ԱՄՆ կոնգրեսականը խոստանում է ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունների ճշգրիտ փաստագրումը, 29.12.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջերս ստորագրած ազգային պաշտպանությանն առնչվող ակտը ներառում է կարևոր դրույթներ , որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Ակտը, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երեկ, ներառում է կարևոր դրույթներ, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար։ Ես կձգտեմ ապահովել, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այս հանցագործությունների փաստագրման ժամանակ»,-նշել է Փալոնը:

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)