Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության ղեկավար Էդ. Փոլատովի ելույթը Օսմանյան Կայսրությունում հույների և հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը, 19 մայիսի, 2022 թ.

Ասում են՝ մարդասպանը ազգություն չունի: Թերևս, դրա հետ կարելի է համաձայնվել, եթե սպանությունը կենցաղային բնույթ է ունեցել: Բայց երբ ազգային հատկանիշով՝ խաղաղ բնակչության նախապես պլանավորված, պետական մակարդակով մշակված զանգվածային սպանդ է իրականացվում, անմեղ սպանված հույների, հայերի, ասորիների և այլ ազգերի զոհերի հիշատակի առջև մեծ մեղք ու ոճիր գործած կլինենք, եթե չհիշենք մարդասպանների՝ ո՜ր ազգին պատկանելը:

Չարչրկված, բռնաբարված, բազմիցս արհամարված միջազգային իրավունքի լեզվով մեկ ազգի կողմից մյուս ազգի ներկայացուցիչների զանգվածային սպանդը Ցեղասպանություն է կոչվում: Բոլոր քաղաքակիրթ երկրներում ընդունված քրիստոնյա մեծ իմաստության համաձայն մարդասպանին չեն զրկում կյանքից, այլ հնարավորություն են տալիս փրկելու եթե ոչ մարմինը, գոնե հոգին: Ամենածանր հանցագործությունը կարող է եթե ոչ մոռացվել, այլ գոնե ներվել, եթե հանցագործն զգացել է կատարածի ողջ ծանրությունը և զղջացել է, մեղա է եկել: Քրիստոնեությունն այդպիսով նրան հոգին փրկելու հնարավորություն է տալիս: Կարծում եմ, նման բան պետք է լինի նաև Ղուրանում:

Ամբողջ XX-րդ, իսկ հիմա արդեն նաև XXI-րդ դարում Թուրքիան զղջալու հնարավորություն է ունեցել, բայց այդ երկիրն ու ժողովուրդը ոչ միայն չեն ընդունում իրենց կատարած սարսափելի ոճիրը, այլ շարունակում են նախնիների՝ օսմանլու թուրքերի սև գործը: Սեփական պատմության նկատմամբ նման մոտեցումով Թուրքիան, բնական է, չէր կարող և չի կարող չկեղծել պատմական փաստերը, խեղաթյուրել իրականությունը:

Իրենց արդարացնելու, կատարած սեփական ոճիրը կոծկելու նպատակով 1931 թ. Քեմալ Աթաթուրքի հրամանով ստեղծվեց «Թուրքական պատմական ընկերությունը», որի կազմում ընդգրկվեցին թուրք, կաշառված և շահագրգիռ օտար պատմաբաննները, այդ թվում՝ նաև նախկին ԽՍՀՄ-ից, որի իրավահաջորդը այսօրվա Ռուսաստանի Դաշնությունն է: Նրանց վերևից պատվիրվեց մաքրել արխիվները, կեղծել օսմանյան յաթաղանի տակ ապրած ազգերի հին պատմությունը և մոգոնել նորը՝ թուրքերին նպաստավորը:

Արխիվներն, իհարկե, կարելի է մաքրել, բայց ինչպե՞ս է կարելի բացատրել Թուրքիայի այն ժամանակվա տարածքում ապրող միլիոնավոր հայերի, հույների, ասորիների և մյուս քրիստոնյա ազգերի անհետացումը երկրից: Մի՞թե այդ ազգերը հանկարծ որոշեցին լքել իրենց տներն ու ավանները, ուր ապրել են հազարամյակներ, իրենց սրբավայրերը, եկեղեցիները, իրենց նախնյաց շիրիմները ու հեռանալ օտար ափեր, կամ կամավոր ուծանալ, դառնալ թուրք: Չէ՜ որ հենց նրանց անհետանալը ցեղասպանության ամենամեծ և անհերքելի փաստն է: Օսմանյան Թուրքիայի բնակչության պատկառելի մասը կազմող, այդ երկիրը շենացնող ազգերի ցեղասպանությունը չընդունելով Թուրքիայի իշխանություններն ու թուրք ազգը հակադրում է իրեն ողջ մարդկությանը, որը միահամուռ է մարդկության և մարդկայնության դեմ գործած ոճիրները դատապարտելու հարցում:

