. Ելույթի ժամանակ պետք է հնչեն առաջարկներ, որոնք թույլ կտան հաստատել, ամբողջացնել քննարկվող հարցը:

 

Հոդված 105. Հիմնական ելույթի ժամանակը սահմանափակ է՝ ամենաշատը 30 րոպե:

 

Հոդված 106. Լրացուցիչ ելույթի ժամանակը սահմանափակ է՝ ամենաշատը 10 րոպե:

 

Հոդված 107. Ելույթները կարող են ներկայացվել քարտուղարությանը գրավոր տեսքով:

 

Հոդված 108. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության նիստերին քննարկվող առաջարկները եւ որոշումները ընդունվում են նաեւ հարցաթերթերի արդյունքների հիման վրա եւ արձանագրվում են:

 

Հոդված 109. Անհրաժեշտության դեպքում, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամների համաձայնությամբ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության նիստերը միաժամանակ կարող են ձայնագրվել կամ տեսագրվել:

 

Հոդված 110. Որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, եւ որոշումը պահանջում է ձայների մեծամասնություն, այսինքն մասնակիցների ձայների 2/3-ով:

 

Հոդված 111. Նիստը համարվում է իրավասու, եթե դրան մասնակցում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամներից կեսից ավելին:

 

Հոդված 112. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամները որոշումները ընդունում են հեռակա քվեարկության կամ էլ գրավոր կարգով:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության ներկայացված բոլոր առաջարկությունները հայցվորի կողմից ներկայացվում են միայն համապատասխան հաստատված Դիմումի ձեւով:

 

Հոդված 113. Դիմումում պետք է անպայման նշվեն`

1) Վերնագիր,

2) Դիմում,

3) Հարցադրում,

4) Խնդիր,

5) Ապացույցներ,

6) Առաջարկություններ,

7) Ամսաթիվ,

8) Անուն, Ազգանուն:

 

Հոդված 114. Oրենսդրական նախաձեռնությամբ եւ որոշումների նախագծով իրավունք ունեն դիմել`

  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովները,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները` նվազագույնը 3 հոգի:

 

Հոդված 115. Ընդհանուր առմամբ, բոլոր բանավոր ելույթները հաշվի կառնվեն օրենքի ուսումնասիրության ընթացքում, փոփոխությունների մասին առաջարկությունները ձեւակերպվում եւ ներկայացվում են գրավոր:

 

Հոդված 116. Կանոնակարգի պահանջներ նախատեսված սույն Оրենքի VIII գլուխում՝ «Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի եւ Նախագահության գործունեությունը եւ աշխատակարգը» լիովին վերաբերվում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությանը, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նստաշրջանին եւ բոլոր պատգամավորների գործունեությանը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի:

 

ԳԼՈՒԽ IX

ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

 

Հոդված 117. Օրենքները, որոնք ընդունվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից, վավերացվում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից:

 

Հոդված 118. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից փաթեթի վավերացումը ներառում է սույն Оրենքի կիրառումը եւ տարածումը:

 

Հոդված 119. Սույն Օրենքը անմիջապես կիրառման ենթակա է բնագրով՝ հայերենով:

 

ԳԼՈՒԽ X

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԵՏԵՐ

 

Հոդված 120. Լինել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր նշանակում է հարգել գաղտնիությունը, ուսումնասիրությունները, մտքերը, գաղափարները, ծրագրերը, որոշումները, բանաձեւերը, օրենսդրությունը, քվեարկությունը եւ սահմանադրական այլ պարտավորությունները:

 

Հոդված 121. Որոշումները եւ օրենսդրությունը, սահմանադրական այլ պարտականությունները ենթակա են ներկայացման հանրությանը միայն այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ որոշում է կայացնում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը կամ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը եւ ստորագրվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Խորհրդարանի նախագահի կողմից, իսկ նախատեսված սույն օրենքով, ինչպես նաեւ վավերացնում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը:

 

ԳԼՈՒԽ XI

ՍՈՒՅՆ ОՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 122. «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Оրենքը ընդունվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կողմից եւ հաստատվում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) նախագահի կողմից:

 

Հոդված 123. Սույն Оրենքն ուժի մեջ է մտնում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրելու եւ այն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում հրապարակելու պահից։

 

Հոդված 124. Սույն Оրենքում կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները արվում են սույն Оրենքի հոդվածների համաձայն եւ ուժի մեջ են մտնում ըստ XI գլխի հոդվածների:

 

Ռադիկ Խամոյան`

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Նախագահ

 

20 հունիսի 2023 թ.

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)