ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի № 244 բանաձեւ ի աջակցություն հայերի, 7 մարտի 1922 թ.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի № 244 բանաձեւ ի աջակցություն հայերի, 7 մարտի 1922 թ.

(Քննարկվել է 67-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի երկրորդ նստաշրջանի լսումների ժամանակ)

Նկատի առնելով, որ չար ճակատագիրը շարունակում է հետապնդել հայերին եւ Թուրքիայի քրիստոնյա այլ ժողովուրներին, եւ փախստականները չեն կարողանում վերադառնալ իրենց տները. եւ

նկատի առնելով, որ Կիլիկիայի տարհանման սկիզբը աղետի է վերածվել տեղի քրիստոնյա բնակչության համար. եւ

նկատի առնելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը, հիմնվելով իր մարդասիրական ավանդույթների վրա, վճռականորեն արտահայտվում է այդ քրիստոնյա ժողովուրդներին աջակցելու մասին, որոնց առատաձեռնորեն տրամադրվել է ամերիկյան մարդասիրական օգնություն.

որոշվեց խնդրել Նախագահին հայտնել ԱՄՆ-ի բողոքը Անգորայի դե ֆակտո կառավարությանը ընդդեմ հայ և այլ քրիստոնյա ժողովուրդների հետապնդումների. ինչպես նաեւ

որոշվեց խնդրել Նախագահին, եթե դա համատեղելի է հանրային շահի հետ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ միասին բարձրացնել համաժողով հրավիրելու հարցը՝ քննարկելու այն մեթոդները, որոնց միջոցով հայերին կարող է ընձեռնվել հնարավորություն ստեղծելու իրենց պետությունը:

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)