Երբ ամեն օրը «հաղթանակի օր է». Ալիեւի չոքը դողում է, 08.11.2022

Ապշերոնյան հանցախմբի պարագլուխ Ալիեւը «հաղթանակի օրը» հայկական օկուպացված Շուշիում հերթական հիստերիկան է սարքել, սպառնալիքներ տեղալով ոչ միայն Հայաստանի ու հայերի, այլեւ Իրանի ու Հայաստանի «որոշ հովանավորների հասցեին»՝ նրանց դեմ ընդհուպ բանակ հանելու սպառնալիքով։

Ալիեւն ասել է, որ Հայաստանը չի կատարում նոյեմբերի 10-ի հայտարարության կետերը, զորքը չի հանում Լեռնային Ղարաբաղից, չի բացում Զանգեզուրի միջանցքը, թեեւ Բաքուն երկու տարի հանգիստ թույլ է տալիս Լաչինի միջանցքով հայերի երթեւեկությունը։ Ալիեւը փաստորեն սպառնում է ռմբակոծել Լաչինի միջանցքը, չնայած այն նոյեմբերի 9-ի թղթով ունի արտատարածքային կարգավիճակ, որի պաշտպանությունը Երեւանը պատվիրակել է Ռուսաստանին։

Ալիեւի պահվածքն ու հռետորաբանությունն ամենեւին նման չեն «հաղթանակածի»։ Դա բնական է, որովհետեւ նա գիտե, որ հայերի դեմ «հաղթանակը» ձեռք է բերվել հայ զինվորների կողմից Բաքվի ռազմական ողնաշարը ջարդելու գնով եւ ՌԴ-Թուրքիա-Իսրայել համատեղ ահաբեկչական գործարքի շնորհիվ։ Ընդ որում, այս եռյակը չի զլանում ամեն պատեհ-անպատեհ առիթով Ալիեւին հիշեցնել այդ հանգամանքը [Իսրայելի դեսպան, 1

Մյուս պատճառը կարող է լինել Փաշինյանին խորհրդավոր վախերով վախեցնելը, մանավանդ որ նա իր ելույթում նշում է, որ «2020-ի պատերազմից հետո Փաշինյանն այնպես էր վախեցել, որ առանց մի կրակոցի վերադարձրեց Աղդամի, Քելբաջարի ու Լաչինի շրջանները ամբողջությամբ»։ Մինչդեր, նշենք որ այդ քայլերը ամրագրված էին 9-ի թղթի դրույթների շարքին: Այս հարցին առանձին կանդրադառնանք։

Սակայն Ալիեւի նյարդային պահվածքի գլխավոր պատճառը մատնում է հենց ինքը, ասելով, որ «Հայաստանի որոշ արտասահմանյան հովանավորներ ցանկանում են մեզ ինչ-որ բանում մեղադրել։ Եվ ես նրանց պատասխան տվեցի: Բանն այն է, որ մենք պահանջում ենք մեր իրավունքը, և Ադրբեջանի իրավացիությունը կասկածի տակ չի դրվում միջազգային խոշոր դերակատարների կողմից»: Ահա, հաղթանակած տրիումֆատորը խոսեց իրավաբանական լեզվով, ինչ-որ իրավունքների մասին: Իսկ Երեւանը իրավունքներ չունի՞, հարգելի պարոն Փաշինյան, հարցնենք արդեն մենք:

Իրականում, ինչքան էլ Բաքուն ու «միջազգային խոշոր դերակատարները» ջանում են, իսկ նրանց հանձնակատար Փաշինյանը հետեւողականորեն փորձում է չեզոքացնել հայկական իրավունքների պաշպանության հնարավորությունները, այսպես կոչված «Ադրբեջանի» իրավունքները չեն հաստատվում ոչ միջազգային տարատեսակ կոնվենցիաներով, ոչ 1921-ի պայմանագրերով, ոչ էլ նույնիսկ ԱՊՀ քնձռոտ հռչակագրով, որին հղում է անում Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռյակը [Լրագիր, 2

Իրավունքը ուժ է, ինչը Բաքվում լավ են հասկանում, ի տարբերություն Փաշինյանի ու նրա «տիտղոսակիր ընդդիմության» շինծու բթության։ Միեւնույն ժամանակ, Բաքվում լավ են հասկանում, որ Փաշինյանի ստորագրության դեպքում անգամ հայկական իրավունքների հաստ փաթեթը ոչ մի տեղ չի կորչելու, եւ ետնիկոլական Հայաստանում այն դառնալու է գործունեության ճանապարհային քարտեզ՝ նվազագույնը Նախիջեւանի ու Արցախի խնդիրների՝ հայկական իրավունքի ծիրում կարգավորմամբ։

Կարդացեք նաեւ Հայաստանի ողնաշար Նախիջեւանը Փաշինյանի ձեռքում չպետք է մնա

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)