Այսօր՝ մայիսի 19-ին Թորքիայում մեծ տոն է՝ «Աթաթուրքի օրն» է, որը տոնում են նաև բռնազավթված Հուսիսային Կիպրոսում: Տոնը նշվում է ի հիշատակ 1919 թ. մայիսի 19-ին Սամսունում՝ թուրք երիտասարդության առջև Աթաթուրքի ելույթի, երբ նա հայտարարեց երիտասարդության զորահավաք ընդդեմ «օկուպացիոն բանակների»: Այդ «օկուպացիոն բանակները» հայ, հույն ժողովրդների զորքերն էին, որոնք պայքարում էին իրենց հայրենիքի ազատագրման համար՝ թուրք նվաճողների դեմ: Այն, որ թուրքերը 500 տարվա նվաճողներ էին, ոչինչ չէր փոխվում: Այդ օրը պաշտոնական թուրքական պատմագրությունը անկախության համար թուրքերի պատերազմի սկիզբ է համարում:

Քոչվորների ժառանգների տրամաբանությունն ու անկախության մասին պատկերացումը տարբերվում են համամարդկայինից: Նրանք անկախություն են հայտարարում իրենց լծի տակ տառապող բնիկ ժողովուրդներից, որոնք ժամանակին հյուրընկալեցին նրանց, փորձեցին հողը վարել սովորեցնել, ինչը նրանք այդպես էլ չսովորեցին, փորձեցին հաղորդակից դարձնել Բյուզանդիայի մեծ մշակույթին՝ նույնպես անհաջող: Վայրի եկվորները նրանց վարձահատույց եղան Ցեղասպանությունով, երկիրը յուրացնելով, հոգևոր և մշակութային արժեքները, հազարամյակների քաղաքակրթությունը ոչնչացնելով: Այսօր թուրքական այդ յաթաղանը Եվրոպայի գլխին է կախված. միլիոնավոր թուրք և այլ արմատական իսլամիստներին հյուրընկալելով, իրենց քաղաքներում եկվորներին բնակեցնելով, Եվրոպան այսօր կրկնում է այն նույն սխալը, որը դարեր առաջ կործանեց հունա-հայկական Բյուզանդիայի կայսրությունը: Բայց այսօրվա հույներին պետք է առաջին հերքին մտահոգի ոչ թե 50 միլիոնանոց արմատական իսլամիստների բանակը Եվրոպայում, որն արդեն իրականություն է, այլ այն հարյուր հազարավոր վերաբնակները, որոնք արդեն լցվել են Հունաստան և բռնազավթված Հյուսիսայի Կիպորս (որը ևս Հունաստան է):

Այստեղ չմոռանանք ասել, որ մայիսի 19-ին Աթաթուրքը մի հատկանշական նախադասություն արտասանեց. «Ես ծնվել եմ մայիսի 19-ին», որն անմիջապես տարածվեց ողջ Թուրքիայում: Իսկ մեզ՝ այսօրվա Թուրքիայի տարածքի իսկական տերերիս, 1994 թ. փետրվարի 24-ին հունական խորհրդարանը հնարավորություն և իրավունք տվեց հայտարարելու, որ այսուհետ մայիսի 19-ը «Հույների Զեղասպանության զոհերի հիշատակի օրն է»:

Այդ օրվանից մենք գործելու ծրագիր ունենք՝ գործելու մեր Հայրենիքի ազատագրման և վերապրելու համար:

Կարո՞ղ էր այս ամենը չլինել: Այլ կեպ ասած, կարո՞ղ էինք մենք խուսափել ցեղասպանությունից: Արդյո՞ք ցեղասպանության մեղավորները հենց մենք ենք՝ այդ ոճրին ենթարկված ազգերս: Այս հարցն առաջանում է ամեն անգամ այնտեղ, ուր դեռ տիրում է միամիտ պատկերացումը, իբր ցեղասպանությունը հետևանք էր մեր՝ հույներիս, հայերի, պոնտոսի հույների, ասորիների, եղդիների, քրդերի և այլ ազգերի պահվածքի, որը անհարդուրժելի էր թուրքերին և որոնք որոշեցին այդպես ազատվել մեզանից: Իբր՝ եթե մենք լինեինք հնազանդ, հավատարիմ և չդիմեինք զենքին՝ այսօր էլ կմնայինք մեր երկրում: Ալս կեպ ասած՝ մեր կոտորածի մեղավորը մենք ինքներս ենք:

Իրականում, սակայն, Օսմանյան կայսրության բնիկ ազգերի կոտորածի կազմակերպիչն ու իրականացնողը բացառապես թորքերն էին: Անկախ քաղաքական դրդապատճառների և զոհերի պահվածքի Ցեղասպանությունը քաղաքական որոշում էր և բեկանվել կամ չեղարկվել չէր կարող: Օսմանյան կայսրության բնիկների Ցեղասպանությունը չէր կարող չիրականացվել, որովհետև այն թուրքական քաղաքական մշակույթի, թուրքական ապրելակերպի ու վարվելակերպի անքակտելի մասն է: Դրանում համոզվելու համար բավական է դիմել թուրքական իշխանությունների կողմից տարբեր ժամանակներում իրականացրած ցեղասպանությունների մի ամբողջ շարանին:

