«Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ագրեսիան հայ ժողովրդի դեմ, 907 Բանաձևը պետք է ամբողջությամբ կիրառվի». Մենենդեզն ընդգծում է Պետդեպի կողմից բանաձևի հաշվետվողականության պահանջները կատարելու ձախողումը, 27 ապրիլի, 2022

Վաշինգտոն – Ս.թ. ապրիլի 26-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ 2023թ.-ի ֆինանսական տարվա Պետքարտուղարության բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ ընդգծեց Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող օգնության տարբերությունը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Անդրադառնալով Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցին, որը հանրության համար հրապարակվեց անցյալ ամիս, հանձնաժողովի նախագահ Մենենդեզն ընդգծեց, որ Պետքարտուղարությունը և Պաշտպանության նախարարությունը ձախողեցին կատարել հաշվետվողականության պահանջները՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարության տրամադրվող աջակցության վերանայման համար, փոխանցում է aravot.am լրատվական կայքը:

 

Ի պատասխան՝ պետքարտուղար Բլինկենը հայտարարեց, որ «ուրախ է վերադառնալ և վերանայել այն մտահոգությունների առանձնահատկությունները, որոնք (հանձնաժողովի նախագահ Մենենդեզը) բարձրաձայնել է հաշվետվողականության անհամապատասխանության վերաբերյալ»:

 

«907 Բանաձևը տարեկան որոշում է, և մենք ունենք միջգերատեսչական վերանայում, և այդ վերանայումն ընթացքի մեջ է, բայց ես լուրջ եմ վերաբերվում Ձեր ասածին (նախագահ Մենենդեզ)»,– ասաց Պետքարտուղար Բլինկենը, ով այնուհետև անցավ Արցախում շարունակվող հակամարտություններին, որոնք հրահրվում են Ադրբեջանի կողմից:

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)