«Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։ Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ հաղթանակ և անվիճելի նվաճում»․ Շահան Շահնուրը Անդրանիկի մասին։

«Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։ Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ հաղթանակ և անվիճելի նվաճում»:
Շահան Շահնուր

Հայ ժողովրդի երկար դարերու ստրկական լռությունը ա՜ն (Անդրանիկն) է, որ խզեց, դյուցազնականորեն կանգնելով Սասնո երկնամուխ լեռներուն վրա, կոչ անելով հայ ժողովրդին ըմբոստության և ժողովուրդն արթնացավ:
Սմբատ Շահնազարյան

Աշխարհում չկայ մի հայ, որի սիրտը չթրթռայ՝ արտասանելով այս պաշտելի անունը, Զօր. Անդրանիկ: Զօր. Անդրանիկը հայ ժողովրդի ազգային հերոսն է։ Նա մեր ժողովրդի պարծանքն է, մեր պատմութեան ամենաթանկագին գոհարներից մէկը:
Հակոբ Անասյան

Կյանքի ծովն է ալեկոծվում խելագար,
Վերը՝ փրփուր, մարգարիտը վարն է հար,
Իմ ազգի ծով, հրաբխվի՜ր անդադար,
Գոնե բացվե մաքուր մի լույս, Անդրանիկ:
Հովհաննես Շիրազ

Իբրեւ արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք-գետին տենչավառ,
Սուրբ անունդ պիտի յիշուի դարէդար,
Հսկայ լերինք քեզ ապաստան Անդրանիկ:
Աշուղ Շերամ

Երբ ցեղն է գործում, գարահիսարցի մի հիւսն դառնում է Անդրանիկ, եւ Սեբաստացի մի շինական` Մուրատ:
Գարեգին Նժդեհ

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)