1822-1923 թթ. Օսմանյան սուլթանները կոտորեցին իրենց հպատակ ավելի քան 4.800 000 հույն, հայ, ասորի, բուլղար, մակեդոնացի և այլ քրիստոնյա ազգերի: 1914 թ. Թուրքիայում ապրում էին 5 մլն քրիստոնյա. 1923 թ. նրանցից մնացել էին ընդամենը 150 000 մարդ: Քրիստոնյաների՝ երկրի բնիկների ցեղասպանությունը Փոքր Ասիայի՝ Անատոլիայի և Հայկական բարձրավանդակի թուրքացման հրեշավոր ծրագրի գագաթնակետն էր միայն: Նշենք այստեղ, որ մինչև 1822 թ.՝ Բյուզանդիայի անկումից սկսած, շատ քրիստոնյաներ արդեն իսկ սպանվել կամ մահմեդականացվել էին և թուրքական տարրն սկսել էր գերիշխել երկրի այդ տարածքում:

Երբ հոշոտված հույների, հայերի, ասորիների և այլոց ոսկորների վրա ստեղծվեց Թուրքիայի հանրապետությունը, նրա նոր իշխանությունների մտքով բնավ էլ չանցավ ցեղասպանության կազմակերպիչների և դրա անմիջական կատարողների հետապնդումը և այպանումը: Ավելին. Ցեղասպանություն կազմակերպելու և իրագործելու համար ստեղծված “Թեշքիլաթ-ը մահսուսե”-ի անդամ բազմաթիվ երիտթուրքեր պետական բարձր պաշտոններ ստացան, և այսօր էլ Թուրքիայում հիշում ու հարգում են նրանց:

Զանգվածային ջարդերի և սպանդի կազմակերպիչներին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու թույլ և հաճախ ակամա փորձերը ապարդյուն եղան. հանցագործները մնացին անպատիժ՝ մեծ տերությունների խոսքը մնաց օդում: Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում հաղթած զինակից տերությունների համար ցեղասպանությունը դարձավ բացասական նախադեպ:

Նույնն էին հաղթած զինակիցները, նույնն էին նաև նրանց ախոյանները: Թուրքիան՝ որ հիտլերյան Գերմանիայի դաշնակիցն էր, նորից մնաց անպատիժ: Առաջին աշխարհամարտից հետո թուրքական պետության ստեղծմանը մեծապես նպաստեց բոլշևիկյան Ռուսաստանը, որի իրավահաջորդը եղավ ԽՍՀՄ-ն, իսկ հիմա՝ ՌԴ, Երկրորդից հետո՝ Թուրքիային պատժից փրկեցին ԽՍՀՄ նախկին զինակիցները՝ նրան սովետների դեմ օգտագործելու նպատակով:

Այդ չարաբաստիկ օրերից 100 տարի է անցել. նույնն են թուրքերը, նույնն է երկրի ցեղասպան քաղաքականությունը:

Իսրայելյան «Եդիոտ Ախրոնոտ» թերթի վկայությամբ (12.12.1983г.), Հիտլերն անձամբ էր զբաղվում հայ և հույն ժողովրդների դահիճ Թալաաթի լեշը վերաթաղելու հարցով, 1943 թ. սկզբին Մարտին Բորմանին հանձնարարելով Թուրքիայի կառավարության հետ Բեռլինից Ստամբուլ տեղափոխել մարդասպանի մնացորդները: 1955 թ. Հունաստանի Սալոնիկ քաղաքում կազմակերպելով Աթաթուրքի տուն-թանգարանի հրդեհը, Անկարան սկսեց հույների հերթական ջարդը Թուրքիայում, որին զոհ գնացին նաև մեծաթիվ հայեր: Թորքերը որպես օրինակ իրենց աչքի առաջ ունեին Ռայխսթագի հրդեհը:

1974 թ. թուքական բանակը բռնազավթեց Կիպրոսի տարածքի 37%: Զոհվեցին կամ կորան հազարավոր հույներ՝ դրանց մեծ մասի ճակաատագիրն անհայտ է մնում: Ներխուժման ժամանակ տուժեց նաև հայ բնակչությունը:

1981 թ. Ստամբուլում հանդիսավոր նշվեց Թալաաթի զոհվելու 60-ամյակը: Ստվար ամբոխի և պետական ու ռազմական ղեկավարների ներկայությամբ կատարվեցին ավանդական թուրքական ծեսերը:

Այստեղ հարկ է հիշել, որ հույների հետ պատերազմում թուրքերի կողմից մասնակից եղավ նաև բոլշևիկյան Ռուսաստանը, որն Աթաթուրքին 1920-1921 թթ. 10 մլն ոսկե ռուբլի ուղարկեց, երբ իր ժողովուրդը կոտորվում էր սովից, 39 հազար հրացան, 327 գնդացիր, 54 հրանոթ, 63 մլն. փամփուշտ, 147 հազար հրետանու արկ, հանձնեց Տրապիզոնի պահեստներում ռուսական բանակի կուտակած մեծաթիվ հանդերձանքը, իսկ 1921 թ. նաև երկու ականակիր նավ՝ – «Живой» и «Жуткий». Թուրքական բանակի վերազինմանն ու վերապատրաստմանը գործուն մասնակից էին ռուս ռազմական գործիչներ Ֆրունզեն, Վորոշիլովը, Մդիվանին, Արալովը, որոնք, որոշ տվյալներով, նաև անմիջապես ռազմական գործողությունների մշակմանն էին մասնակցում:

Սովետական օգնությունը տեղին եղավ ու ժամանաակին: Մուստաֆա Քեմալը վերազինեց ու պատրաստեց թուրքական նոր բանակ, պարտության մատնեց հունական զորքին, որը մինչ այդ զբաղեցրել էր հիմնականում պոնտոսի հույների բնակեցրած տարածքները, ազատելով դրանք թե հունական բանակից, թե առնվազն 2500 տարվա հույն բնակչությունից: Այս ամենը անհնար կլիներ առանց Ռուսաստանի գործուն օգնության, և պատահական չէ, որ այսօրվա Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կանգնեցրած՝ Աթաթուրքի գլխավորությամբ թուրք “հեղափոխականների” արձանի պատվանդանին քանդակած են նաև Ֆրոնզեն և Վորոշիլովը:

1988-1992 թթ. նույն բոլշևիկների ստեղծած արդեն երկրորդ թուրքական պետությունում՝ Ադրբեջանում փորձված մեթոդներով կազմակերպվեց հայերի զանգվածային ջարդը: Հարյուր հազարավոր մարդիկ վտարանդի դարձան, իսկ Արցախում գրավվեց ու ավերվեց հունական Մեհմանա գյուղը, որի բնակիչները ևս արտահանվեցին:

1993 թ. Ղարաբաղյան ռազմաճակատում լայնածավալ հարձակում պատրաստելու համար Թուրքիայի կառավարությունը Ադրբեջան կենդանի ուժ ու զենք ուղարկեց, նաև վարձկանների ներհոսք կազմակերպվեց՝ ինչպես արմատական իսլամիստների, այնպես էլ Ուկրաինայի և Մերձբալթիկայի բնակիչներից:

2004 թ. Եվրոպայի սրտում՝ Բուդապեշտում ադրբեջանցի թուրք սպան, որ վերապատրաստվել էր բռնազավթված Կիրպրոսում տեղակայված թուրքական ճամբարներում, գիշերը դաժանաբար կացնահարեց քնած հայ սպա Գ. Մարգարյանին:

2007 թ. քաղաքակիրթ ամբողջ աշխարհը ցնցեց Թուրքիայի հայ լրագրող և հրատարակիչ Հրանտ Տինքի սպանությունը Ստամբուլում: Տինքը միամտաբար կարծել էր, որ թուրքը այլևս դարասկզբի թուրքը չէ և նրա հետ խոսել է կարելի:

Եւ այս ամենից հետո 2009 հոկտեմբերի 10-ին Հայաստանի ղեկավարությունը Ցյուրիխում թուրքերի հետ երկկողմանի հարաբերությունների կարգավորման համաձայնագիր է ստորագրում: Համաձայնագիրը, բնական է, իրականություն չդարձավ, չնայած կնքահայրերի՝ ԱՄՆ, ՌՖ և Ֆրանսիայի ջանքերին ու միջնորդությանը: Թուրքերը հարաբերությունները կարգավորելու միտք չունեին. նրանց նպատակը ցեղասպանության փաստը հարցականի տակ դնելն էր և նրանք հասան դրան: Այսօր նօրից պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու, թուրքական արխիվներն ուսումնասիրելու կոչեր են հնչում, բայց այդ արխիվները վաղուց մաքրված են, իսկ այլ երկրների արխիվները թուրքերին հետաքրքիր չեն: Այն, որ այսօրվա Թուրքիայի տարածքից անհետացել են միլիոնավոր բնիկներ՝ հույներ, հայեր, ասորիներ՝ ցեղասպանության ակնբախ ապացույցն է: Մի՞թե կա մեկը, որ հավատա, թե նրանք կամովին են լքել իրենց պատմական հայրենիքը՝ տները, գյուղերն ու քաղաքները, իրենց հուշարձաններն ու եկեղեցիները: Պատմությանը դիմելու թուրքերի փարիսեական կոչերը ընդամենը նրանց բուն նպատակները քողարկելու միջոց են: Թուրքը մարդասպան էր և մնում է մարդասպան: Թուրքերի կատարած ոճրագործությունները պետք է դաս դառնան եվրոպացի այն «միամիտ» քաղաքական գործիչների համար, որոնք այսօր Թուրքիայի հետ արտոնյալ հարաբերությունների մասին են խոսում: Թուրքերին Եվրոպա թողնելով, ձայների, կամ այլ բաների հետևից ընկած, նրանք չեն ուզում հասկանալ, որ դա Եվրոպայի վերջն է լինելու և թուրքերի բարձր ծնելիության պարագայում անխուսափելիորեն 30-50 տարի հետո Քյոլնի տաճարը Քյոլնի մզկիթի է վերածվելու:

Այսօր Թուրքիան Եվրոպա է ձգտում ոչ թե եվրոպական արժեքներին հաղորդակցվելու համար, այլ նրա կուտակած հաստությանը՝ Բյուզանդիայի ժառանգությունը իրենով անելու համար, այն իր՝ համաթուրքական ծրագրերին ծառայեցնելու, ինչպես նաև կատարած հանցագործությունների թողություն ստանալու համար:

ԴԵռ վերջերս Թուրքիայի կառավարությունը փորձում են Օսմանյան կայսրության հիմնադրման 700-ամյակի հանդիսություններին ներքաշել ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իսկ Իտալիայում օսմանյան 700 տարվա մշակույթ փառաբանել: Պատահական չէ, որ վարձու «գիտնականները» տարբեր երկրներից, միացած թուրքերին, գովաբանում են թուրքական «հին» մշակույթը, հայերի, հույների հսկայական մշակութային ժառանգությունը թուրքերի նախնիներին վերագրելով: Նրանք նույնիսկ քարտեզից են ջնջում հայկական և հունական տեղանունները՝ Հայկական բարձրավանդակը Արևելյան Անատոլիա անվանելով, մոռանալով կամ չիմանալով, որ Անատոլիան հունարեն բառ է և «արևելք» է նշանակում:

Թուրքերը Անատոլիայում և Հայկական բարձրավանդակում հող չունեն: Դա մեր՝ հույներիս ու հայերիս հողն է, մեր երկիրը:

Հայրենակիցներ՜: Արդեն իսկ պարզ է, որ թուրքերն ինքնակամ իրենց մեղքը չեն ընդունելու, իսկ եթե ստիպված դիմեն այդ քայլի, ապա զուտ աշխարհի բերանը փակելու համար: Թուրքը երբեք չի փոշմանել ու չի զղջա իր արածի համար:

Թուրքը պետք է կանգնի համաշխարհային քրեական դատարանի առջև: Նյուրնբերգյան դատավարությունը Թուրքիայի համար անխուսափելի է:

Թուրքիան մարդկային պատմությանը հայտնի մեծագույն հանցագործն է, որը միայն ոչնչացրել է, ջարդել է, կոտորոլ է, որը ոչ մի դրական բան չի տվել մարդկային քաղաքակրթությանը, որը մարդկության խայտառակությունն է: Այդ ոճիր ներելու ոճիր չէ՜:

Մենք՝ թուրքերի վայրագություններից տուժած, նրանց պատճառով մեր հայրենիքը կորցրած բոլոր ազգերս՝ հույներս, հայերը, ասորիները, սերբերը և մյուս ժողովուրդները պետք է պատասխան պահանջենք Թուրքիայից կատարածի համար, պետք է պահանջենք վերադարձնել մեզանից գողացած երկիրը, մշակույթը, նյութական և հոգևոր հարստությունը:

 

Մեզ հետ են մեր Աստվածն ու նախնյաց անմոռանալի հիշողությունը:

 

Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության ղեկավար

էդ. Փոլատով

 

Երևան, Քրիստոսի ս. Հարության ուղղափառ եկեղեցի

9 մայիսի, 2022 թ.

 

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)